From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Արշակի Գրիգորյան (1898[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 27, 1970[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Հունվարի 9-ի զոհերի գերեզմանատանը), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1943 թվականից)։
Գրիգոր Գրիգորյան | |
---|---|
1898[1] - ապրիլի 27, 1970[1] | |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Հունվարի 9-ի զոհերի գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Հրամանատարն էր | 217th Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Kyiv Military College of Frunze? (1928)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1944)[1] |
Պարգևներ |
1917 թվականի եղել է Կարմիր գվարդիայի շարքերում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Առաջին հեծյալ բանակում, մասնակցել Դենիկինի, Վրանգելի, պանական Լեհաստանի դեմ կռիվներին։ Հետագայում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում եղել է առանձին հեծյալ էսկադրոնի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է Կիևի ռազմական, 1931 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային դպրոցները, 1942 թվականին Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսիայի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է դիվիզիայի հրամանատար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.