Remove ads
կարճամետրաժ մուլտֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
Երեք խոզուկներ (անգլ.՝ Three Little Pigs), կարճամետրաժ մուլտֆիլմը հեռարձակվել է 1933 թվականի ապրիլի 27-ին «Silly Symphonies» «Walt Disney Studios» սերիաներով United Artists դիստրիբյուտորի միջոցով։ Մուլտֆիլմը 1994 թվականին անիմացիայի պատմաբան Աջերի Բեկոնի կազմած 50 լավագույն մուլտֆիմերի ցանկում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Մուլտֆիլմի նկարիչ-անիմատորն է Արտ Բեբբիտը։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ, նկարված անիմացիոն ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Կերպարներ | երեք խոզուկներ և Big Bad Wolf? |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Բերթ Ջիլեթ[1][2] |
Հնչյունավորում | Mary Moder?[2], Dorothy Compton?[2], Պինտո Կոլվիգ[2] և Բիլլի Բլեթչեր[2] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[2] |
Երաժշտություն | Ֆրենկ Չերչիլ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[2] |
Դիստրիբյուտոր | United Artists[2] և Դիսնեյ+ |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | մայիսի 27, 1933[1][2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2] |
Պարգևներ | |
Բյուջե | 15 720 $ |
Շահույթ | 250 000 $ |
movies.disney.com/disney-animation-collection-volume-2-three-little-pigs |
Երեք եղբայրներն սեփական տներ են կառուցում են աղյուսից, փայտից և ծղոտից։ Նրանք բոլորը նվագում են տարբեր երաժշտական գործիքների վրա․ Նիֆ-Նիֆը՝ ֆլեյտայի, Նաֆ-Նաֆը՝ ջութակի, իսկ Նոֆ-Նոֆը՝ դաշնամուրի։ Առաջին երկուսն իրենց տները կառուցում են հեշտությամբ, ինչից հետո ողջ օրը հանգստանում են և պարում։ Երրորդը՝ Նոֆ-Նոֆը (անգլ.՝ Practical Pig, Գործնական խոզուկ), աշխատում է ամբողջ օրը՝ կառուցելով ամուր աղյուսե տուն, բայց եղբայրները ծիծաղում են նրա վրա։ Նա նախազգուշացնում է, որ եթե նրանք ավելի լավ տներ չկառուցեն, Գորշ Գայլը կբռնի նրանց։ Նաֆ-Նաֆը (անգլ.՝ Fiddler Pig, Ջութակահար Խոզուկ) և Նիֆ-Նիֆը (անգլ.՝ Fifer Pig, Ֆլեյտահար Խոզուկ) ուշադրություն չեն դարձնում իրենց եղբոր ասածի վրա և շարունակում են երգել «Մենք չենք վախենում գորշ գայլից» երգը (անգլ.՝ «Who’s afraid of big bad wolf?»)։
Մի անգամ մեծ, չար Գայլը (անգլ.՝ «Big Bad Wolf», մեծ վատ գայլ) իսկապես գալիս է և փչելով քանդում ծղոտե տունը։ Ֆլեյտահարը փախչում է դեպի փայտե տուն՝ եղբոր մոտ։ Գայլը ձևացնում է, որ հանձնվում է և հեռանում, բայց վերադառնում է անմեղ գառի արտաքինով։ Խոզուկները նրան չեն հավատում, ինչից հետո գայլը փչելով քանդում է փայտե տունը։ Այդ ժամանակ երեք խոզուկները հավաքվում են աղյուսե տան մեջ։ Գայլը ձևանում է խոզանակներ վաճառող և փորձում փչել գայլադիմացկուն աղյուսե տունը, բայց նրա մոտ չի ստացվում։ Վերջապես նա փորձում է տուն մտնել ծխնելույզից, բայց Նոֆ-Նոֆը բացում է եռացող ջրով լցված կաթսայի կափարիչը, որտեղ ավելացնում է բեևեկնախեժ և գայլն ընկնում է ուղիղ կաթսայի մեջ։ Ցավից կաղկանձելով՝ գայլը փախչում է, իսկ խոզուկները կրկին երգում են «Մենք չենք վախենում գորշ գայլից»։ Այդ ժամանակ Նոֆ-Նոֆը թակում է, նրա երկու եղբայրները որոշում են, որ գայլը վերադարձել է և թաքնվում են մահճակալի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.