From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Արտեմի Հարությունյան (Հարությունով) (ռուս.՝ Григроий Артемьевич Арутинов, նոյեմբերի 7, 1900[1][2], Թելավ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 9, 1957[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1919)։ 1938 թվականի օգոստոսի 4-ին նրա գլխավորած ՀԿ(բ)Կ կենտկոմը ընդունել է խայտառակ որոշում` փակելու էջմիածնի վանքը և վերացնելու կաթողիկոսությունը, սակայն որոշումը չի հաստատվել ԽՄԿԿ կենտկոմի կողմից։[3]
Գրիգոր Հարությունյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] | |
Կրթություն՝ | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1924)[1] | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և կուսակցական աշխատող | |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1900[1][2] | |
Ծննդավայր | Թելավ, Ռուսական կայսրություն[1][2] | |
Վախճանի օր | նոյեմբերի 9, 1957[1][2] (57 տարեկան) | |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] | |
Թաղված | Թբիլիսի | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | |
Պարգևներ | ||
Նախնական կրթությունն ստացել է Թելավի գիմնազիայում։ 1919-1920 թվականներին ընդհատակյա կուսակցական-կազմակերպչական աշխատանք է տարել Կախեթի մարզում։ 1920 թվականին ձերբակալվել է և բանտում մնացել է մինչև Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումը։
1921 թվականին եղել է Վրաստանի կոմկուսի Թելավի գավառական կոմիտեի քարտուղար։ 1922 թվականին աշխատել է վրացական դիվիզիայի քաղբաժնում։ 1922-1924 թվականներին սովորել է Մոսկվայի Կարլ Մարքսի անվան ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտում։ Ավարտելուց հետո, մինչև 1927 թվական կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Թբիլիսիի կազմակերպության լենինյան ռայոնում, Թելավիի գավարական կոմիտեում ևայլն։ 1927-1934 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՎԿԿ ԿԿ ապարատում (գյուղբաժնի վարիչ, Բանգյուղտեսչության ժողկոմի և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԿ կազմ-բաժնի վարիչ և քարտուղարության անդամ)։
1934-1937 թվականներին Հարությունյանը վարել է ՎԿԿ Թբիլիսիի քաղկոմի քարտուղարի պաշտոնը։ 1937-1953 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1938 թվականի մայիսից նաև Երքաղկոմի առաջին քարտուղար։ Հարությունյանը եղել է ՎԿԿ ԿԿ (1930-1937), ՀԿԿ ԿԿ (1937-1953) բյուրոների անդամ, Անդրերկրկոմի բյուրոյի անդամության թեկնածու (1930-1936), 1939 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1949 թվականից՝ անդամ։
1945 թվականին անհաջողությամբ դիմել է Իոսիֆ Ստալինին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով։
Ընտրվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Լավրենտի Բերիայի ձերբակալումից հետո Հարությունյանը, համարվելով Բերիայի «դրածոն», սուր քննադատության է արժանացել կուսակցության մեջ։ 1953 թ․ նոյեմբերի 28-ին ազատվեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Պաշտոնում նրան փոխարինեց Սուրեն Թովմասյանը։ Պաշտոնից ազատվելուց հետո աշխատել է որպես սովխոզի նախագահ Երևանի մոտակայքում։ Մահացել է Թբիլիսիում 1957 թ․ նոյեմբերի 9-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.