Remove ads
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Ալ֊Դաջալ (արաբ․՝ الدجال, խաբեբա), իսլամական վախճանաբանությունում կեղծ փրկիչ, ով հայտնվելու է վերջին ժամանակների ընթացքում։ Համապատասխանում է քրիստոնեական նեռին։ 40 օր ու 40 գիշեր իշխելուց հետո նա ոչնչացվելու է Քրիստոսի կամ Մահդիի (արդարությամբ առանջնորդվողի) կողմից, և աշխարհը կրկին ենթարկվելու է Աստծուն։ Ալ֊Դաջալի կերպարը փոխառնվել է ապոկալիպտիկ քրիստոնեական գրականությունից, այնուհետև այն վերամշակվել է և հայտվել է Մուհամմադ մարգարեին վերագրվող հադիսներում։ Նա նկարագրվում է որպես գեր, միաչքանի, կարմիր դեպքով և գանգուր մազերով մի մարդ։ Նրա ճակատին դաջված են լինելու արաբերեն ք֊ֆ֊ր (արաբ․՝ دابق, անհավատ) տառերը։ Ալ֊Դաջալը հայտնվելու է մեծ փորձությունների ժամանակաշրջանում։ Հրեաները սատարելու են նրան և Երուսաղեմում Աստված են հռչակելու ։ Նա կեղծ հրաշքներ է գործելու։ Մարդիկ տեսնելու են այդ հրաշքները և խաբվելու են։ Այդ ժամանակ և տեղի կունենա Քրիոստոսի երկրորդ գալուստը[1]։
Դաջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դաջալը գալու է արևելքից, հնարավոր է Պարսկաստանի Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է արևմուտքից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դաջալը ապրում է արևելյան Ասիայում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ երաժշտության և պարի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դաջալի և Պրոմեթևսի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դաջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։
«Դաջալ» բառը սկիզբ է առնում «Դաջալ ալ֊բահիր» (նա յուղել է ուղտին) արտահայտությունից։ Այն վերաբերվում էր այն ժամանակներին, երբ ուղտերին յուղում էին խեժով։ «Դաջալյա» բառի արմատը նշանակում է «խառնել»։ Այն օգտագործվում է խառնարար երևույթները և գործերը բնորոշելու նպատակով։ Այն նաև կիրառվում է անորոշ և անհասկանալի իրողությունները նկարագրելու համար։ Դաջալը նա է, ով խոսում է հանելուկներով և խաբում է մարդկանց[2]։
Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դաջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դաջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.
Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դաջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա Ալլահի մարգարեն է...[3] |
Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դաջալների գործունեությունը «գլխավոր Դաջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դաջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դաջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դաջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։
Դաջալը Ադամի հետնորդն է լինելու։ Նա օժտված է լինելու բազմաթիվ հատկություններով, որոնք բերվում են հադիսներում, որպեսզի մարդիկ ճանաչեն նրան և զերծ մնան նրա չար ազդեցությունից։
Դաջալը հայտնվելու է հաղթանդամ տղամարդու տեսքով, խիտ ու գանգուր մազերով, լայն ճակատով և կրծքով։ Նրա աջ աչքը կույր կամ շիլ է լինելու։ Ձախ աչքը փակպված է կլինի մաշկի հաստ շերտով, որը կախվելու է նրա աչքի եզրից։ Ճակատին գրված են լինելու քաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակելու են «անհավատ»։ Այդ բառը հնարավորություն կունենան կարդալ բոլոր մուսուլմանները։ Դաջալի մի այլ առանձնակտկությունը կայանալու է նրանում, որ նա անպտուղ է լինելու և ժառանգներ չի թողնելու։
Հանդիսները պարունակում են Ջադալին նկարագրող բազմաթիվ և որոշ մասերում իրարամերժ տեղեկություններ։
Դաջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.
Մի օր երազումս տեսա, որ Քաաբայի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դաջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին...[4] |
Իբն Ումարը գրել է նաև.
Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դաջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դաջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի...[5] |
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.
Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ...[6] |
Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
Ես այդքան շատ եմ ձեզ պատմել Դաջալի մասին, որ վախենում եմ, որ դուք չեք հասկանա։ Դաջալը ցածրահասակ է լինելու, ծուռթաթ և գանգուր մազերով։ Նրա մի աչքը շիլ է լինեու, բայց ոչ տռցած, ոչ էլ խոր ընկած։ Եթե դուք նրա հետ կապված կասկածներ ունենաք, ապա հիշեք, որ ձեր Աստվածը շիլ չէ…[7] |
Աբու Հուրայրան ասել է.
Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Ինչ վերաբերվում է Դաջալին, նրա մի աչքը շիլ է լինելու, նա ունենալու լայն կուրծք և ճակատ։ Նա նաև կուզ է ունենալու ...[8] |
Հուրայրայի մեկ այլ հադիսում ասվում է.
Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դաջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի...[9] |
Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դաջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են հուդայականները, պարսիկները և թուրքերը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և բեդվինները։ Նաև Դաջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։ Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ Սպահանում Դաջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ[10]։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դաջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դաջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին[11]։
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դաջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դաջալը կհասնի Մեդինայի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։
Դաջալը կհայտնվի երկրի վրա և համակիրների հոծ բանակ ձեռք կբերի։ Իրական հավատցյալներից միայն մի մասը զերծ կմնա նրա ազդեցությունից։ Վերջում նա պարտություն կկրի Քրիստոսի, իրական Մեսիայի, կողմից։
Իբն Կասիր գրում է, որ Քրիստոսի վերադարձը տեղի կունենա Դաջալի կայնքի օրոք։ Նա երկիր կիջնի Դամասկոսի սպիտակ մինարեթի մոտ։ Իրական հավատցյալները կհավքվեն և իրենց աջակցությունը կհայտնեն Քրիստոսին։ Քրիստոսը նրանց կառանջնորդի Դաջալի դեմ, ով այդ ժամանակ կուղորդվի Երուսաղեմ։ Նրանք կհանդիպեն Ակաբա կոչվող տեղանքի մոտ։ Տեսնելով Քրիստոսին՝ Դաջալը կսկսի լուծարվել։ Քրիստոսը կհանդիպի Դաջալին Լոդի դարապասների մոտ և կսպանի նրան իր նիզակով։
Այս պատմությունը փոխանցում է նաև Ան֊Նավաս բին Սամանին վերագրվող հադիսը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.