From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Խաժակյան (ապրիլի 9, 1994, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ, կուսակցության կառավարման խորհրդի անդամ[1], Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար[2], Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հայաստանյան պատվիրակ[3], տեխնիկական գիտությունների թեկնածու։
Դավիթ Խաժակյան | |||
| |||
---|---|---|---|
2015 - մինչ օրս | |||
| |||
2018 - մինչ օրս | |||
| |||
2017 - մինչ օրս | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Կրթություն՝ | ՀԱՊՀ | ||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | ապրիլի 9, 1994 (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Ծնվել է 1994 թվականի ապրիլի 9-ին՝ Երևան քաղաքում։
Դավիթ Խաժակյանը 2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանը։ 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում, այնուհետև հաշվողական տեխնիկաների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ[4]։
2014-2016 թվականներին սովորել է ՀՊԱՀ մագիստրատուրայում՝ «Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունը արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ։ 2016 թվականին ընդունվել է ՀՊԱՀ ասպիրանտուրա և 2021 թվականին ՀՀ ԲՈԿ մասնագիտական խորհրդի որոշմամբ Դավիթ Խաժակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մի շարք գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է[4]։
2014 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժանացել է ՀՀ նախագահի կրթական պարգևին՝ «Լավագույն բակալավր, առաջին կարգ» անվանակարգում[4]։
Բացի հիմնական կրթությունից, 2012 թվականից ի վեր մասնակցել է մի շարք դասընթացների (Հայաստան, Գերմանիա, Բելգիա)։ Հանդիսանում է Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ուսանողական բանավեճի դպրոցի շրջանավարտ։
2016 թվականին ընդունվելով ՀՊԱՀ ասպիրանտուրան ներգրավվել է տարբեր գիտական ծրագրերում՝ հետազոտելով գյուղմեքենայացման ոլորտում համակարգչային մոդելավորման կիրառելիությունը։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ հայաստանյան և արտասահմանյան գիտական պարբերականներում։ Հանդիսանում է գիտական արտոնագրի համահեղինակ։
ՀՀ ԲՈԿ մասնագիտական խորհրդի որոշմամբ Դավիթ Խաժակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013-2017 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, որպես որակի ապահովման մասնագետ։
2017-2018 թվականներին «ԵԼՔ» դաշինքի՝ խորհրդարան անցնելուց հետո աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես ՀՀ պատգամավորի օգնական։
2018 թվականից առ այսօր Դավիթ Խաժակյանը աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես որակի ապահովման առաջատար մասնագետ՝ խմբի համակարգող։
2015 թվականի դեկտեմբերին միանալով Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում ընտրվում է խորհրդի անդամ։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ, ձևավորում է «Ելք» դաշինքը։ Դաշինքի որոշմամբ Դավիթ Խաժակյանը հանդիսանում է դաշինքի լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև գլխավորում է ԼՀԿ նախընտրական շտաբը 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում։
2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Դավիթ Խաժակյանը մասնակցում է «Ելք» դաշինքի ցուցակով՝ երրորդ հորիզոնականում, իսկ ընտրությունների արդյունքում ընտրվելով ավագանու անդամ, դաշինքի որոշմամբ հանդիսանում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։ Հանդիսանում է Երևանի ավագանու «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերով» մշտական հանձնաժողովի անդամ։
2018 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կազմած «ԼՈւՅՍ» դաշինքով, որպես ցուցակի երկրորդ համար և նախընտրական շտաբի ղեկավար մասնակցում է ընտրություններին և վերընտրվում ավագանու անդամ։ Հանդիսանում է «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավարը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին և 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին ղեկավարում է ԼՀԿ նախընտրական շտաբը։ 2019 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի» հայաստանյան պատվիրակ։
Որպես ավագանու անդամ հեղինակել է բազմաթիվ ավագանու որոշման նախագծեր, հանդես է եկել Երևան քաղաքի տարեկան բյուջեների և հնգամյա զարգացման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններով, ինչպես նաև հրապարակել է վերլուծություններ քաղաքի բյուջեի կատարողական ցուցանիշների վերաբերյալ։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու[5][6]։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.