Եթովպիա[2] (պաշտոնական անվանում՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող երկիր Արևելյան Աֆրիկայում։
የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ « Քայլիր առաջ, թանկագին մայր Եթովպիա » | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ադիս Աբեբա | |||
Պետական լեզուներ | ամհարերեն աֆարերեն օրոմո սոմալերեն տիգրինյա |
|||
Կառավարում | դաշնային խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սահլե Վորկ Զևդե | ||
- | Վարչապետ | Աբիյ Ահմեդ Ալի | ||
Անկախություն | 10րդ դար ՄԹԱ | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 1 104 300 կմ² (27րդ) | ||
- | Ջրային (%) | 0.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 78 254 090 (16րդ) | ||
- | 1994 մարդահամարը | 53 477 265 | ||
- | Խտություն | 70 /կմ² (123րդ) 181 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $84.299 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1122,93[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $19.431միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $998[1] | ||
ՄՆԶԻ | 0.503 (միջին) (155րդ) | |||
Արժույթ | Եթովպիական բիր (ETB) | |||
Ժամային գոտի | EAT | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .et | |||
Հեռախոսային կոդ | +251 |
Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936-1941 թթ. գրավել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլիս, 14-րդը աշխարհում)։ Բնակչության տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց մոտ 53 տ, կանանց մոտ 58 տ։ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007 թվականի տվյալ)։
Անվանում
Անվանումն իբր առաջացել է հունարեն եթոս «խանձված, այրված» և օպս «դեմք» բառերից, այսինքն՝ արևակեզ (արևաթուխ) մարդկանց երկիր, սակայն սա հավանաբար ժողովրդական ստուգաբանություն է[3]։ Հնում այդպես էին անվանում Եգիպտոսից հարավ ընկած երկիրը։
16-րդ դարից եվրոպացիներին հայտնի է եղել Հաբեշստան (Abyssinia) անունով, որը փոխառություն է արաբերենից․ արաբները երկրի բնակիչներին անվանում էին հաբեշներ (արաբ․՝ հաբաշ բառից, որը նշանակում է խառը կամ խառնածին)։ Այժմ վերականգնված է երկրի հին անվանումը[4]։
Հայերը Եթովպիայում
Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները նվաճելով Սիրիա, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիայում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեջ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը)։ Համայնքը համադրվել է 12-րդ դարում Եգիպտոսից և 14-րդ դարի վերջին Կիլիկիայից՝ հայկական թագավորության անկումից հետո, գաղթած հայերով։ Եթովպահայ համայնքը ստվարացել է 19-րդ դարի վերջերին « երբ 1894 - 1896 թվականների կոտորածների հետևանքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա։ Ներկայումս Եթովպիայում բնակվում է 100 հայ։ Եթովպիան զարգացող ՏՏ ոլորտ է /իրականացնում են պատվերներ ԱՄՆ ՆԱՍԱ գործակալության համար/, բնակչության 60% քրիստոնյա, Եթովպիայում է գտնվում Աֆրիկյան պետությունների լիգան, որը հնարավորություն կտա մուտք գործել Աֆրիկյան պետությունների բոլոր շուկաները, բնակչությունը՝ 96 մլն., կրթական զարգացած համակարգ, հիմնական գնորդներ՝ Գերմանիա 11,8 %, Սաուդյան Արաբիա 8,7 %, նիդերլանդներ 8,6 %, ԱՄՆ 8,1 %, Շվեյցարիա 7,7 %, Իտալիա 6,1 %, Չինաստան 6 %, Սուդան 5,5 %, Ճապոնիա 4,4 %։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.