Կուպր, ձյութ, հեղուկ նյութ, ստացվում է պինդ վառելանյութերի (քարածուխ, բնափայտ, տորֆ, թերթաքարեր և այլն) չոր թորումից։ Կուպրը օրգանական նյութերի բարդ խառնուրդ է։ Բաղադրությունը կախված է ելային հումքից և մշակման եղանակից։ Ոչ բարձր ջերմաստիճաններում (500-600 °C) ածխի, տորֆի և այլ վառելանյութերի կիսակոքսացումից առաջանում է, այսպես կոչված, առաջնային կուպր։ Քարածխի կոքսացումից ստացված կուպր կոչվում Է քարածխի խեժ, իսկ բնափայտի ջերմային մշակումից ստացվածը՝ բնափայտի խեժ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 17)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.