From Wikipedia, the free encyclopedia
«Եկատերինա Վորոնինա» (ռուս.՝ «Екатерина Воронина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին Անատոլի Ռիբակովի համանուն վեպի հիման վրա։
Եկատերինա Վորոնինա ռուս.՝ Екатерина Воронина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Հիմք | Ekaterina Voronina? |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իսիդոր Աննենսկի |
Սցենարի հեղինակ | Անատոլի Ռիբակով |
Դերակատարներ | Լյուդմիլա Խիտյաևա |
Օպերատոր | Իգոր Շատրով |
Երաժշտություն | Լև Շվարց |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 97 րոպե |
Վոլգայի ափին ծնված և դաժան ու բռնակալական տատի մոտ դաստիարակված Եկատերինան վաղ տարիքում մնացել է առանց մոր։ Հոր՝ ծեր վաստակավոր կապիտանի հետ հազվադեպ հանդիպումների շնորհիվ ձևավորվել է նրա ամուր բնավորությունը։ Պատերազմի սկսվելուն պես Եկատերինան, առանց մտածելու, գնում է հիվանդանոցում աշխատելու։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն, որը բերում է առաջին հիասթափությունը։
Պատերազմից հետո Եկատերինան, ավարտելով ինստիտուտը, դառնում է ինժեներ, գետի նավահանգստի տեղամասի պետ։ Դժվար հարաբերություններ են հաստատվել նրա ու նավագնացության ղեկավարի միջև։ Երբ նրան հեռացնում են աշխատանքից արդարացի մեղադրանքների պատճառով, Եկատերինան հասկանում է, որ կորցնում է իր ամենամոտ մարդուն։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վոլգայի միասնական գետային շոգենավության Գորկու գետային նավահանգստի կենտրոնական բեռնատար շրջանում։
Դերասան | Դեր |
---|---|
Լյուդմիլա Խիտյաևա | Եկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում) |
Վերա Պաշեննայա | Եկատերինայի տատը |
Միխայիլ Ուլյանով | Սերգեյ Սուտիրին |
Յուրի Պուզիրյով | Ժենյա Կուլագին |
Արիադնա Շենգելայա | Իրինա Լեդնյովա |
Նադիր Մալիշևսկի | Կոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով |
Նոնա Մորդյուկովա | Դուսյա Օշուրկովա |
Ալեքսանդր Սաշին-Նիկոլսկի | Եվգենի Սամոյլովիչ |
Վադիմ Մեդվեդև | Յուրի Մոստովոյ |
Մարգարիտա ԼԻֆանովա | Սոնյա |
Յուրի Կիրեև | Նիկոլայ |
Իրինա Մուրզաևա | Կալերիա Իվանովնա |
Ալեքսանդր Պելևին | Ելիսեև |
Տատյանա Պենկովա | կին թատրոնում |
Սերգեյ Բոբրով | Կատերինայի հայրը Իվան Վորոնին |
Իվան Կուզնեցով | Մաքսիմ Պետրովիչ |
Օլեգ Տումանով | Մալախով |
Եկատերինա Կուդրյավցևա | Կլարա |
Եվգենի Կուդրյաշյով | Բարիկին |
Վալենտինա Բելյաևա | Եկատերինայի մայրը |
Կլավդիա Կոզլյոնկովա | հաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ) |
Վալենտին Բրիլեև | ջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ) |
Նիկոլայ Խրյաշչիկով | էպիզոդ |
Վալենտին Գրաչյով | գետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ) |
Կինոքննադատ Պ. Բագրովը գրել է, որ «Եկատերինա Վորոնինա» ֆիլմը «մաքուր մելոդրամա է»։ «Ինտրիգն այդքան խճճված ու բազմաշերտ էր,— կարծում էր նա,— որ կերպարի մանրամասնման, ֆոնի մշակման համար չի բավականացրել էկրանային ժամանակը, և ռեժիսորն էլ դրան չի ձգտում»[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.