թուրքական հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Ես նրան անվանեցի Ֆերիհա» (թուրքերեն՝ Adını Feriha Koydum), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV հեռուստաալիքով՝ 2011 թվականի հունվարի 14-ից 2012 թվականի հունիսի 29-ը։
Ես նրան անվանեցի Ֆերիհա | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Գլխավոր դերերում | Վահիդե Փերչին |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 67 |
Էկրաններին է | հունվարի 14, 2011-ից հունիսի 29, 2012-ը |
Հեռուստաալիք | Show TV |
Ֆերիհա Յըլմազը մի աղքատ ընտանիքի դուստր է։ Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվում է հեղինակավոր Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, ի տարբերություն իր ընկերուհի Ջանսու Իլհանլըի, որը չկարողացավ քննությունները բարեհաջող հանձնել։ Քանի որ Ֆերիհայի համակուրսեցիները հարուստ մարդկանց զավակներ են, նա ստիպված թաքցնում է իր ծագումը։ Ֆերիհան սկսում է հանդիպել Էմիր Սարաֆօղլուի հետ, որը համալսարանի ամենացանկալի տղաներից մեկն էր։ Էմիրին սիրահարված է նաև Ջանսուն, ինչի պատճառով ընկերուհիների հարաբերությունները գնալով վատանում են։ Ջանսուն հայտնում է Էմիրին Ֆերիհայի ընտանիքի և նրանց ֆինանսական դրության մասին։
Դերասան | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|
Վահիդե Փերչին | Զեհրա Յըլմազ | Ֆերիհայի մայրը, որը երիտասարդ տարիքում սիրել է ուրիշ մարդու, բայց ամուսնացրել է Ֆերիհայի հոր հետ։ |
Հազալ Քայա | Ֆերիհա Յըլմազ | Սպասավորի աղջիկը, որն ընդունվում է Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, սիրահարվում Էմիրին՝ թաքցնելով իր ֆինանասական վիճակը։ |
Մետին Չեքմեզ | Ռըզա Յըլմազ | Ֆերիհայի հայրը, հարուստ ընտանիքի սպասավոր։ |
Չաղաթայ Ուլուսոյ | Էմիր Սարաֆօղլու | Գիշերային ակումբների սեփականատիրոջ որդին։ Համալսարանի բոլոր աղջիկները սիրահարված են նրան, բայց նա սիրում է Ֆերիհային։ |
Դենիզ Ուղուր | Սանեմ Իլհանլը | Ջանսուի խորթ մայրը։ Փորձում է ազատվել Ջանսուից։ |
Սեդեֆ Շահին | Ջանսու Իլհանլը | Ֆերիհայի ընկերուհին, հարուստ ընտանիքի զավակ։ |
Ջեյդա Աթեշ | Հանդե Գեզգին | Էմիրի և Քորայի ընկերուհին։ |
Յուսուֆ Ակգյուն | Քորայ Օնաթ | Էմիրի լավագույն ընկերը։ Սիրում է Հանդեին։ Ամուսնանում է Գյուլսյումի հետ։ |
Փելին Երմիշ | Գյուլսյում | Ֆերիհայի զարմիկը։ Քորայի կինը։ |
Մելիհ Սելչուկ | Մեհմե Յըլմազ | Ֆերիհայի զույգ եղբայրը, Սեհերի ամուսիմը։ |
Նեշեմ Ակհան | Սեհեր Յըլմազ | Մեհմեդի կինը։ |
Ֆեյզա Ջիվելեկ | Լարա | Ջանսուի ընկերուհին։ |
Ջիհան Օկան | Օրհան | Բանկի աշխատող։ |
Գյուլշահ Ֆըռընջըօղլու | Գյունջե | Ֆերիհայի ընկերուհին։ |
Թուղբա Մելիս Թյուրք | Ռույա Չելիկ | Էմիրի նախկին ընկերուհին։ |
Երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ գլխավոր հերոսուհու մոտ ախտորոշվում է այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի էր նկարահանումների հետ[1]։ Այդ պատճառով որոշվում է ավարտել այն։ Ֆիլմի հետագա ընթացքը զարգանում է «Էմիրի ճանապարհը» առանձին սերիալում (թուրքերեն՝ Emir'in Yolu):
Ֆերիհան մահացել է, իսկ Էմիրը գտնվում է հուսահատության մեջ։ Նա հանդիպում է Ջանսելին, որը սիրահարվում է իրեն։ Էմիրն էլ, իրեն հավաքելուց հետո, այնպես է անում, որ իրեն սիրահարվի Գյունեշը՝ իր թշնամու քույրը, որպեսզի վրեժխնդիր լինի։
Եթերաշրջան | Սերիաներ | Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի ավարտ | Հեռուստալիք | Տարեթիվ |
1-ին | 1-24 | հունվարի 6 | հունիսի 24 | Show TV | 2011 |
2-ին | 25-67 | սեպտեմբերի 9 | հունիսի 29 | Show TV | 2011-2012 |
Երկիր | Տեղական անվանում | Ալիք | Պրեմիերայի տարեթիվ |
---|---|---|---|
Արաբական | أسميتها فريحة | Abu Dhabi Al Oula | 2012 թվականի նոյեմբերի 3 |
Բուլղարիա | Огледален свят | Voyo.bg | 2012 թվականի հուլիսի 2 |
Ղազախստան | Фериха | Astana TV | 2015 թվականի փետրվարի 15 |
Պակիստան | فریحہ | Urdu 1 | 2013 թվականի ապրիլի 27 |
Սերբիա | Zvala se Feriha | Prva | 2015 թվականի մայիսի 31 |
Ուկրաինա | Сила кохання Феріхи | 1+1 | 2015 թվականի հունվարի 25 |
Չեխիա | Vyměněné životy | TV Barrandov | 2016 թվականի նոյեմբերի 4 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.