Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Նիկոլաևնա Գոգոլևա (մարտի 25 (ապրիլի 7), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 15, 1993, Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ (ասմունքող)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1949)[2]։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի եռակի դափնեկիր (1947, 1948, 1949)։
Ելենա Գոգոլևա | |
---|---|
Ծնվել է | մարտի 25 (ապրիլի 7), 1900 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1993 (93 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Q19906880? (1916) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Փոքր թատրոն |
Ամուսին(ներ) | Վսեվոլոդ Ակսյոնով |
Պարգևներ և մրցանակներ | |
1918-1993 թվականներին եղել է Փոքր թատրոնի դերասանուհի։ Երբ Վահրամ Փափազյանը 1928 թվականին Փոքր թատրոնի խմբի հետ հանդես է եկել Օթելլոյի դերով, Գոգոլևան կատարել է Դեզդեմոնայի դերը։
Ելենա Գոգոլևան ծնվել է 1900 թվականի մարտի 25-ին (նոր տոմարով՝ ապրիլի 7) Մոսկվայում՝ բանակի սպայի և գավառական դերասանուհու ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Ալեքսանդրո-Մարիինյան ինստիտուտը։ 1917-1918 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական դպրոցի (այժմ՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, ԳԻՏԻՍ) դրամատիկական բաժնում[3]։
1918 թվականին Գոգոլևան երկրորդ կուրսից ընդունվել է Փոքր թատրոնի թատերախւմբ, որտեղ իր նորամուտը կատարել է Ջեսիկայի դերով Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի բեմադրության մեջ։ Ունենալով վառ ու բազմակողմանի անհատականություն, մեծ ուշադրություն դարձնելոց բեմական խոսքի մշակույթին և դերի արտաքին արտահայտչականությանը՝ դերասանուհին արդեն վաղ տարիներին մարմնավորել է Սոֆյային «Խելքից պատուհաս» բեմադրությունում, ինչպես նաև կատարել է մի շարք դերեր Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում՝ մարմնավորելով Գարնանը «Ձյունանուշ», Նեգինային «Տաղանդներ և երկրպագուներ», Ակսյուշային «Անտառ», Պոլինային «Եկամտաբեր վայր», Լարիսային «Անօժիտը» ներկայացումներում[3]։
1920 թվականին Ելենա Գոգոլևան կատարել է նորամուտը կինոյում, բայց քիչ է նկարահանվել՝ միշտ մնալով առաջին հերթին որպես թատրոնի դերասանուհի։ Աշխատել է նաև ռադիոյի և հեռուստատեսւթյան ոլորտում։ Ռուսաստանի Պետհեռուստառադիոֆոնդի հավաքածուում պահվում են գրական ստեղծագործությունների ավելի քան 150 և Փոքր թատրոնի ներկայացումների ձայնագրություններ դերասանուհու մասնակցությամբ[3]։ Ելենա Գոգոլևան Փոքր թատրոնում աշխատել է մինչև կյանքի վերջ։ Նրա լավագույն դերերի շարքում են այնպիսի կերպարներ, որոնք ստեղծվել են ինչպես դասական, այդ թվում արտասահմանյան (լեդի Միլֆորդը Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք», շեքսպիրյան լեդի Մակբեթ, միսսիս Քրոուլի «Սնափառության տոնավաճառը» ներկայացման մեջ), այնպես էլ ժամանակակից խաղացանկում, այդ թվում նաև Մամուրեն հատուկ իր համար բեմադրված Ժ. Սարմանի պիեսում[1]։ Վերջին անգամ դերասանուհին բեմ է բարձրացել 1993 թվականի հոկտեմբերին 22-ին։
Ապրել է Մոսկվայում՝ «Արվեստի աշխատավոր» (ռուս.՝ «Труженик искусства») կոոպերատիվի տանը Գորկու փողոցի շրջանում[4][5]։
Ելենա Գոգոլևան մահացել է 1993 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը (տեղամաս № 12) ՝ որդու կողքին։
Ելենա Գոգոլևան երեք անգամ ամուսնացած է եղել[5]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.