Գուժ Մանուկյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Գուժ Մանուկյան
Remove ads

Գուժ Ալեքսանդրի Մանուկյան (մայիսի 6, 1937(1937-05-06)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980):

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գուժ Մանուկյան, Ծնվել է ...
Remove ads

Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։

Remove ads

Կենսագրություն

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան[2]։

Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։

Համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։

2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Ընտանիքը

  • Հայրը ՝ Ալեքսանդր Արաքսմանյան, գրող և սցենարիստ
  • Մայրը՝ Վալենտինա Արաքսամյան, դերասանուհի
  • Եղբայրը՝ Էմմանուիլ Արաքսման-Մանուկյան, դրամատուրգ, կինոքննադատ[3]
Remove ads

Ֆիլմագրություն

Remove ads

Պարգևներ, մրցանակներ

Գրականություն

  • Գալստյան Ս., Գուժ Մանուկյան, Ե., 1987

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads