հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Բորիս Գոդունով» (ռուս.՝ Борис Годунов), ռեժիսոր Ալեքսեյ Անդրիանովի ռուսական պատմական հեռուստասերիալը։
Գոդունով | |
---|---|
Ժանր | պատմական հեռուստասերիալ |
Թեմա | Բորիս Գոդունով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Aleksey Andrianov? |
Գլխավոր դերերում | Սերգեյ Բեզռուկով, Սվետլանա Խոդչենկովա, Սերգեյ Մակովեցկի և Վիկտոր Սուխորկով |
Սցենարիստ | Իլյա Տիլկին և Nikolay Borisov? |
Օպերատոր | Սերգեյ Մաչիլսկի |
Երաժշտություն | Արտյոմ Վասիլև |
Նկարահանման վայր | Ռուսաստան |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | նոյեմբերի 5, 2018-ից մարտի 29, 2019-ը |
Հեռուստաալիք | Ռոսիա 1 |
Ընկերություն | Մոսֆիլմ, Moskino? և Look Film? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալը պատմում է պատմական իրադարձությունների մասին, որոնք ընդգրկում են Իվան Ահեղի կառավարման ավարտից մինչև Միխայիլ Ֆյոդորովիչ Ռոմանովի ռուսական գահին բարձրանալը։ Կենտրոնում Գոդունովների տոհմի՝ Բորիս Գոդունովի, նրա կնոջ՝ Մարիայի, քրոջ Իրինայի և դստրեր՝ Քսենիայի ճակատագիրն է։
Սերիալի ստեղծողները հիմք են ընդունել Կոնստանտին Բադիգինի «Նավաբեկություն Նադեժդա կղզու մոտ» (1978) խորհրդային պատմական վեպը։ Վեպը պատմում է Բորիս Գոդունովի իշխանության վերելքի և անգլիացի վաճառականների հետ արդյունաբերող Ստրոգանովների պայքարի մասին, որոնք ճանապարհ էին փնտրում են դեպի սիբիրյան Մանգազեյա։ Հեղինակները փոքր-ինչ փոխել էին սյուժետային գծերը՝ պարզեցնելով դրանք և փոխարինելով որոշ կերպարների։ Առանձին տեսարաններ (Ահեղի մահը, Յարիլի մասին երգը) մեջբերվում են բառացիորեն։
Առաջին ութ սերիաների պրեմիերան կայացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Ռոսիա 1 հեռուստաալիքով։ Մյուս սերիաների ցուցադրությունը սպասվում է 2019 թվականին։
Ռազմական պատմաբան Կլիմ Ժուկովը քննադատել է սերիալի ստեղծողներին, նրա կարծիքով, դերասանների անհաջող ընտրություն է, ռեժիսորի, սցենարիստների, գրիմերների թույլ աշխատանք, պատմական դարաշրջանին անհամապատասխան տարազների, ինչպես նաև սերիալում ցուցադրված որոշ իրադարձությունների անհամապատասխանություն պատմական փաստերի հետ կապված[1]։ Հայրենասիրական ուղղության հրապարակախոսները (օրինակ՝ Եգոր Խոլմոգորովը[2]) բարձր են գնահատել սերիալը[3]։
«Недосказанная» երգը կատարել է երգիչ Գրիգորի Լեպսը (երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Իգոր Մատվիենկո[4])։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.