From Wikipedia, the free encyclopedia
Գուլզար (հինդի` ग़ुलज़ार, անգլ.՝ Sampooran Singh Kalra, իրական անունը` Սամպուրան Սինգհ Կալրա, օգոստոսի 18, 1934[1], Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ[5]։ Արժանացել է հինգ Ազգային կինոմրցանակի, 20 անգամ ստացել է Filmfare Awards-ի արձանիկներ՝ տարբեր անվանակարգերում, որից 11 անգամ ֆիլմերում հնչող երգերի լավագույն բառերի համար։ 2004 թվականին ստացել է Հնդկաստանի մեծությամբ երրորդ Պադմա Բհուշան պարգևը։ 2009 թվականին «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում հնչող լավագույն երգի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ նույն երգի համար 2010 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակին[6][7]։ 2014 թվականին արժանացել է հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։
Գուլզար ուրդու՝ گلزار | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1934[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Ընտրանի | Jai Ho? |
Ամուսին(ներ) | Րակհի Գուլզար |
Երեխա(ներ) | Մեղնա Գուլզար |
Պարգևներ և մրցանակներ | |
Գուլզարը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Դինա գյուղում՝ սիկհերի ընտանիքում։ Հնդկաստանի բաժանումից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամրիթսար։ Ինքնուրույն կյանքի առաջին տարիներին, Գուլզարը Բոմբեյում աշխատել է որպես ավտովերանորոգող։ Քանի որ նրա հայրը չէր ցանկանում, որ որդին բանաստեղծություններ գրի, մտածելով, որ դրանով չի կարող ապրուստի համար հաց վաստակել, ուստի որդին ստիպված վերցրել է Գուլզար գրական կեղծանունը։
Գուլզարն իր ստեղծագործական կյանքը կինոարդյունաբերությունում սկսել է Բիմալ Ռոյի «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմի երգերից մեկի համար խոսքեր գրելով։ Նա իր ուժերը փորձել է նաև ֆիլմերի համար սցենարներ և երկխոսություններ գրելու ասպարեզում։ Գուլզարի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Փնտրում եմ քեզ» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին Մինա Կումարին, Վինոդ Կհաննան և Շատրուգհան Սինհան։
Հաջորդ՝ 1972 թվականին նա նկարահանել է «Տնային դաստիարակ» («Ծանոթություն») և «Հաղթահարում» ֆիլմերը։ 1975 թվականին նրա նկարահանած «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») կինոնկարը Գուլզարին բերեց բազմաթիվ մրցանակներ։
Գուլզարը կարճատև սիրավեպ է ունեցել Մինա Կումարիի հետ։ 1973 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Ռաքհիի հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ ներկայումս ռեժիսոր Մեգհնա Գուլզարը։ Ամուսնությունից մեկ տարի անց նրանք բաժանվեցին, իսկ դուստրը մնաց ապրելու հոր՝ Գուլզարի մոտ։
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1971 | Փնտրում եմ քեզ | Mere Apne |
1972 | Տնային դաստիարակը (Ծանոթություն) | Parichay |
1972 | Հաղթահարում | Koshish |
1973 | Մայորը | Achanak |
1975 | Ամպրոպ | Aandhi |
1975 | Մոռացված կինը | Khushboo |
1975 | Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) | Mausam |
1977 | Կյանքի գիրքը | Kitaab |
1979 | Միրա | Meera |
1982 | Խաղող | Angoor |
1982 | Կենվորը | Namkeen |
1987 | Անկեղծություն | Ijaazat |
1988 | Միրզա Ղալիբ | Mirza Ghalib |
1988 | Շքեղ հագուստ | Libaas |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin... |
1996 | Հրկիզողները | Maachis |
1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu |
Սցենարիստ
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1968 | Հեղափոխություն | Sunghursh |
1968 | Տասնչորս տարի անց | Aashirwad |
1970 | Լռություն | Khamoshi |
1971 | Գուդդի | Guddi |
1971 | Անանդ | Anand |
1971 | Ժեստ | Andaz |
1971 | Փնտրում եմ քեզ | Mere Apne |
1971 | Հինայի նախշեր սիրելիիս ձեռքերին | Mehboob Ki Mehndi |
1972 | Տնային դաստիարակը (Ծանոթություն) | Parichay |
1972 | Հաղթահարում | Koshish |
1972 | Խոհարարը | Bawarchi |
1973 | Անշնորհակալը | Namak Haraam |
1973 | Մայորը | Achanak |
1975 | Ամպրոպ | Aandhi |
1975 | Մոռացված կինը | Khushboo |
1975 | Փախստակը | Faraar |
1975 | Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) | Mausam |
1975 | Լռելյայն | Chupke Chupke |
1977 | Քո թարթիչների ստվերի ներքո | Palkon Ki Chhaon Mein |
1977 | Կյանքի գիրքը | Kitaab |
1977 | Ջալլիան Վալա Բագհ | Jallian Wala Bagh |
1978 | Աստվածություն | Devata |
1979 | Միրա | Meera |
1979 | Տան ձեռքբերում | Griha Pravesh |
1980 | Քույրիկները | Khubsoorat |
1981 | Խաբուսիկ երջանկություն | Baseraa |
1982 | Խաղող | Angoor |
1982 | Կենվորը | Namkeen |
1983 | Տխուր պատմություն | Sadma |
1983 | Չմտածված քայլ | Masoom |
1984 | Գոլը խփված է | Hip Hip Hurray |
1986 | Նյու-Դելի Թայմս | New Delhi Times |
1986 | Մի պահ | Ek Pal |
1987 | Անկեղծություն | Ijaazat |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin... |
1993 | Սգվորը | Rudaali |
1996 | Հրկիզողները | Maachis |
1997 | Մորաքույր 420 | Chachi 420 |
1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu |
2002 | Սիրո անատոմիան | Saathiya |
2007 | Տաս պատմություն սիրո մասին | Dus Kahaniyaan |
2011 | Երկընտրանք | Kashmakash |
2014 | Դելիի և Լահորի միջև | Kya Dilli Kya Lahore |
2016 | Միրզա | Mirzya |
Դերասան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.