Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գոյկո Միտիչ (սերբ.՝ Гојко Митић, հունիսի 13, 1940[1][2][3], Strojkovce), հարավսլավացի կինոդերասան, ռեժիսոր և կասկադյոր (ազգությամբ սերբ), հայտնի է դարձել հնդկացիների մասին ֆիլմերով։ Հնդկացիների թեմատիկայով ընդամենը նկարահանվել է 15 կինոնկարում, որտեղ էկրանավորել է Չինգաչգուկի, Տեկումսեհի Վինետուի և այլ հնդկացիների կերպարներ։
Գոյկո Միտիչ սերբ.՝ Гојко Митић | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1940[1][2][3] (84 տարեկան) |
Ծննդավայր | Strojkovce |
Կրթություն | Բելգրադի համալսարան |
Քաղաքացիություն | Սերբիա և Գերմանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կասկադյոր և ռեժիսոր |
Ժանրեր | վեսթեռն և իսթերն |
Համատեղ ապրող(ներ) | Ռենատա Բլյումե[4] |
gojko-mitic.de | |
Գոյկո Միտիչը ծնվել է 1940 թվականին Սերբիայի Լեսկովաց քաղաքին կից Ստրոյկովիցե գյուղում (այն ժամանակ Հարավսլավիա), գյուղացիների ընտանիքում։ ավարտել է Բելգրադի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1966 թվականին տեղափոխվել է Արևելյան Բեռլին[5]։
Գոյկո Միտիչը 1960 թվականին նկարահանվել է «Լանսելոտը և թագուհին» կինոնկարում, հետագայում Կարլ Մայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված Վինետուի մասին կինոնկարների սերիաների մասսայական տեսարաններում։ 1966 թվականին տեղափոխվելով Արևելյան Բեռլին, սկսել է նկարահանվել ԴԵՖԱ կինոստուդիայում՝ հնդկացիների դերում։ Նույն թվականին էկրան է դուրս գալիս «Մեծ Արջի որդիները» կինոնկարը, որտեղ Միտիչը կատարում է գլխավոր՝ հնդկացի առաջնորդի դերը։ Գլխավոր դերի համար Գոյկո Միտիչին ընտրել էր ռեժիսոր Յոզեֆ Մախը[6]։ Կինոնկարը մեծ հաջողություն ունեցավ, հատկապես երիտասարդության շրջանում[6]։
1967 թվականին էկրան է բարձրացել «Չինգաչգուկ Մեծ օձը» կինոնկարը, որտեղ Միտիչը կատարեց Չինգաչգուկի դերը։ Ֆիլմը ստեղծվել էր ըստ Ֆենիմոր Կուպերի «Գազանորսը» վեպի։
Հանդիսատեսի հետաքրքրության անկումից հետո Միտիչը տեղափոխվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն և սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում։ Խաղացել է Բադ Զագեբերգի թատրոնում, կատարել է Տրուֆալդինոյի, Ռոբին Հուդի և Սպարտակի դերերը։ 1970-ական թվականներին մասնակցել է Վիկտոր Հյուգոյի «Մարի Թյուդոր»-ում, կատարելով Ավազակ Ֆաբիանի դերը։ Նկարահանվել է «Մահվան արխիվ» հեռուստասերիալում և «Երկու տիրոջ ծառա» հեռուստաթատրոնում։ Նկարահանել է մի քանի մանկական կինոնկար։
Գոյկո Միտիչի կինոնկարները | |||
---|---|---|---|
Տարի | Հայերեն | Բնօրինակ | Դեր |
2012 | Վերջին ամառը Եվրոպայում (TV movie) | Սերգեյ Նիկոլաևիչ Սվերբեև | |
2009 | Der letzte Ritt | ||
2008 | Entführt - Ich hol dich da raus | Անտոնին Սոկուրով | |
2006 | Tierärztin Dr. Mertens | կրկեսի տնօրեն Բերնդ Քյոնինգ | |
Karl-May-Spiele։ Winnetou | Վինետու | ||
Esperanza | Ալբերտ | ||
2005 | Julia - Wege zum Glück | Տեկումսեհ | |
Karl-May-Spiele։ Winnetou und das Geheimnis der Felsenburg | Վինետու | ||
2004 | Karl-May-Spiele։ Unter Geiern - Der Sohn des Bärenjägers | Վինետու | |
2003 | Karl-May-Spiele։ Old Surehand | Վինետու | |
2002 | Karl-May-Spiele։ Im Tal des Todes | Վինետու | |
The Antman | Ֆումիջիմո | ||
2001 | Der Solist - Niemandsland | Էնրիկո Նադլինի | |
1999 | Հերոս, ինչպես մենք | Helden wie wir | Իվոնայի հայր |
1998 | In aller Freundschaft | Լուպանիչ | |
1997 | Friedrich und der verzauberte Einbrecher | Որսորդ | |
1995 | Արգելված սեր | Verbotene Liebe | Ռոբերտո Ֆիովանի |
1994 | Burning Life | Տանկվարտ | |
1993 | Zirri - Das Wolkenschaf | Kутшер | |
1993 | Salto postale (TV series) | Արտուր Միլլեր | |
1993 | Der Kinoerzähler | Ռեյտեր | |
1993 | Nyomkeresö | Ծեր հնդկացի | |
1990 | Volio bih da sam golub | ||
1988 | Präriejäger in Mexiko։ Benito Juarez | Արջի աչք | |
Das Herz des Piraten | Vater Jakko | ||
Որսորդները Մեքսիկայի պրերիաներում | Präriejäger in Mexiko։ Geierschnabel | Արջի աչք (միցտեկների առաջնորդ) | |
1986 | Das Wirkliche Blau | Լորենցո | |
1986 | Աութսայդերներ | Außenseiter | Կլաուս Գրունով |
1984 | Ճակատ առանց գթության | Front ohne Gnade | Պաբլո Կալվո, իսպանացի կոմունիստ |
1983 | Սպիտակ փետուր առաջնորդ | Der Scout | Սպիտակ փետուր |
1982 | Der lange Ritt zur Schule | Rote Milan | |
1981 | Aus der Franzosenzeit | Anführer der Chasseure | |
1980 | Alma schafft alle | Հանես | |
Radiokiller | Ֆոգել | ||
Մահվան արխիվ | Archiv des Todes | Բորիս, ռուս հետախույզ | |
1979 | Ես ուզում եմ ձեզ տեսնել | Ich will euch sehen | Մուրատով |
Սևերինո (ֆիլմ) | Severino | Սևերինո | |
1977 | Die Liebe und die Königin | Ֆաբիանո Ֆաբիանի | |
1976 | Maxe Baumann | Ondras Nocz | |
Najdolgiot pat | |||
1975 | Արյունակից եղբայրներ | Blutsbrüde | Ամուր ժայռ |
1974 | Visa für Ocantros | Մահա | |
Ուլզանա | Ulzana | Ուլզանա, նաև սցենարիստ | |
1973 | Ապաչներ | Apachen | Ուլզանա, նաև սցենարիստ |
1972 | Մարդ որ, եկավ տատիկից հետո | Հնդկացի | |
1972 | Տեկուզմե | Tecumseh | Տեկուզմե |
1971 | Օցեոլա | Osceola | Օցեոլա |
1970 | Signale - Ein Weltraumabenteuer | Տերի | |
Մահացու սխալ | Tödlicher Irrtum | Սև հովազ | |
1969 | Սպիտակ գայլեր | Weisse Wölfe | Բազեի աչք |
1968 | Բազեի հետքերով | Spur des Falken | Բազեի աչք |
1967 | Չինգաչգուգ Մեծ օձ | Chingachgook, die grosse Schlange | Չինգաչգուգ |
1966 | Մեծ արջի որդիները | Die Söhne der großen Bärin | Տոկեյ Իտո |
1965 | Վինետու 3 | Winnetou - 3. Teil | Ջիկարիլա (տիտրերում չի նշված) |
1964 | Անգղերի մեջ | Unter Geiern | Վոկադեխ |
Ինչու Չունի որդի Վինետուն | Winnetou - 2. Teil | Սպիտակ թռչուն (տիտրերում չի նշված) | |
Վինետուն ապաչների առաջնորդ | Old Shatterhand | Ապաչ(տիտրերում չի նշված) | |
1963 | Վինետու | Winnetou - 1. Teil |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.