From Wikipedia, the free encyclopedia
Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միություն (անգլ.՝ The American Society of Composers, Authors and Publishers, ԵՀՀԱՄ), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը պաշտպանում է իր անդամների հեղինակային իրավունքները և հավաքում հոնորարներ նրանց երաժշտության կատարման համար։ Հիմնադրվել է 1914 թվականին։
Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան հասարակություն | |
---|---|
Տիպ | ոչ առևտրային հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | 1914 |
Հավաքում | 933 մլն. դոլար. (2008).[1] |
Անդամների թիվ | 360 000 |
Կայք | www.ascap.com |
ԵՀՀԱՄ-ը հիմնադրել է երգահան Վիկտոր Հերբերթը 1914 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորքում՝ իր անդամների երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանման համար, հիմնականում այն հեղինակների և հրատարակիչների, որոնք գործում են Tin Pan Alley շրջանում։
ԵՀՀԱՄ-ի առաջին անդամների մեջ էին երգահաններ Իրվինգ Բեռլինը, Ջեյմս Ջոնսոնը, Ջերոմ Կերնն ու Ջոն Ֆիլիպ Սուզան, լիբրետիստ Օտտո Խարբախը։ 2009 թվականի հուլիսին ԵՀՀԱՄ-ի անդամներն էին ավելի քան 360,000 երգահաններ, հեղինակներ, երաժիշտներ ու հրատարակիչներ[2]։ Նրանց շարքում գրեթե բոլորը ռոք ու փոփ աստղեր, քանթրիի, բլուզի, հիփ հոփի, ջազի և դասական ստեղծագործությունների հեղինակ-կատարողներ էին։
2008 թվականին ԵՀՀԱՄ-ը հավաքել է ավելի քան 933 միլիոն ԱՄՆ դոլար երաժշտության լիցենզավորված կատարման համար և վճարել է իր անդամներին 817 միլիոն ԱՄՆ դոլար որպես հոնորար, թողնելով միայն 11,3% գործառնությունների համար ծախսերի համար։
Այսօր ԵՀՀԱՄ-ն ամբողջ աշխարհի խոշարագույն կազմակերպություներից մեկն է, որը հետևում է հեղինակների հեղինակային իրավունքների իրագործմանը։ ԵՀՀԱՄ-ը լիցենզավորում է ավելի քան 11,500 առևտրային ռադիոկայանների, 2000 ոչ առևտրային հեռարձակողների[3] և նաև մոտ 100 օտարերկրյա նույնատիպ կազմակերպությունների տարբեր մայր ցամաքներից[4]։
Միացյալ Նահանգներում, ԵՀՀԱՄ-ը մրցակցում է երկու այլ հեղինակային կազմակերպությունների հետ՝ Broadcast Music Incorporated-ի (BMI) և Society of European Stage Authors and Composers-ի (SESAC)։
ԵՀՀԱՄ-ի հասարակությունը պարգևատրում է ամենամյա հատուկ շոուներում իր լավագույն անդամներին 7 երաժշտական կատեգորիաներում՝ փոփ երաժշտություն, ռիթմ ընդ բլյուզ և սոուլ, ֆիլմեր և հեռուստատեսություն, լատինոամերիկյան երաժշտություն, քանթրի, քրիստոնեական և համերգային երաժշտություն։ Նաև գոյություն ունի Ջազի փառքի պատը՝ նոր և պատվավոր անդամներին Սրահ ավելացնելու համար[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.