From Wikipedia, the free encyclopedia
Ենս Ստրյուգեր Լարսեն (դան․՝ Jens Stryger Larsen, փետրվարի 21, 1991[1][2][3], Sakskøbing, Storstrøm County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։
Ստրյուգեր Լարսենը Աուստրիա Վիեննայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 21, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Sakskøbing, Storstrøm County, Դանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ուդինեզե | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ֆրեմ
| |||
Նյուկյոբինգ | |||
Հերֆյոլգե | |||
2007-2009 | Բրոնդբյու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Բրոնդբյու | 91 | (6) |
2013-2014 | Նորշելան | 30 | (2) |
2014-2017 | Աուստրիա Վիեննա | 63 | (2) |
2017-ներկա | Ուդինեզե | 32 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2006-2007 | Դանիա Մ16 | 2 | (0) |
2007-2008 | Դանիա Մ17 | 12 | (1) |
2008-2009 | Դանիա Մ18 | 4 | (0) |
2008-2010 | Դանիա Մ19 | 20 | (6) |
2010-2012 | Դանիա Մ21 | 7 | (0) |
2016-ներկա | Դանիա | 16 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ստրյուգեր Լարսենը Բրոնդբյուի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Նորշելանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2010 թվականի հուլիսի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վադուցի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 25-ին՝ Օլբորգի դեմ խաղում[7]։ Օգոստոսի 1-ին Ստրյուգեր Լարսենը խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրոնդբյուին[8]։ Օգոստոսի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Օդենսեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[9]։ 2013 թվականի մարտի 10-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օրհուսի դեմ խաղում[10]։ Բրոնդբյուի առաջին թիմի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 105 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2013 թվականի հուլիսի 9-ին Ստրյուգեր Լարսենը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Նորշելան[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Էսբյերգի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հուլիսի 26-ին՝ Վիբորգի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Նաեսբիի դեմ խաղում[15]։ 2014 թվականի ապրիլի 21-ին Ստրյուգեր Լարսենը գոլի հեղինակ դարձավ Սյոներյուսկի դեմ խաղում, սակայն Նորշելանը պարտվեց 1-3 հաշվով[16]։ Մայիսի 11-ին նա գոլ խփեց Վիբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[17]։ Նորշելանի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։
2014 թվականի հունիսի 18-ին Ստրյուգեր Լարսենը 2 տարվա պայմանագիր կնքեց Աուստրիա Վիեննայի հետ[19][20]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 11-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆյորստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[21]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 20-ին՝ Գրյոդիգի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 18-ին՝ Ալտախի դեմ խաղում[23]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Աստրա Ջուրջուի դեմ խաղում[24]։ Աուստրիա Վիեննայի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 24-ին Ստրյուգեր Լարսենը 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[25][26]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ջենոայի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Ռոմայի դեմ խաղում[28]։
Դանիայի ազգային հավաքական Ստրյուգեր Լարսենը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի օգոստոսին՝ Լեհաստանի դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Ռիզա Դուրմիսիին Լիխտենշտայնի դեմ խաղում[30]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[31]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 15-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[32]։
2018 թվականի մայիսին Ստրյուգեր Լարսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[33][34]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[35], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[36][37]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[38][39]։
2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրոնդբյու | 2009–10 | Սուպերլիգա | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 15 | 0 | |
2010–11 | 20 | 2 | 1 | 0 | 6 | 0 | 27 | 2 | ||||
2011–12 | 26 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 29 | 1 | ||||
2012–13 | 30 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 34 | 4 | ||||
Ընդհանուր | 91 | 6 | 7 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 105 | 7 | ||
Նորշելան | 2013–14 | Սուպերլիգա | 30 | 2 | 4 | 1 | 4 | 0 | — | 38 | 3 | |
Աուստրիա Վիեննա | 2014–15 | Ավստրիայի Բունդեսլիգա | 19 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 21 | 1 | ||
2015–16 | 11 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 1 | ||||
2016–17 | 29 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 43 | 0 | ||||
2017–18 | 4 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 8 | 0 | ||||
Ընդհանուր | 63 | 2 | 7 | 0 | 15 | 0 | 0 | 0 | 85 | 2 | ||
Ուդինեզե | 2017–18 | Սերիա A | 30 | 1 | 2 | 0 | — | 32 | 1 | |||
2018–19 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||||
Ընդհանուր | 32 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 216 | 11 | 21 | 2 | 26 | 0 | 0 | 0 | 263 | 13 |
2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 1 |
2017 | 7 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 16 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Օգոստոսի 31, 2016 | ԿԱՍԱ Արենա Հորսենս, Հորսենս, Դանիա | Լիխտենշտայն | 5–0 | 5–0 | Ընկերական խաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.