From Wikipedia, the free encyclopedia
Դանֆերմլայն պալատ, շոտլանդական ավերված նախկին արքայական պալատ, կարևոր զբոսաշրջային ատրակցիոն է Դանֆերմլայնում, Շոտլանդիայի Ֆայֆ տարածաշրջանում։ Այժմ, հարևանությամբ գտնվող Դանֆերմլայն վանքի հարակից կառույցների հետ գտնվում է «Պատմական Շոտլանդիայի» հսկողության տակ որպես ազգային հուշարձան։
Դանֆերմլայնը եղել է շատ շոտլանդացի միապետների սիրելի բնակավայրը։ Թագավորական բնակավայր լինելու փաստագրված պատմությունն սկսում է 11-րդ դարից, երբ Մալքոլմ III-ն այն դարձրել է մայրաքաղաք։ Նրա նստավայրը գտնվել է Մալքոլմի աշտարակի մոտ, հետագայում կառուցված պալատից մի քանի հարյուր յարդ դեպի արևմուտք։ Միջնադարյան ժամանակաշրջանում Դավիդ II-ն ու Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ը երկուսն էլ ծնվել են Դանֆրմլայնում։
Դանֆերմլայն պալատը կապված է պատմական Դանֆերմլայն վանքի հետ և զբաղեցնում է վանքի ու հարավում գտնվող խորը կիրճի միջև տարածքը։ Այն միանում է նախկին վանական բնակհատվածներին պահակատան միջոցով, որը գտնվում է Դանֆերմլայնի միջնադարյան դարպասներից մեկի կամարի վրա (կամ yett)։ Հետևաբար, կառույցն զբաղեցնում է վանքի նախկին հյուրատունը։ Սակայն դրա մնացորդները մեծապես արտացոլում են այն ձևը, որն ունեցել է կառույցը 1500- ական թվականներին Ջեյմս IV-ի կողմից վերանորոգվելուց հետո։ Տասնվեցերորդ դարի ընթացքում շոտլանդական միապետներն ու թագավորական ընտանիքի անդամները հաճախ են եեղել բնակավայրում։
1589 թվականին իրենց ամուսնությունից հետո պալատը որպես ամուսնական նվեր Ջեյմս VI-ի կողմից տրվել է Անն Դանիացուն։ Նա իրենց երեխաներից երեքին՝ Էլիզաբեթին (1596)[1], Չարլզին (1600) ու Ռոբերտին (1602) ծնունդ է տվել այնտեղ։
1603 թվականին գահերի միացումից հետո շոտլանդական արքունիքի Լոնդոն տեղափոխելը նշանակում էր, որ կառոյցը հազվադեպ էր այցելվելու միապետի կողմից[2]։ Գոբելենների թագավորական հավաքածուից տասը գոբելեն 1616 թվականին դեռևս գտնվում էին այնտեղ, որոնք մնացել էին, երբ մանուկ արքայազն Չարլզը գտնվում էր պալատում[3]։ Երբ 1633 թվականին Չարլզ I-ը վերադարձել է իր շոտլանդական թագադրության համար, նա միայն կարճատև այցելություն է կատարել իր ծննդավայր։ Վերջին միապետը, որը զբաղեցրել է պալատը, եղել է Չարլզ II-ը, որը Դանֆերմլայնում մնացել է 1650 թվականին Փիթրեվի ճակատամարտից անմիջապես առաջ։ Դրանից հետո, Շոտլանդիայի կրոմվելյան նվաճման ընթացքում կառույցը լքվել է և մինչև 1708 թվականը դարձել տանիքազուրկ։
Այն ամենը, ինչ մնացել է պալատից այսօր, խոհանոցն է, նկուղները և տպավորիչ հարավային պատը՝ իշխող տեսարանով դեպի հարավում գտնվող Ֆորթի գետաբերանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.