Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Գուրցկայա (Диа́на Гурцка́я, հուլիսի 2, 1978, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանրաճանաչ վրացի կույր երգչուհի, ով Peace Will Come (Խաղաղություն կգա) երգով ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Երգչուհին արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։ Յուրաքանչյուր տարի կազմակերպում է բարեգործական միջոցառում` "Белая трость" "Սպիտակ ձեռնափայտ", որտեղ տարբեր երկրներից տեսողական խնդիրներով երեխաները ելույթ են ունենում հայտնի աստղերի, այդ թվում հենց իր` Դիանա Գուրցկայայի հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիանա Գուրցկայա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ დიანა ღურწკაია |
Ի ծնե անուն | Դիանա Գուդաևնա Գուրցկայա |
Ծնվել է | հուլիսի 2, 1978 (46 տարեկան) Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան, Վրաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2000-ից |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Ժամանակակից արվեստի թանգարան |
Անդամակցություն | Fifth Civic Chamber of the Russian Federation (2014–2017)?, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? |
Ամուսին | Petr Kucherenko? |
Պարգևներ | |
Կայք | gurtskaya.ru |
Diana Gurtskaya Վիքիպահեստում |
Դիանա Գուրցկայան ամուսնացած է հաջողակ փաստաբան, իրավաբական գիտությունների պրոֆեսոր` Պյոտր Կուչերենկոյի հետ։ Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի` Կոնստանտին Կուչերենկոն։
Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին Սուխումում, մեգրելների ընտանիքում։ Հայրը՝ Գուդա Ադամուրովիչ Գուրցկայան, հանքագործ է, մայրը՝ Զաիրա Ամիրանովնա Գուրցկայան, ուսուցչուհի, մահացել է 2001 թվականին։ Ի ծնե կույր Դիանան բազմազավակ ընտանիքի չորրորդ երեխան է եղել, ունի երկու եղբայր՝ Ջամբուլը, Ռոբերտը (Դիանայի պրոդյուսերը) և քույրը՝ Էլիսոն։ Ավարտել է Թբիլիսիի կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը։ Դպրոցում սովորելուն զուգահեռ կարողացել է համոզել երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որ ինքը կարող էր սովորել դաշնամուր նվագել։
10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի Իրմա Սոխաձեի հետ։
1995 թվականին դարձել է «Յալտա-Մոսկվա տրանզիտ» երաժշտական մրցույթի հաղթողներից մեկը։ 1999 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի էստրադայի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ընդունվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի մագիստրատուրա։
2000 թվականի մարտին «АРС» ստուդիան թողարկել է երգչուհու դեբյուտային «Դու այստեղ ես» («Ты здесь») ալբոմը, որը ներառում էր Իգոր Նիկոլաևի և Սերգեյ Չելոբանովի երգերը։
2002 թվականին թողարկվել է երգչուհու երկրորդ՝ «Դու գիտես, մայրիկ» («Ты знаешь, мама») ալբոմը
2008 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում տեղի է ունեցել ընտրական փուլ, որի արդյունքում մայիսին Դիանան Բելգրադում ներկայացնելու էր Վրաստանը «Եվրատեսիլ 2008» միջազգային մրցույթում։
2009 թվականին առաջին անգամ Մոսկվայում անցկացվող Պարալիմպիական միջազգային օրը Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն Դիանա Գուրցկայային տվել է «Սոչի 2014»-ի դեսպանի կարգավիճակ՝ որպես Ռուսաստանում և աշխարհում օլիմպիական և պարալիմպիկ շարժման գաղափարները խթանող անձ։
Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։
2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Գուրցկայա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.