From Wikipedia, the free encyclopedia
Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992[1], Վենչժոու, Չինաստան[2]), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։
Դին Լիրեն | |
---|---|
չինարեն՝ 丁立人 | |
Պետություն(ներ) | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Վենչժոու, Չինաստան[2] |
Կոչում | գրոսմայստեր[3] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2762 |
ՖԻԴԵ համար | 8603677 |
365chess | Liren_Ding |
Chesstempo համար | 51504 |
ICCF համար | 51504 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023 և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022 |
Պարգևներ և մրցանակներ | |
Ding Liren Վիքիպահեստում |
Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։
2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։
2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։
COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ[6][7][8]։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։
Դին Լիրենը ծնվել է 1992 թվականին։ Շախմատ խաղում է 4 տարեկանից[9]։ Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցը[10][11][12]։
2009 թվականին՝ 16 տարեկանում, նա դարձել է Չինաստանի ամենաերիտասարդ շախմատիստը, որը հաղթել է ազգային մրցաշարերում[13]։ Չինաստանի չեմպիոն (2009, 2011 և 2012)։
2017 թվականի սեպտեմբերին դարձել է առաջին չինացի շախմատիստը, որը ձեռք է բերել Շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Հավակնորդների մրցաշարում Դին Լիրենը համարվել է միակ շախմատիստը, որը չի կրել պարտություն և արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
2017 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Դին Լիրենը ոչ մի դասական պարտիայում պարտություն չի կրել։ Այդ անպարտելի շարքը կազմել է ուղիղ 100 պարտիա և ավարտվեց Շենժեն քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, որտեղ Դին Լիրենը տանուլ է տվել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավին[14][15]։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած Աշխարհի գավաթի եզրափակչում Դին Լիրենը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցումների արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ դարձյալ համարվելով միակ մասնակիցը, որը ոչ մի պարտիայում չի պարտվել պարտություն։ Մարտի վերջից Չինաստանի շախմատի ֆեդերացիան Հանչժոու քաղաքում կազմակերպել է Դին Լիրենի մասնակությամբ մի շարք մրցաշարեր, որպեսզի նա լրացնի թերի (26) պարտիաները։
2022 թվականի մայիսին Դինգ Լիրենը ՖԻԴԵ-ի վարկանիշային զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուզջային[16]։
2022 թվականին Մադրիդում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի առաջին փուլից հետո Դինգ Լիրենը կիսել է 4-6-րդ տեղը։ Այդ փուլում նա պարտվել է Յան Նեպոմնյաշչիին, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Դուդային, Ռապորտին, Կարուանային և վերջին տուրում՝ Նակամուրային։ Այդ շրջանում նա պարտվել է միայն Ռաջաբովին։ Այսպիսով, ամբողջ մրցաշարի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին՝ Մագնուս Կառլսենի հրաժարվելուց հետո[17]։
2023 թվականի հունվարին նա անհաջող է հանդես եկել Վեյկ ան Զե քաղաքում տեղի ունեցած «Տատա Սթիլ» մրցաշարին և զբաղեցրել 11-րդ տեղը[18]։
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաշիվը եղել է հավասար՝ 7-7, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Ըստ կանոնակարգի՝ Դինգը շահել 1,1 միլիոն եվրո (մրցանակային ֆոնդի 55%-ը), բացի այդ վաստակել է 1,4 էլոյի վարկանիշային միավոր և պահպանել իր երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում[19]։
Էլոյի գործակից | Դասական պարտիաներ | Հաշիվ | Արագ պարտիաներ | Հաշիվ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | ||||
Յան Նեպոմնյաշչի | 2795 | ½ | 1 | ½ | 0 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 0 | 8½ |
Դին Լիրեն | 2788 | ½ | 0 | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 1 | 9½ |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | 2230 | 2230 | 2231 | 2231 | 2231 | 2230 | ||||||||
2005 | 2270 | 2270 | 2270 | 2289 | 2289 | 2270 | ||||||||
2006 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | ||||||||
2007 | 2289 | 2289 | 2289 | 2395 | 2395 | 2289 | ||||||||
2008 | 2395 | 2395 | 2439 | 2446 | 2446 | 2395 | ||||||||
2009 | 2446 | 2458 | 2530 | 2530 | 2566 | 2566 | 2446 | |||||||
2010 | 2565 | 2565 | 2547 | 2574 | 2570 | 2604 | 2604 | 2547 | ||||||
2011 | 2628 | 2637 | 2665 | 2655 | 2660 | 2660 | 2665 | 2628 | ||||||
2012 | 2660 | 2660 | 2679 | 2680 | 2695 | 2694 | 2702 | 2702 | 2702 | 2702 | 2660 | |||
2013 | 2709 | 2709 | 2707 | 2707 | 2707 | 2702 | 2714 | 2718 | 2722 | 2722 | 2711 | 2710 | 2722 | 2702 |
2014 | 2717 | 2717 | 2717 | 2710 | 2714 | 2714 | 2726 | 2742 | 2754 | 2730 | 2730 | 2732 | 2754 | 2710 |
2015 | 2732 | 2755 | 2755 | 2751 | 2757 | 2749 | 2749 | 2770 | 2782 | 2782 | 2781 | 2776 | 2782 | 2732 |
2016 | 2766 | 2766 | 2777 | 2777 | 2778 | 2783 | 2778 | 2755 | 2753 | 2764 | 2764 | 2757 | 2783 | 2753 |
2017 | 2760 | 2760 | 2759 | 2759 | 2773 | 2783 | 2781 | 2777 | 2771 | 2772 | 2774 | 2777 | 2783 | 2759 |
2018 | 2769 | 2769 | 2769 | 2778 | 2791 | 2798 | 2797 | 2797 | 2804 | 2804 | 2816 | 2813 | 2816 | 2769 |
2019 | 2813 | 2812 | 2812 | 2809 | 2805 | 2805 | 2812 | 2805 | 2811 | 2811 | 2801 | 2801 | 2813 | 2801 |
2020 | 2805 | 2805 | 2805 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2805 | 2791 |
2021 | 2791 | 2791 | 2791 | 2799 | 2799 | 2791 | ||||||||
2022 | 2799 | 2806 | 2808 | 2811 | 2811 | 2799 | ||||||||
2023 | 2788 | 2789 | 2780 | 2789 | 2780 | |||||||||
2024 | 2762 | 2745 | 2762 | 2745 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.