From Wikipedia, the free encyclopedia
Դասակարգային խտրականություն, կլասսիզմ (անգլ.՝ classism), սոցիալական դասի խտրականություն կամ նախապաշարմունք այս կամ այն դասի ներկայացուցիչների նկատմամբ։ Տերմինը օգտագործվում է ինչպես կենցաղային, այնպես էլ` համակարգված խտրականության վերաբերյալ[1]։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է դասակարգային խտրականությունը այլ տեսակների (գենդերային, ռասայական, կրոնական և այլն) հետ միասին[2]։
Ամերիկացի տնտեսագետ Չակ Բարոնն առանձնացնում է դասակարգային խտրականության մի քանի մակարդակ.
Բարոնը տարբերակում է բանվորների նկատմամբ խտրականությունը և աղքատների նկատմամբ խտրականությունը` որպես կլասսիզմի տարբեր դրսևորումներ[3]։
Գերմանացի սոցիոլոգ Բեթինա Ռոսը գրում է, որ «այսօր անվիճելի է համարվում այն փաստը, որ ռասիզմը, սեքսիզմը և կլասսիզմը աշխատում են միմյանց աջակցելու համար և շատ ընդհանուր բաներ ունեն, չնայած դրանք ամբողջովին չեն համընկնում միմյանց»[4]։
Խտրականության տարբեր համակարգերի միջև փոխկապակցվածության վերլուծությամբ զբաղվում է ինտերսեկցիոնալության տեսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.