From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորի Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Григорий Васильевич Александров, իսկական ազգանունը՝ Սորմոնենկո, հունվարի 10 (23), 1903[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 16, 1983[3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Գրիգորի Ալեքսանդրով ռուս.՝ Григорий Васильевич Александров | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (23), 1903[1] |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1983[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, համալսարանի դասախոս և մանկավարժ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին | Լյուբով Օռլովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0017893 |
Գրիգորի Ալեքսանդրովը ծնվել է հունվարի 10(23)-ին Եկատերինբուրգում։ Աշխատել է թատրոնում որպես էլեկտրիկ, ապա կինոյի դերասան։ Որպես խորհրդային կինոգործիչների առաջին սերնդի ներկայացուցիչ, միշտ հիշում է Սերգեյ Էյզենշտեյնի խոսքերը. «Եթե հեղափոխությունն ինձ առաջնորդեց դեպի արվեստ, ապա արվեստն ինձ ներգրավեց հեղափոխության մեջ»։
Երաժշտական կինոկատակերգության մեծ վարպետ, նշանավոր ռեժիսոր և սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտրստ Գրիգորի Ալեքսանդրովը 1934 թվականին նկարահանեց «Ուրախ տղաները», որը ոչ միայն Խորհրդային Միության, այլև աշխարհի բազմաթիվ կինոգործիչների կողմից ընդունվեց բուռն ոգևորությամբ։ Ալեքսանդրովի՝ նրբազգաց արվեստագետի, բարձր ճաշակի և վարպետության տեր ռեժիսորի ստեղծագործությունները խորապես մարդկային են, գաղափարական ու բանաստեղծական։ Այդ են վկայում նրա «Լուսավոր ճանապարհ» (1940) և «Գարուն» (1947) կինոնկարները։ 1949 թվականին անվանի ռեժիսորը նկարահանեց «Հանդիպում Էլբայի վրա» կինոնկարը, որը նրա քաղաքացիական բարձր հնչողություն ունեցող գործերից է։ Նրա փաստագրական գործերից հիշատակելի են «Ռուսական հուշանվեր» (1960) և «Լենինը Շվեյցարիայում» (1966) կինոնկարները։
1925 թվականին մասնակցել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի նկարահանմանը (դերասան, ռեժիսորի ասիստենտ)։ Սերգեյ Էյզենշտեյնի հետ գրել է «Հոկտեմբեր», «Հինը և նորը» ֆիլմերի սցենարները և համատեղ բեմադրել (1927, 1929 թթ.)։ Ալեքսանդրովն ստեղծել է «Ուրախ տղաներ» (1934 թ.), «Կրկես» (1936 թ.), «Վոլգա–Վոլգա» (1938 թ.) երաժշտական կինոկատակերգությունները (Ի. Դունաևսկու երաժշտությամբ) և գեղարվեստական ու վավերագրական այլ կինոնկարներ։ Ալեքսանդրովի ֆիլմերին հատուկ է լավատեսական պաթոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.