From Wikipedia, the free encyclopedia
Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման և դրանց ոչնչացմանն ուղղված անհապաղ գործողությունների պայմանագիր, հայտնի է նաև Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի պայմանագիր կարճ անունով, ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից 1999 թվականին որպես ԱՄԿ համար 182 պայմանագիր։ Այն ԱՄԿ ութ հիմնական պայմանագրերից մեկն է[1]։
{{{Անվանում}}} |
---|
Համար 182 պայմանագիրը վավերացնելով` կազմակերպությունը պարտավորվում է անմիջապես գործողությունների անցնել` արգելելու և վերացնելու մանկական աշխատանքի վատթարագույն ձևերը։ Պայմանագիրը 1919 թվականից սկսած ԱՄԿ-ի պատմության մեջ վավերացումներ ստացած ամենաարագ պայմանագիրն է[2]։
ԱՄԿ-ի Մանկական աշխատանքի վերացման միջազգային ծրագիրը (IPEC) պատասխանատու է օժանդակել պետություններին այդ ճանապարհին, ինչպես նաև` մշտադիտարկել պետությունների պատրաստակամությունը։ IPEC-ի` պետություններին օժանդակելու մեթոդներից են Ժամանակային սահմանափակմամբ ծրագրերը։
ԱՄԿ-ն 1999 թվականին ընդունել է նաև Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ համար 190 հանձնարարականը։ Այս հանձնարարականն ի թիվս այլոց պարունակում է հանձնարարականներ վտանգների տեսակների մասին, որոնք պետք է հաշվի առնվեն Աշխատանքի ժամանակ երեխաներին սպառնացող վատթարագույն վտանգները պետության կողմից սահմանելիս[3]։
Համար 182 պայմանագիրը մինչև 2020 թվականի օգոստոսի 4-ն արդեն ստորագրված է եղել ԱՄԿ բոլոր անդամների կողմից։ Սա դարձել է ԱՄԿ-ի 101-ամյա պատմության մեջ ամենաարագ վավերացված պայմանագիրը[4]։
2020 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայում Տոնգայի Բարձր ներկայացուցիչը պաշտոնապես ձևավորել է այս պայմանագրի վավերացման գործիքակազմը ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ։ Սա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին պայմանագիրն էր ԱՄԿ պատմության մեջ, որը վավերացվել էր բոլոր անդամ պետությունների կողմից։
Պայմանագիրը տարածվել է նաև վավերացրած պետությունների մի շարք արտածովյան տիրույթների վրա[5].
Պետություն | Տարածք |
---|---|
Ավստրալիա | Նորֆոլք |
Դանիա | Ֆարերյան կղզիներ, Գրենլանդիա |
Ֆրանսիա | Ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Կալեդոնիա, Ֆրանսիական Հարավային և Անտարկտիկ տարածքներ |
Նիդերլանդներ | Սինտ Մարտեն և Կարիբյան Նիդերլանդներ[6] |
Նոր Զելանդիա | Տոկելաու |
ԱՄՆ | Ամերիկյան Սամոա, Գուամ, Հյուսիսային Մարիանյան կղզիներ, Պուերտո Ռիկո, Վիրջինյան կղզիներ |
Միացյալ Թագավորություն | Անգիլիա, Բերմուդներ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Ջիբրալթար, Մեն կղզի, Ջերսի, Մոնսերաթ |
Աշխատանքի միջազգային կազմակերպության համար 182 պայմանագրի երրորդ հոդվածը ներառում է մանկական աշխատանքի ձևեր, որոնք «նախասահմանված» են որպես մանկական աշխատանքի վատթարագույն ձևեր և ներառում են հետևյալը[7].
Մանկական աշխատանքի վատթար ձևերի վերջին կատեգորիայում այն աշխատանքն է, որն իր բնույթով կարող է վնասել երեխաների առողջությունը, անվտանգությունն ու բարոյականությունը։ Այլ կերպ դրանք կոչվում են Մանկական աշխատանքում հանդիպող վատթարագույն վտանգներ։ Պայմանագիրն առաջարկում է, որ հանգամանքները պետք է քննարկվեն գործատուների ու աշխատողների կազմակերպությունների հետ` ըստ յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունների։ Պայմանագիրը նշում է, որ գործողությունների ծրագրերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ավելի փոքր երեխաներին, աղջիկ երեխաներին, այն թաքնված հանգամանքներին, որ կարող են հատուկ վտանգ ներկայացնել աղջիկ երեխաների համար, ինչպես նաև` հատուկ կարիքներ ունեցող երեխաների տարբեր խմբերին։ Համար 190 հանձնարարականն առանձնացրել է մի շարք վտանգներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք կարող են բազմաթիվ մահերի պատճառ դառնալ։
Ըստ ԱՄԿ համար 190 հանձնարարականի` մանկական աշխատանքում պետք է արգելված լինեն հետևյալ վատթար ռիսկերը.
Գոյություն ունեն մի շարք ծրագրեր` պայմանագրի իրագործումը խթանելու համար։ Դրանցից են ԱՄԿ ծրագրեր` ուղղված մանկական աշխատանքի վատթար ձևերին. Երեխաների վաճառքի և սեռական շահագործման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ակտիվ դերակատարություն ունի գործողությունների համակարգման հարցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.