Դավիթ երեցի խաչքար (Մայր Աթոռ)

From Wikipedia, the free encyclopedia

Դավիթ երեցի խաչքար (Մայր Աթոռ)map

Դավիթ երեցի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.23)[1]։

Արագ փաստեր Դավիթ երեցի խաչքար, Երկիր ...
Դավիթ երեցի խաչքար
Thumb
Դավիթ երեցի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Սավլթանղուլին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն Սուլթանղուլի 5 զավակներն՝ Դավիթ երեցի գլխավորությամբ, և Ղալամի թոռը՝ Եղիշեն։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1569 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
Thumb
Thumb
 Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում
Փակել

Տեղադրություն

Thumb
Տիրամայրն ու Քրիստոսը ավետարանիչների հետ։

Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը, որտեղ էլ Բարուխուդարյանը գրի էր առել խաչքարի արձանագրության մի մասը[2]։

Պատկերաքանդակներ

Thumb
Արևի քանդակ

Խաչքարն աչքի է ընկնում բարձրարվեստ քանդակներով, մասնավորապես եռանկյունաձև քիվի պատկերաքանդակում Աստվածածնին և մանուկ Քրիստոսին իր թևերի տակ է առել Հովհաննես ավետարանչին խորհրդանշող արծիվը։ Նրանց ոտքերի մոտ քանդակված են մնացած ավետարանիչների խորհրդանիշները։

Thumb
Լուսնի քանդակ
  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը

Քիվի աջ հատվածում քանդակված են արև և աստղ, իսկ ձախում` լուսին ու վիմագրում հիշվող տեր Դավիթը` ծնրադիր, ում էլ հավանաբար նվիրված է խաչքարը։ Արևնառհասարակ խորհրդանշում է Նոր, իսկ լուսինը` Հին կտակարանը։ Տիրամոր և Քրիստոսի ոտք երի տակ պատկերված է Ադամի գանգը (սովորաբար Ադամի գանգը պատկերվում է Գողգոթայի հետ համատեղ, որը ներկապատկերաքանդակում բացակայում է)։ Խաչքարի քանդակային հորինվածքում առանձնանում է նաև կենտրոնական խաչի ստորին ուղղաձիգ թևը երկու կողմից բռնած հրեշտակների պատկերումը[3]։

Վիմական արձանագրություն

Խաչքարի ստորին մասին, շեշտված եռանկյունաձև քիվին, աջակողմյան նեղ նիստին և թիկունքին առկա են վիմական արձանագրություններ[2][4].

Արձանագրություն 1

Քանդակային հորինվածքի հետ համակցված են տերունական չորս` ՏՐ (Տէր), ԱԾ (Աստուած), ՅՍ(Յիսուս), ՔՍ (Քրիստոս) ելնդագիր բառերը, իսկ քիվի ձախ անկյունում նույնպես ելնդագիր` ՏՐ ԴԱՎԻԹ։

Արձանագրություն 2

Վարդյակի երկու կողմերում․

  1. ԹՎ[ԻՆ] ՌԺԸ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1569 թվականին։

Արձանագրություն 3

Խաչքարի աջ կողմում՝ 12 տող վիմական արձանագրություն․

  1. ԴԱՒԻ
  2. Դ ԷՐԷՑ
  3. ԿԱՆԿԵ
  4. ՑԱՔ Խ
  5. ԱՉԵՐ
  6. Ս ԲԱՐԵ
  7. ԽԱՒՍ ՄԵ
  8. Զ ՀԱՒՐ
  9. ՄԵՐ ՍԱՒ
  10. ԼԴԱՆՂ
  11. ՈՒԼԻ
  12. Ն

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Դավիթն իր հոր՝ Սուլթանղուլի, հիշատակին։

Արձանագրություն 4

Խաչքարի թիկունքի՝ 13 տող վիմական արձանագրություն[5]

  1. Ա̅Վ ՄԵՔ` ԴԱՒ
  2. ԻԹ ԷՐԷՑՍ, :Ե:(5)
  3. ՈՐԴԻՔՍ ՍԱՒԼԹԱՆ
  4. ՂՈՒԼԻՆ, ԵՂԻՇԻՆ` ԹՈՌ
  5. Ն ՂԱԼԱՄԻՆ, ՈՐ ԵՆՔ
  6. ԾՆՈՒՆԴ ՍԱՐՈՒ ԱՄԻՐ
  7. ՃԱՆԻՆ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՋԱՆ
  8. ԻՒ ԵՒ ՀՆԱՐԻՒ ԲԵՐԵ[Ա]Լ ՍԱ
  9. ՐԴԱՀՆԱՅ ՊՌԻ ՍԱՐԻՆ
  10. ՋՈՒՐՆ Ի ԴԱՇՏՆ ԳԹԱՅ
  11. ՇԻՆՈՅ, ՇԻՆԵԱՑ :Բ: (2) ՋԱ
  12. ՂԱՑՆ ԵԹՈՂ ՀԱ[Յ]ՐԵՆ
  13. ԻՔ ԻՒՐ ԾՆԸՆԴՈՑ

Արձանագրությունը խոսք է գնում Սուլթանղուլի հինգ որդիների և Ղալամի թոռ Եղիշեի կողմից ջրաշինական աշխատանքների, մասնավորապես ջուր բերելու և ջրաղաց կառուցելու մասին։

Այլ տեղեկատվույթյուն

  • «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցից Մայր Աթոռ տեղափոխվել է Սուլթանղուլին նվիրված ևս մեկ խաչքար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.