Remove ads

Գրեյս Պատրիսիա Քելլի (անգլ.՝ Grace Patricia Kelly[5], Գրեյս Պատրիսիա Գրիմալդի (Grace Patricia Grimaldi[6][7]), նոյեմբերի 12, 1929, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1982, Մոնտե Կառլո, Մոնակո), ամերիկացի դերասանուհի, իր ժամանակի նշանավոր դերասանուհիներից մեկը։ 1956 թ. ապրիլին ամուսնացել է Մոնակոյի Ռենե III իշխանի հետ, այդպիսով դառնալով Մոնակոյի իշխանուհի[8] և 26 տարեկան հասակում հրաժեշտ տալով կինոդերասանուհու իր կարիերային (նրա կինոկարիերան տևել է ընդամենը չորս տարի՝ 1952-1956 թթ.)։ Գրեյս Քելլին համարվել է իր ժամանակի ամենագեղեցիկ կինոդերասանուհին, նորաձևության կուռք, պատմության մեջ տեղ գտած ամանագեղեցիկ իշխանուհին[9]։ Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 14-ին, ավտովթարից[8][10]։

Արագ փաստեր Գրեյս Քելլիանգլ.՝ Grace Kelly, Հասակը ...
Thumb
Գրեյս Քելլի
անգլ.՝ Grace Kelly
Thumb
1956 թ. ստուդիական լուսանկար
Հասակը1,70 մ
Ծնվել է1929 նոյեմբերի 12
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1982(1982-09-14) (տարիքը 52)
Մահվան վայրՄոնտե Կառլո, Մոնակո
ԳերեզմանՍուրբ Նիկոլասի մայր տաճար
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1949)[1] և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մոնակո
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրոնԿաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1949-1965
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ John B. Kelly Sr.?, մայր՝ Margaret Majer?
Ամուսին(ներ)արքայազն Ռայներ Ռենե Մոնակո
Երեխա(ներ)Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2]
Պարգևներ և մրցանակներ
Փակել
Thumb
Thumb
Կադր «Ուղիղ կեսօրին» կինոնկարից
Thumb
Կադր «Բակ նայող պատուհանը» կինոնկարից
Thumb
Կադր «Բռնել գողին» կինոնկարից

Կինոյի ամերիկյան ինստիտուտն իր կազմած «Հոլիվուդյան դասական կինոյի 25 մեծագույն կին աստղեր» ցանկում նրան հատկացրել է 13-րդ տեղը[11], Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ նույնպես հատկացնելով 13-րդ տեղը[12]։ Խաղացել է մոտ 30 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝ «Ուղիղ կեսօրին», «Մոգամբո», «Սպանության դեպքում հավաքեք «M», «Գյուղի աղջիկը», «Բակ նայող լուսամուտը», «Բռնել գողին», «Բարձր հասարակություն» և այլն։

Ստացել է 1 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 2 անգամ ներկայացված է եղել BAFTA-ի և այլն։

Remove ads

Երիտասարդ տարիներ

Գրեյս Քելլին իռլանդական և գերմանական արմատներ ունի, ծնվել է ԱՄՆ-ում՝ հարուստ և ազդեցիկ ընտանիքում[13]։ Նա եղել է երրորդ երեխան ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջեք Քելլին, զբաղվում էր շինարարությամբ, նախկին ակադեմիական թիավարության օլիմպիական չեմպիոն է[14]։ Նրա եղբայրը՝ Ուոլթեր Կ. Քելլին, վոդևիլի աստղ էր, Ջորջ Քելլիի եղբայրը՝ հայտնի դրամատուրգ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[15]։ Գրեյսն ուներ ավագ քույր՝ Պեգգին, եղբայր՝ Ջոնը, և կրտսեր քույր՝ Լիզաննան։ Նրա մայրը՝ Մարգարեթ Մայերը, գերմանական արմատներ ուներ, երիտասարդ տարիքում ֆոտոմոդել էր[16][17]։ Մարգարեթը Փենսիլվանիայի համալսարանում դասավանդել է ֆիզիկական կուլտուրա և եղել է առաջին կինը, ով դարձել է այս համալսարանում կանանց թեթև աթլետիկայի մարզիչ[17][18]։ 1924 թվականին Ջոն Բ. Քելլիի հետ ամուսնությունից հետո Մարգարեթը տնային տնտեսուհի է դարձել, մինչև նրա բոլոր երեխաները դպրոցական տարիքի են հասել, որից հետո նա սկսել է ակտիվորեն ընդգրկվել տարբեր հասարակական կազմակերպություններում[17]։

Քելլիի ընտանիքն ապրում էր Ֆիլադելֆիայի շքեղ առանձնատանը։ Մանկուց Գրեյսը մուտք է գործել բարձր հասարակություն։ Այնուամենայնիվ, նա ձգտում էր հաջողության հասնել այլ հետաքրքրաշարժ աշխարհում, տարբեր այն աշխարհից, որում գոյություն ունեին նրա ծնողները։

Գրեյսը ընտանիքում սիրելի չէր. ծնողները նախապատվությունը տալիս էին մարզուհի Պեգգիին և կրտսեր Լիզաննային, իսկ Ջեքի հետ առանձնապես մեծ ծրագրեր էին կազմում։ Գրեյսը ֆիզիկապես ավելի թույլ էր, քան իր քույրերն ու եղբայրը։

Ռեյնհիլ կրոնական քոլեջում Գրեյսը խիստ կաթոլիկ կրթություն է ստացեl։ Հենց այնտեղ՝ վեց տարեկան հասակում, նա առաջին անգամ բեմ դուրս եկավ Սուրբ Ծննդյան թատերականացված ներկայացման մեջ Տիրամոր դերում։

Remove ads

Կինոկարիերա

Տեղափոխվելով Նյու Յորք՝ Քելլին սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել և զուգահեռաբար ուսումնասիրել քիմիան, ինչպես նաև դերասանական վարպետությունը դրամատիկական արվեստի Ամերիկյան ակադեմիայում։ Նա փորձել է բազմաթիվ դերեր տարբեր պիեսներում, սակայն ստացել է միայն  ծխախոտից և գարեջուրից մինչև գլխարկներ և փոշեկուլներ գովազդելու պայմանագրեր։

1949 թվականին նրան վերջապես հաջողվել է ընդունվել Բրոդվեյ թատրոն, և նա խաղացել է Ստրինդբերգի «Հայր» պիեսում։ 1950-1954 թվականներին հաճախ է հայտնվել տարբեր հեռուստատեսային ծրագրերում։ 1951 թվականին նրան հրավիրեցին «14 ժամ» ֆիլմում էպիզոդիկ դեր խաղալ։

Հաջորդ տարի Գրեյս Քելլին նկարահանվել է Ֆրեդ Ցինեմանի «Ուղիղ կեսօրին» վեստերում (1952), որտեղ նրա գործընկերը Գերի Կուպերն էր։ 1953 թվականին Ջոն Ֆորդը նրան առաջարկել է խաղալ «Մոգամբո» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են դարձել Քլարկ Գեյբլը և Ավա Գարդները։ Այս աշխատանքի համար Գրեյսը առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նա ստացել է այդ պատվավոր մրցանակը, ինչպես նաև Նյու Յորքի քննադատների մրցանակը, իր ստեղծած հարբեցող երգչի՝ Բինգ Քրոսբիի ընկերուհու կերպարի համար «Գյուղական աղջիկ» կինոնկարում (1954)։

Քելլիի համար հաստատվել է արկածախնդիր ֆիլմերի դերասանուհու փառքը։ Շուտով նրա վրա ուշադրություն դարձրեց Ալֆրեդ Հիչքոքը, ում մոտ նա երեք ֆիլմերում է նկարահանվել։ Դրանցից երկուսը՝ «Սպանության դեպքում հավաքեք ″M″» (1954) և «Պատուհան դեպի բակ»(1954) ֆիլմերն են, որոնք նշված են ռեժիսորի լավագույն աշխատանքների շարքում։

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «100 մեծագույն կինոաստղերի» ցուցակում նրան 13-րդ տեղում է ընդգրկել։

Գրեյսը ցանկացել է իր կյանքը կապել մոդելավորող Օլեգ Կասսինիի հետ, սակայն նրա տարիքը և բազմաթիվ ամուսնալուծությունները ստիպել են Գրեյսի ծնողներին փոխել իր որոշումը։ Գրեյսի կինոկարիերան տևել է ընդամենը 4 տարի՝ 1952-ից 1956 թվականներին։

Remove ads

Մոնակոյի արքայադուստրը

Ալֆրեդ Հիչքոքի՝ «Բռնել գողին» երրորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի գործողությունները տեղի են ունեցել ֆրանսիական Ռիվիերայում, կադրում անսպասելիորեն հայտնվել է Մոնակոյի իշխանությունը։ Այնուամենայնիվ, Գրեյսը Մոնակոյի արքայազն Ռենե III -ի հետ ծանոթացել է մեկ տարի անց՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ, դերասանուհի Օլիվիա դե Հեվիլենդի և նրա երկրորդ ամուսնու՝ լրագրող Պիեռ Գալանտի ակտիվ աջակցությամբ, ով գնացքով Ֆրանսիայի հարավ գնալու ճանապարհին հորինել է «Пари матч» ամսագրի օրիգինալ շապիկը, այն է՝ արքայազնի և ամերիկյան կինոաստղի հանդիպման լուսանկարը[19]։ Հանդիպումն ավարտվել է զբոսանքով, ապա՝ գաղտնի նամակագրությամբ։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1956 թվականի ապրիլի 18-ին՝ հասարակության համար փակ քաղաքացիական արարողությամբ և հաջորդ օրը՝ 1956 թվականի ապրիլի 19-ին՝ հանրային կրոնական արարողությամբ[20]։ Հարսանիքից հետո, թագադրվելով ամուսնու հետ, Գրեյսը դարձավ արքայադուստր և թողեց իր կինոկարիերան[21]։

Իշխանական զույգը երեք երեխա ունի.

• Կարոլինա Մարգարիտա Լուիզա (ծնվ. 1957),

Ալբեր II (ծնվ. 1958) Մոնակոյի գործող իշխան,

Սթեֆանիա Մարիա Ելիզավետա (ծնվ. 1965)։

Գրեյս Քելլին ունեցել է եզակի ոսկերչական զարդերի հարուստ հավաքածու Cartier և Van Cleef & Arpels եվրոպական հայտնի ոսկերչական տներից։ Զարդերի մեծ մասը ստեղծվել է հատուկ իր համար[22]։ Գրեյսը ամուսնությունից հետո շատ դժբախտ էր։ Ամուսինը անընդհատ վիրավորում էր նրան, նվաստացնում, դավաճանում և սահմանափակում ամեն ինչում[23]։ Երեխաները մեծացել են երես առած և անքաղաքավարի։ Ժամանակի ընթացքում Քելլին ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ է ունեցել[24]։ Նա դավաճանել է ամուսնուն երիտասարդ տղամարդկանց հետ[25]։

Remove ads

Աղետ

Thumb
Գրեյս Քելլիի գերեզմանը

1982 թվականի սեպտեմբերի 13-ին Գրեյսը ավտովթարի ենթարկվեց։ Նա կորցրեց 1980 Rover SD1 (3500V8) մեքենայի կառավարումը և կտրուկ շրջադարձից կողաշրջվեց լեռան լանջին[26]։ Մեքենայում եղել է նաև նրա դուստր Ստեֆանին, որը ողջ է մնացել։ Երբ փրկարարները Գրեյսին դուրս են բերել ջարդուփշուր եղած մեքենայից, նա դեռ ողջ է եղել, սակայն լուրջ վնասվածքների պատճառով անգիտակից վիճակում է եղել։ Գրեյս Քելլիին միացրել են արհեստական շնչառության սարքին, սակայն բժիշկները որոշել են, որ նրա վիճակն անհամատեղելի է կյանքի հետ, և որ Գրեյսը այլևս չի կարող փրկվել։ Ռենեի թույլտվությամբ անջատել են արհեստական շնչառության սարքերը։ Նա մահացավ հաջորդ օրը Մոնակոյի հիվանդանոցում, որը հետագայում 1985 թվականին վերանվանվեց Արքայադուստր Գրեյսի Բժշկական Կենտրոն (անգլ.՝ The Princess Grace Hospital Centre

Բժիշկների եզրակացության մեջ հաղորդվել է, որ արքայադուստրը մեքենա վարելիս «ուղեղային անոթային նոպա» է ստացել։ Մոնակոյի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Ժան Շաթելենի խոսքով, որտեղ մահացել է Գրեյս Քելլին, նա ինսուլտ է տարել[27]։ Սկզբում պնդում էին, որ Ստեֆանիան թեթև վնասվածքներ է ստացել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ պարանոցի լուրջ կոտրվածք կա[28]։

Արքայադուստր Գրեյսը Մոնակոյի Սուրբ Նիկոլասի մայր տաճարում հոգեհանգստից հետո հուղարկավորվել է սեպտեմբերի 18-ին՝ Գրիմալդիների ընտանեկան դամբարանում[29]։ Արարողությանը ներկա էին 400 հյուրեր, որոնց թվում էին օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներ և եվրոպական թագավորական տների անդամներ։ Բրիտանական թագավորական տունը ներկայացնում էր Ուելսի արքայադուստր Դիանան, կինոմիության ներկայացուցիչների թվում էր Քերի Գրանտը։ Նրա հուղարկավորությանը հետևել է մոտ հարյուր միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում[30]։ Մոնակոյի իշխան Ռենե III-ը մինչև իր մահը մնաց այրի և թաղվեց Գրեյսի կողքին 2005 թվականին[31]։

Remove ads

Հիշատակ

Thumb
Kelly պայուսակ

Գրեյս Քելլիի կյանքի պատմությանը նվիրված են մի քանի ֆիլմեր, այդ ֆիլմերից մեկը «Գլխավոր վկա» հեռուստաֆիլմն է, որն այլ կերպ է մեկնաբանում նրա մահը։ 2014 թվականին «Գրեյսը Մոնակոյից» կենսագրական ֆիլմում Քելլիի դերը կատարել է օսկարակիր Նիկոլ Քիդմանը։

Thumb
Hermès Kelly պայուսակ, կարմիր կոկորդիլոսի կաշվից

1930-ականներին «Hermès» նորաձևության տունը թողարկեց կանացի պայուսակ, որը հետագայում ստացավ Kelly անվանումը։ 1950-ականներին պայուսակը դարձել էր շատ հայտնի, մոդելի տարբերակները դեռ արտադրվում են մինչ օրս, մինչդեռ դրա մեկնարկային գինը 11 հազար դոլար է[32]։

Գրեյս Քելլիին է նվիրված բրիտանացի կատարող Միկայի «Grace Kelly» երգը և գերմանական Die Ärzte փանկ-ռոք խմբի «Գրեյս Քելլի» երգը։

2007 թվականին Մոնակոն թողարկեց 2 եվրո անվանական արժեքով հուշադրամ՝ 20,001 տպաքանակով՝ ի հիշատակ Գրեյս Քելլիի մահվան 25-ամյակին։ Այս մետաղադրամն ունի երկու եվրո արժողությամբ բոլոր հուշադրամներից ամենափոքր տպաքանակը և ամենաթանկն է (աճուրդներում մետաղադրամի արժեքը գերազանցում է 1200 եվրոն)։ Թողարկումից հետո Մոնակոյում երկու տարով արգելել են 2 եվրո արժողությամբ հուշադրամներ թողարկել։

2012 թվականին Յոշկար Օլայում՝ Փոքր Կոկշագա գետի ափին՝ ամուսնության գրանցման գրասենյակի մոտ, կանգնեցվել է Գրեյս Քելլի և Մոնակոյի արքայազն Ռենե III ամուսնական զույգի հուշարձանը[33]։

Remove ads

Արտիստական լավագույն աշխատանքներ

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարինՎերնագիրըԴերըՌեժիսորըՆշումներ
1951Fourteen Hours/Տասնչորս ժամԼուիզա Էնն ՖուլլերՀենրի Հեթեուեյ
1952High Noon/Ուղիղ կեսօրինԷմի Ֆաուլեր ՔեյնՖրեդ Ցինեման
1953ՄոգամբոԼինդա ՆորդլիՋոն Ֆորդ
1954Dial M for Murder/Սպանության դեպքում հավաքիր MՄարգո Մերի ՈւենդիսԱլֆրեդ Հիչքոք
Rear Window/Բակ նայող պատուհանըԼիզա Քերոլ Ֆրեմոն
The Country Girl/Գեղջուկ աղջիկըՋորջի ԷլգինՋորջ Սիտոն
Green Fire/Կանաչ կրակՔեթրին ՆոուլենդԷնդրյու Մարտոն
The Bridges at Toko-Ri/Թոքո Ռիի կամուրջներըՆենսի ԲրուբեյքրՄարկ Ռոբսոն
1955To Catch a Thief/Բռնել գողինՖրենսիս ՍթիվենսԱլֆրեդ Հիչքոք
1956The Swan/ԿարապըԻշխանուհի ԱլեքսանդրաՉարլզ Վիդոր
High Society/Բարձր հասարակությունԹրեյսի Սամանտա ԼորդՉարլզ Ուոլթերս

Թատրոն

ՏարինՎերնագիրըԴերըԹատերագիրըՎայրը
1949The Father/ՀայրըԲերտաԱվգուստ ՍտրիդբերգCort թատրոն, Բրոդվեյ
1952To Be Continued/ՇարունակելիԵրիտասարդ կինՈւիլյամ ՄարշանթBooth թատրոն, Բրոդվեյ

Սկավառակագրություն

  • "True Love", զուգերգ Բինգ Քրոսբիի հետ (Բարձր հասարակություն/High Society ֆիլմից. 1956)
  • L'Oiseau du Nord et L'Oiseau du Soleil, ֆրանսերեն և անգլերեն (1978)
  • Birds, Beasts & Flowers: գրական-երաժշտական ծրագիր (1980)

Մրցանակներ և առաջադրումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Մրցանակը ...
Տարին Մրցանակը Անվանակարգը Վերնագիրը Արդյունքը
1950Թատերական աշխարհ մրցանակՉկա տվյալThe Father/ՀայրըՀաղթանակ
1953Կինոակադեմիայի մրցանակԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիMogamboԱռաջադրված
Ոսկե գլոբուսԵրկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհիՀաղթանակ
1954Կինոակադեմիայի մրցանակլավագույն դերասանուհիThe Country Girl/Գեղջուկ աղջիկըՀաղթանակ
Ոսկե գլոբուսլավագույն կինոդերասանուհի (դրամայում)Հաղթանակ
National Board of Review-ի մրցանակլավագույն դերասանուհիՀաղթանակ
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակԼավագույն դերասանուհիՀաղթանակ
BAFTA-ի մրցանակԿանացի գլխավոր դերի լավագույն կատարումԱռաջադրված
1954National Board of Review-ի մրցանակԼավագույն դերասանուհիRear Window/Բակ նայող պատուհանըՀաղթանակ
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակԼավագույն դերասանուհիՀաղթանակ
1954National Board of Review-ի մրցանակԼավագույն դերասանուհիDial M for Murder/Սպանության դեպքում հավաքիր MՀաղթանակ
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակԼավագույն դերասանուհիՀաղթանակ
BAFTA-ի մրցանակԼավագույն դերասանուհիԱռաջադրված
Bambi մրցանակԼավագույն միջազգային դերասանուհիԱռաջադրված
1956Ոսկե գլոբուսՍիրված ֆիլմի հերոսուհիՉկա տվյալՀաղթանակ[34]
Փակել

Այլ պատիվներ

Ազգային պատիվներ

  • Մոնակո: Սուրբ Կարլի շքանշանի մեծ խաչի ասպետ[35][36]

Օտարերկրյա պատվանշաններ

  • Ավստրիա: Ավստրիական «Կարմիր խաչ» մեդալ[36]
  • Բելգիա: Բելգիական «Կարմիր խաչ» մեդալ[37]
  • Ֆրանսիա: Ֆրանսիական «Կարմիր խաչ» մեդալ[37]
  • Հունաստան Հունական թագավորական տան Բարեգործության շքանշանի մեծ խաչ[36]
  • Իրան Պարսից կայսրության 2.500-ամյակի հուշամեդալ՝ Պահլավի (Փեհլևի) արքայատոհմից[38]
  • Իտալիա: Իտալական «Համերաշխության աստղ» շքանշանի մեծ սպա[36]
  • Վատիկան: Սուրբ աթոռի շքանշանի մեծ խաչ[36]
  • Մալթայի ինքնիշխան զինվորական ուխտի «Վաստակի համար» շքանշանի (Order pro merito Melitensi) մեծ խաչ[36]
  • Նիկարագուա: «Ռուբեն Դարիո» շքանշանի մեծ խաչ[39]
  • Իսպանիա: Իսպանիայի Կարմիր խաչի Պատվո և վաստակի տախտակ[37]
Thumb
Thumb
Իշխանուհի Գրեյսի զինանշանը Գրեյսի արքայական միացագիրը
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads