Գնորդների դալասյան ակումբը
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Գնորդների դալասյան ակումբը» (անգլ.՝ «Dallas Buyers Club»), 2013 թվականի ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալեն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Remove ads
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն։ Ռեժիսորական աշխատանքները և հատկապես այս երկու դերակատարների խաղը շատ բարձր է գնահատվել ամբողջ կինոհասարակության կողմից[15][16][17]։ Ֆիլմն ու նրա անձնակազմն ընդգրկված են եղել «Օսկարի» 6 տարբեր անվանակարգերում և հաղթող են ճանաչվել նրանցից երեքում (Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն գրիմ և սանրվածքներ)։
Remove ads
Սյուժե
Ֆիլմի կարգախոսն է «Համարձակվեց ապրել»։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ նկարագրված «The Dallas Morning News» թերթում 1992 թվականին։ |
Սա տեխասյան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է։ 1985 թվականին՝ գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են ՁԻԱՀ։ Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել։
Իմանալով Ռոնի ախտորոշումը, նրա ընկերները հեռացան նրանից՝ կարծելով, որ նա ձեռք է բերել այդ հիվանդությունը հոմոսեքսուալ կապերի միջոցով։ Գրադարանում նա նոր տեղեկություններ է իմանում ՁԻԱՀ-ի մասին և վերջիվերջո հասկանում իր հիվանդության բուն պատճառը։
Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված AZT դեղամիջոցը։ Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը՝ պլացեբոն)։ Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը։ Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր թմրանյութի և ալկոհոլի հետ միասին։

Չգտնելով ոչինչ Ամերիկայում` Ռոնն անցնում է Մեքսիկա։ Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել` օգտագործելով որոշակի բնույթի դեղեր (Զալցիտաբին, Պեպտիդ T)։ Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ։
Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ։ Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը[18]։
Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում։ Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է Ճապոնիա, Իսրայել և Ամստերդամ։ Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը։ Շուտով Սննդի և դեղերի Վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը։
Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո։ Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց։ 1987 թվականին Սան Ֆրանցիսկոյում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար։ Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով։
1992 թվականի սեպտեմբերին 42-ամյա Ռոն Ուոդռուֆը մահանում է՝ ապրելով 7 տարի այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին ՁԻԱՀ։
Remove ads
Դերերում
- Մեթյու Մակքոնահի - Ռոն Ուոդռուֆ
- Ջենիֆեր Գարներ - բժիշկ Իվ Սակս
- Ջարեդ Լետո - Ռայոն
- Դենիս Օ'Հարե - բժիշկ Սևարդ
- Սթիվ Զան - Թակեր
- Մայքլ Օ'Նիլ - Ռիչարդ Բարկլի
- Դալաս Ռոբերտս - Դեյվիդ Ուայն
- Գրիֆին Դան - բժիշկ Վաս
- Քևին Ռանկին - Թի-Ջեյ
- Ջեյն Մաքնիլ - Ֆրենսին Զուսկինդ
- Ջեյմս Դիմոնտ - Ռայոնի հայրը
Սաունդտրեկ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads