հայ հրապարակախոս, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Դրաստամատ Տեր-Սիմոնյան (հուլիսի 28, 1895, Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1937), հայ կուսակցական և պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս, գրականագետ։ Հայաստանի Գրողների միության առաջին նախագահը։ ԽՄԿԿ անդամ 1913 թվականից։
Դրաստամատ Տեր-Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1895 |
Ծննդավայր | Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1937 (42 տարեկան) |
Մասնագիտություն | կուսակցական և պետական գործիչ լրագրող հրապարակախոս |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Առևտրատնտեսական պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1912 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, սովորել Կիևի առևտրական ինստիտուտում։ Ուսանողության շրջանում կատարած հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հեղափոխական-կազմակերպչական աշխատանք է տարել Արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստային զորամասերի զինվորների շրջանում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Օմսկում մասնակցել է իշխանության գահենկեցության գործընթացին, ընտրվել է բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, նշանակվել Օմսկի զինվորական օկրուգի կոմիսար։ Աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատում, մասնակցել հայերեն բոլշևիկյան գրականության հրատարակմանը։ 1918 թվականի սեպտեմբերից Մոսկվայում և Ուկրաինայում աշխատանք է կատարել կարմիր բանակի մատակարարման բնագավառում։ 1919 թվականի վերջից տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել է բոլշևիկյան «Պահակ», «Նոր ուղի» թերթերի հրատարակման և խմբագրման աշխատանքներին (1920)։ Եկել է Հայաստան, մտցվել ՌԿ(բ)կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմ և մասնակցել Մայիսյան ապստամբության նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1920 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդրապոլում մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած Արմենկոմի և Հայաստանի մի շարք վայրերի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտրվել ապստամբությունը ղեկավարող մարմնի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1921 թվականի ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը և ղեկավար դեր է խաղացել դաշնակցական ուժերի ճնշման գործում։ Տարբեր ժամանակներում եղել է ՀԿ(բ) կ Երևանի կոմիտեի քարտուղար, ՀԽՍՀ սոցիալական ապահովագրության ժողկոմ, լուսավորության ժողկոմ, Փարիզի «Երևան» հայկական թերթի խմբագիր (1928), Հայաստանի գրողների միության նախագահ, «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, Երքաղսովետի նախագահ։ 1932 թվականին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի որոշմամբ ստեղծված «Հայկական խորհրդային հանրագիտարանի» գլխավոր խմբագիր։ Ընտրվել է ՀԿ(բ) կ Կենտկոմի, ՀԽՍՀ և ԽՍՖՍՀ կենտգործկոմների անդամ։ Հեղինակ է «Կարլ Մարքս», «Միքայել Նալբանդյան» (1933) և այլ ուսումնասիրությունների, հասարակական-քաղաքացիական կյանքին և գեղարվեստական գրկանությանյան ու արվեստի տարբեր հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների։
1936 թվականի օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից՝ կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում։ Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել։ Արդարացվել է հետմահու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 686)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.