Միացագիր

From Wikipedia, the free encyclopedia

Միացագիր

Միացագիր (հուն․՝ μόνος — մեկ, γραμμα - գիր), նշան, որը կազմված է միմյանց միացված, իրար կողք դրված կամ մեկը մյուսին անվան կամ ազգանվան սկզբնական տառերին միահյուսված կամ ամբողջական անվան կրճատումից։

Thumb
Ադամանդե հերակալ Եկատերինա II-ի միացագրի տեսքով

Պատմություն

Միացագրերը հանդիպում են մ.թ.ա. 350 թվականից սկսած՝ հունական դրամների վրա։ Ամենավաղ հանդիպող միացագրերը հունական դրամների վրա հաճախ կազմված են քաղաքի անվան առաջին երկու տառերից։ Օրինակ, Ահայա անտիկ քաղաքի դրամների վրայի միացագիրը կազմված է ալֆա և խի՝ իրար միացված տառերից։ Մեր թվարկության առաջին դարերում միացագրերը օգտագործվում էին Տրայանոս-Դեցիոսի և այլոց ժամանակաշրջանների շքանշանների վրա։

Միացագրերը արվեստում

Շատ հաճախ են նման նշաները հանդիպում արվեստի մեջ։ Շատ արվեստագետներ, հիմնականում նկարիչները և փորագրողները, ցուցադրել են դրանք իրենց ստորագրության փոխարեն։ Երբեմն աշխատանքի պատկանելությունը նշելու համար նկարիչը նկարի մի ամենատեսանելի տեղում մշտապես նկարում է միևնույն պատկերը, օրինակ, թևավոր օձ (Լուկաս Կրանախ Ավագ), մեխակ ծաղիկը (Բենվենուտո Տիզի Գարոֆալո), ակնոց (Պ. Բրիլ), միջատ (Չիմա դե Կոնելյանո), բվեր (Հերրի մետ դե Բլես) տեսքով[1][2][3]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.