Դաուգավպիլս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դաուգավպիլս (լատիշ․՝ Daugavpils), հանրապետական ենթակայության քաղաք Լատվիայում, երկրի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքը, մայրաքաղաք Ռիգայից հետո։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դաուգավպիլս | |||||
ռուս.՝ Даугавпилс | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Համայնք | Լատվիա | ||||
Հիմնադրված է | 1275 թ. | ||||
Մակերես | 63,38 կմ², 72,37 կմ² | ||||
ԲԾՄ | 105 մետր | ||||
Բնակչություն | ▼77 799 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | EEDT?, UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 5401–5465 | ||||
Պաշտոնական կայք | daugavpils.lv(լատիշերեն) | ||||
| |||||
Նախկինում անվանվել է՝ մինչև 1920 թվականը Դոինսկ, մինչև 1893 թվականը Դինաբուրգ, 1656-1667 թվականներին՝ Բորիսոգլեբով։
Քաղաքի բնակչությունը կազմում է 86 հազար մարդ (2016)[2]։ Հանրապետության ամենահարավային քաղաքն է, գտնվում է Դաուգավա (Արևմտյան Դվինա) գետի վրա, Բելառուսիայի հետ պետական սահմանից ոչ հեռու (25 կմ)։
Լատվիայի արևելյան մասի խոշորագույն քաղաքն է, հանդիսանում է տարածքի մշակութային, կրթական և արդյունաբերական կենտրոնը։ Քաղաքը Դաուգավպիլսի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն նրա կազմի մեջ չի մտնում։
Երկաթուղային խոշոր հանգույց է։
Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1275 թվականին։
Հին Դինաբուրգը (երկայումս՝ Վեցպիլս), հիմնադրվել է խաչակիր ասպետների կողմից Դվինա գետի ափին՝ ներկայիս քաղաքից 19 կմ վերև հոսանքի ուղղությամբ։ Պատմական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Այդ նույն թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոս Էռնստ ֆոն Ռատցեբուրգը կառուցել է Դինաբուրգ քարե ամրոցը, որը դարձել է կոմտուրիայի կենտրոն։
Նոր ամրոցի հիմնադրումից քիչ հետո Տրոյդեն իշխանը մի քանի շաբաթով պաշարել է այն։ Մի քանի տարի անց Տրոյդենի հետնորդ իշխան Վիտենի գրոհն առավել հաջող է անցել, և ամրոցն առաջին անգամ քանդվել է։ 1313 թվականին օրդենի մագիստրոս Գերդ ֆոն Յորքը վերակառուցել է Դինաբուրգը, իսկ 1347 թվականին մագիստրոս Գոսվին ֆոն Հերիկեն կառուցել է ևս չորս աշտարակ։ 1481 թվականին ռուս-լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցը գրավել են Իվան III-ի զորքերը, որոնք հետո դուրս են քշվել։
1558 թվականին սկսվել է Լիվոնյան պատերազմը։ 1559 թվականին Դինաբուրգը լիվոնացիները զիջել են լեհ թագավոր ու Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ II-ին։ Արքայի և Լիվոնիայի Տևտոնական օրդենի լանդմայստեր Գոթհարդ Կետլերի միջև 1561 թվականին համաձայնագիր է կնքվել, որով Դինաբուրգն ընդգրկվել է Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1659 թվականին հերցոգ Գոթհարդ Կետլերը վերջնականապես հրաժարվել է ամրոցից՝ այն զիջելով Ռեչ Պոսպոլիտային։
Լիվոնյան պատերազմի ընթացքում 1577 թվականի հուլիսին ամրոցը գրավել են Իվան Ահեղի զորքերը, որը պատվիրել է ավերված ամրոցից 19 կմ հեռավորության վրա՝ Շունից գետի գետաբերանին, ամրություն կառուցել։ Սակայն 1578 թվականին Իվան Ահեղը ստիպված է եղել հրաժարվել Լիվոնիայի շրջանից՝ այն վերադարձնելով Ռեչ Պոսպոլիտային։
Շվեդական գահի համար մղված պայքարի ժամանակահատվածում Սիգիզմունդ III-ի և հերցոգ Կառլ Վասայի տիրակալության օրոք շվեդները երկու անգամ նվաճել են Դինաբուրգը, սակայն ամեն անգամ այն վերադարձրել են Լեհաստանին։ Կեյդանի համաձայնագրով 1655 թվականին քաղաքը հանձնվել է շվեդներին։ Սակայն մեկ տարի անց ռուս-շվեդական պատերազմի արդյունքում (1656-1658) Դինաբուրգը պաշարվել ու գրավվել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի զորքերի կողմից, որը քաղաքը վերանվանել է Բորիսոգլեբով (որոշ աղբյուրներում՝ Բորիսոգլեբսկ)[3]։ 1666 թվականին ռուս-լեհական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել են լեհերը, սակայն Անդրուսովոյի հաշտության պայմանագրով այն դարձյալ մտել է Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ։
Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման արդյունքում Դինաբուրգն ընդգրկվել է Ռուսական կայսրության Պսկովի նահանգում, իսկ 1902 թվականից՝ Վիտեբսկի նահանգում։ 1810-1878 թվականներին քաղաքում ժամանակ առ ժամանակ ընթացել է Դինաբուրգի ամրոցի շինարարությունը։
19-րդ դարի երկրորդ կեսից քաղաքը դարձել է Արևմտյան Ռուսաստանի առևտրական կենտրոններից մեկը։ Քաղաքը նոր նշանակություն է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգ-Վարշավա երկաթուղու կառուցումից հետո (1860-1862)[4]։ 19-րդ դարի կեսերից սկսվել է արդյունաբերության բուռն զարգացում։
1893 թվականի հունվարի 14-ին ռուս կայսր Ալեքսանդր III-ի հրամանով Դինաբուրգն անվանափոխվել է Դվինսկ։
1897 թվականին քաղաքի բնակչությունը եղել է 69.675 մարդ, այդ թվում՝ 32.064 հրեա, 19.153 ռուս, 11.420 լեհ, 3.126 գերմանացի, 1.525 բելառուս, 1.274 լատիշ[5]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արդյունաբերության մեծ մասը էվակուացվել է ռուսական կայսրության հեռավոր շրջանները։ Ճակատի գիծը քաղաքին է մոտեցել 1915 թվականին, երբ գերմանացիները հնարավորթյուն են ստացել Դվիանայով շարժվել Դվինսկ։ Ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կետի՝ Դվինսկի գրավումը ճանապարհ կբացեր դեպի Պետրոգրադ։
Քաղաքի շուրջ ընթացել են դիրքային մարտեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և Խաղաղության մասին դեկրետից հետո նոյեմբերին Դվինսկով Պետրոգրադից Բրեստ-Լիտովսկ է ուղևորվել Ժողովրդական կոմիսարների խորհրդի պատվիրակությունը Գերմանիայի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։ 1917 թվականի դեկտեմբերի 31-ին Դվինսկի շրջանը Վիտեբսկի շրջանից անցել է Վիձեմեի ու Լատգալիայի շրջաններում ձևավորված Իսկոլատա հանրապետությանը։ 1918 թվականի փետրվարի 18-ին քաղաք են մտել գերմանական զորքերը։
Նոյեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականի դեկտեմբերի 9-ին գերմանական զորքերն առանց կռվի քաղաքը հանձնել են Կարմիր բանակին։ Դվինսկը մտել է Լատվիական ԽՍՀ կազմի մեջ, որը հռչակվել է 1918 թվականի դեկտեմբերի 17-ին։
Դվինսկի համար մղված մարտերի ժամանակ 1920 թվականի հունվարի 3-ին քաղաքն օկուպացրել են լեհական զորքերը գեներալ Ռիձ Սմիգլայի գլխավորոիթյամբ։ Փարիզի հաշտության պայմանագրով (1920) քաղաքը մնացել է անկախ Լատվիայի կազմում։ Նույն թվականին այն անվանափոխվել է Դաուգավպիլս (ամրոց Դաուգավայի մոտ)։
1935 թվականին բացվել է Մերձբալթիկայի պողպատե առաջին կամուրջը՝ Միասնության կամուրջը, որը Դաուգավպիլսը կապում է Գրիվային։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ Դաուգավպիլսի շրջան են մտել լեհական բանակի ստորաբաժանումները, իսկ ամրոցում աշնանը ճամբար է ձևավորվել ներկալված լեհերի համար։
1939 թվականի դեկտեմբերի սկզբին քաղաքի տարածքով երկաթուղով Գերմանիա են մեկնել Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցները սկսված խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով։ Ֆինլանդիայի դեսպանը մի քանի օր մնացել է քաղաքի հյորանոցներից մեկում։
1940 թվականի հունիսի 17-ին Գրիվայի կողմից Դաուգավպիլս են ներխուժել խորհրդային զորքերը։
1941 թվականի հունիսի 26-ին քաղաքը զբաղեցրել են գերմանական զորքերը։ Քաղաքի մերձակա անտառում զանգվածային գնդակահարություններ են եղել[6]։
1944 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, երբ քաղաքն ազատագրվել է գերմանական զորքերից, այն Լատվիական ԽՍՀ մայրաքաղաքի գործառույթն է կատարել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի տարածում սպանվել է մոտ 165.000 մարդ, ավերվել է քաղաքի շինությունների մոտ 70 %-ը[7]։
1946 թվականի նոյեմբերի 5-ին քաղաքում գործարկվել է առաջին տրամվայը։ 1952 թվականի ապրիլի 8-ից մինչև 1953 թվականի ապրիլի 25-ը Դաուգավպիլսը եղել է Դաուգավպիլսի շրջանի կենտրոնը։ 1953 թվականի մայիսի 30-ին Լատվիական ԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով Գրիվա քաղաքն ընդգրկվել է Դաուգավպիլս քաղաքին։
1957 թվականին գործարկվել է հեռուստաաշտարակ՝ 180 մ բարձրությամբ։ 1988 թվականին ուղղաթիռի օգնությամբ նրա բարձրությունն ավելացվել է ևս 24 մ-ով, ու այժմ այն 204 մ է։
1959 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվել է 65.5 հազար մարդ։ Կառուցվել են բնակելի նոր թաղամասեր։ Կառուցվել են արդյունաբերական մի շարք գործարաններ։
1970 թվականի մարդահամարով քաղաքի բնակչությունն արդեն 100.6 հազար մարդ էր։ Հետպատերազմյան շրջանում քաղաքն ընդգրկված է եղել ՆԱՏՕ-ի 100 օբյեկտների ցանկում, որոնք ենթակա են գնդակոծման իր ունեցած նշանակության, ռազմավարական դիրքի համար, քանի որ քաղաքում գործել են երկաթուղային կարևոր հանգույց, զինապահեստներ, ռազմական ուսումնարան, ռազմական օդակայան (ներկայումս՝ Դաուգավպիլսի միջազգային օդակայան)։
1979 թվականին սկսվել է Դաուգավպիլսի հէկ-ի շինարարությունը, որը դադարեցվել էր 1987 թվականին։ 1989 թվականին կառուցվել է նոր Միասնության կամուրջը։ 1989 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը եղել է 126.7 հազար մարդ։
1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 127.619 բնակիչ։ Հետագայում քաղաքի բնակչությունը սկսել է նվազել[8].
Դաուգավպիլսից հեռավորությունը խոշոր քաղաքների միջև (մինչև մայրուղի)[9][10] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լատվիա Ռիգա ~ 230 կմ | Էստոնիա Տալլին ~ 524 կմ | Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ ~ 542 կմ Ռուսաստան Պսկով ~ 264 կմ ԼատվիաՌեզեկնե ~ 91 կմ | |||||||
Լիտվա Կլայպեդա ~ 411 կմ Լիտվա Շյաուլյայ ~ 239 կմ | Ռուսաստան Մոսկվա ~ 780 կմ | ||||||||
Լիտվա Վիլնյուս ~ 174 կմ Ռուսաստան Կալինինգրադ ~ 463 կմ Լեհաստան Վարշավա ~ 611 կմ Գերմանիա Բեռլին ~ 1100 կմ | Բելառուս Մինսկ ~ 288 կմ | Բելառուս Վիտեբսկ ~ 275 կմ Ուկրաինա Կիև ~ 845 կմ | |||||||
Դաուգավպիլսի կլիման Լատվիայի այլ շրջանների համեմատությամբ առավել չափավոր ցամաքային է։ Օդի ջերմաստիճանը ամռանը համեմատաբար բարձր է, իսկ ձմռանը՝ ցածր[11]։ Դաուգավպիլսում են գրանցվել Լատվիայի ամենաբարաձր ջերմաստիճանը՝ +36,4 °C (օգոստոսի 4, 1943) և ամենացածր ջերմաստիճանը՝ -43.2 °C(փետրվարի 8, 1956)[12]։ Արևային ժամերի քանակը տարեկան կազմում է 1.809 ժամ[13]։
Դուգավպիլսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.5 (45.5) |
13.1 (55.6) |
18.4 (65.1) |
24.4 (75.9) |
30.4 (86.7) |
31.8 (89.2) |
33.6 (92.5) |
31.6 (88.9) |
28.8 (83.8) |
23.6 (74.5) |
16.3 (61.3) |
10.2 (50.4) |
33.6 (92.5) |
Միջին բարձր °C (°F) | −3.8 (25.2) |
−2.5 (27.5) |
2.4 (36.3) |
10.4 (50.7) |
18.1 (64.6) |
21.4 (70.5) |
22.4 (72.3) |
21.5 (70.7) |
16.1 (61) |
9.9 (49.8) |
3.2 (37.8) |
−1.3 (29.7) |
9.8 (49.6) |
Միջին օրական °C (°F) | −6.7 (19.9) |
−5.9 (21.4) |
−1.8 (28.8) |
5.2 (41.4) |
12.1 (53.8) |
15.7 (60.3) |
16.9 (62.4) |
15.9 (60.6) |
11.2 (52.2) |
6.1 (43) |
1.0 (33.8) |
−3.8 (25.2) |
5.5 (41.9) |
Միջին ցածր °C (°F) | −10.0 (14) |
−9.4 (15.1) |
−5.7 (21.7) |
0.7 (33.3) |
6.3 (43.3) |
10.1 (50.2) |
11.7 (53.1) |
10.9 (51.6) |
7.2 (45) |
2.9 (37.2) |
−1.3 (29.7) |
−6.7 (19.9) |
1.4 (34.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −36.0 (−32.8) |
−34.5 (−30.1) |
−32.0 (−25.6) |
−18.6 (−1.5) |
−5.5 (22.1) |
−0.6 (30.9) |
3.6 (38.5) |
−1.5 (29.3) |
−5.0 (23) |
−11.2 (11.8) |
−22.0 (−7.6) |
−38.7 (−37.7) |
−38.7 (−37.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
27 (1.06) |
34 (1.34) |
40 (1.57) |
51 (2.01) |
73 (2.87) |
83 (3.27) |
74 (2.91) |
66 (2.6) |
52 (2.05) |
52 (2.05) |
46 (1.81) |
634 (24.96) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.6 | 7.7 | 8.5 | 8.0 | 9.2 | 9.9 | 11.1 | 10.2 | 11.7 | 9.8 | 11.4 | 11.9 | 119.0 |
Միջին ամսական արևային ժամ | 34 | 61 | 123 | 170 | 250 | 259 | 255 | 226 | 151 | 90 | 33 | 22 | 1674 |
աղբյուր: NOAA[14] |
2019 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Կենտրոնական վիաճակագրական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը 46.342 մարդ է կամ 92.492 մարդ Քաղաքացիության ու արտագաղթի վարչության՝ բնակչության գրանցման տվյալներով[15][16]։
Բնակչության 1784-2024 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
2004-2008 թվականներին Դաուգավպիլսի բնակչությունը կրճատվել է 6.374-ով, իսկ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել 104.857 մարդ։ 2000 թվականի տվյալներով բնակչության 80.4 %-ի համար մայրենի լեզուն եղել է ռուսերենը[20][21]։ Մահացությունը 1.000 մարդու հաշվով կազմում է 67 մարդ, ծնունդը՝ 39 մարդ։ Ամուսնությունների թիվը մոտ 29.000 է։ Մշտական բնակություն է հաստատել 62.000 մարդ[22]։
2011 թվականի մարտի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 93.312 բնակիչ[23]։
Դաուգավպիլսը ժամանակակից ու զարգացող քաղաք է, երկրի մշակութային կենտրոններից մեկը։
Այն Եվրամիությունն ու Ռուսաստանը կապող տրանսպորտային կարևոր հանգույց է։ Քաղաքում կան երկաթուղային ու ավտոբուսային կայարաններ։ Քաղաքում գործում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համալսարաններ, թատրոններ, թանգարաններ։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է բավական լավ պահպանված Դաուգավպիլսի ամրոցը (19-րդ դարի սկիզբ), որը կառուցվել է ինժեներ, գեներալ-մայոր Ե. Հեկելի նախագծով։
Ժամանցի կազմակերպման համար գործում են սառցադաշտը, «Orange Bowling» բոուլինգ կենտրոնը, Դաուգավպիլսի թանգարանը, ցուցահանդեսներ, բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ։ 2008 թվականին սկսվել է Դաուգավպիլսի բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի կառուցումը։
Ձմռանը հնարավորություն է ընձեռվում «Էգլյուկալնս» դահուկային հանգստի համալիր այցելելու, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու։
2009 թվականի սեպտեմբերի 11-ից քաղաքում գործում է «Silver Screen» կինոսրահը՝ 1.200 տեղով և վեց դահլիճներով։ Այն գտնվում է «Ditton Nams» առևտրի կենտրոնում։ Աշխատանքներ են տարվում Բալթիկայի պաշտպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Դաուգավպիլսի ամրոցի վերակառուցման ուղղությամբ։ 2010 թվականի սեպտեմբերին ավարտվել է քաղաքի նշանավոր շենքերից մեկի՝ Միասնության տան վերակառուցումը։
2010 թվականի հունիսի 4-6 քաղաքը նշել է իր հիմնադրման 735-ամյակը։ Այն ուղեկցվել է երգի փառատոնով, որին մասնակցել է 3.000 մասնակից ամբողջ Լատվիայից։ Նշանավոր հյուրերի թվում են եղել նախագահ Վալդիս Զատլերսը, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը, կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը։ Նույն թվականին նշվել է Դաուգավպիլսի ամրոցի հիմնադրման 200-ամյակը[24]։
Դաուգավպիլսում կա ուղղիչ երկու հաստատություն, որոնք տեղակայված են Դաուգավայի երկու ափերին։ Նրանցից մեկը Լատվիայում խոշորագույնն է։ Դաուգավպիլսի բանտը հայտնի է նաև Սպիտակ կարապ անունով։ Այն կառուցվել է 1863 թվականին քաղաքի ծայրամասում, սակայն ներկայումս հայտնվել է քաղաքի կենտրոնի մոտ։
Դաուգավպիլսը Լատվիայի հարավարևելյան հատվածի՝ գիտության ու կրթության կենտրոն է։
Այստեղ գործում են հանրակրթական 13, հիմնական կրթության 6, մասնագիտացված 3, նախադպրոցական 29, արհեստագործական 7 հաստատություններ[25]։
Քաղաքում գործում է նաև բարձրագույն ուսումնական 9 հաստատություն.
1948-1993 թվականներին գործել է Դաուգավպիլսի ռազմական ավիացիոն ինժեներիայի բարձրագույն ուսումնարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.