բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Գինազոխ բծավոր (գինազոխ կամ թունավոր գինազոխ, մոլախինդ[1]), շատ թունավոր բազմամյա խոտաբույս, հովանոցավորների ընտանիքից, տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում[2]։
Գինազոխ բծավոր | |
Գինազոխ բծավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Conium |
Տեսակ | Գինազոխ բծավոր (C. maculatum) |
Միջազգային անվանում | |
Conium maculatum |
Երկամյա խոտաբույս, որն ունի 1,5-2,5 մետր բարձրություն, հարթ, կանաչ սովորաբար բծավոր ցողուն, ցողունի ստորին մասը կարմրավուն է կամ մանուշակագույն։ Բույսի բոլոր օրգանները մազիկներ չունեն։ Տերևները մասնատված են, եռանկյունաձև մինչև 50 սմ երկարությամբ և 40 սմ լայնությամբ։ Ծաղիկները մանր են և սպիտակ։ Տերևները, արմատը, ցողունը մանրացնելիս սովորաբար ունեն բնորոշ տհաճ հոտ։ Ունեն մեծ քանակով սերմեր։
Բծավոր գինազոխը տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Այն տեղափոխվել է նաև այլ շրջաններ՝ Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիաև Նոր Զելանդիա[3][4][5]։ Այն սովորաբար հանդիպում է խոնավ հողերում, հիմնականում գետերի կողքերում և այլ մակերեսային ջրերի շուրջը։ Հանդիպում է նաև ճանապարհների կողքին, այգիների և աղբանոցների շուրջը[3]։
Բծավոր գինազոխը աճում է խոնավ տարածքներում[6], բայց կարող է աճել նաև չորային պայմաններում՝ կոշտ հողերում, ճամփեզրերին։
Գինազոխում կա 8 տեսակի ալկալոիդ։ Դրանից երկուսը գամա կոնիկեինը և կոնինը ամենամեծ քանակով են և շատ թունավոր են։ Այս ալկալոիդները բույսում սինթեզվում են 4 ացետատային միավորներից՝ ձևավորելով պոլիկետոնաթթու, որը ամինատրանսֆերազի միջոցով օղակի է վերածվում։
Կոնիումը պարունակում է կոնին, N-մեթիլկոնին, կոնհիդրին, փսևդոկոնհիդրին և գամա կոնկեին ալկալոիդները[3][7][8]
Կոնինն ունի նիկոտինին նման կառուցված և դեղաբանական հատկանիշներ[3][9], խաթարում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը՝ նիկոտինային ացետիլքոլինի ռեցեպտորների միջոցով։ Բավականին մեծ կոնցենտրացիաներով այն վտանգավոր է մարդու և խոշոր եղջերավոր անասունների համար.[8] ։ Կոնինը արգելակում է նյարդամկանային սինապսները, ունենալով կուրարեին նմանվող ազդեցություն, առաջացնելով շնչառական մկանների պարալիչ, որը թթվածնի պակասի պատճառով առաջացնում է մահ։ Մահը հնարավոր է կանխել արհեստական օդափոխանակության միջոցով, մինչև թույնի ազդեցությունը վերանա 48-72 ժամ անց[3]։ Հասուն մարդուն 100 մգ-ից ավելի ներարկումը կարող է մահացու լինել[10]։
Հին Հունաստանում գինազոխն օգտագործվել է մահվան դատապարտված բանտարկյալներին սպանելու համար։ Ամենահայտնի զոհը փիլիսոփա Սոկրատեսն է։ Նա մահվան է դատապարտվել մ․թ․ա․ 399 թվականին Աթենքի երիտասարդներին այլասերելու և աստվածներին անարգելու համար։ Մահապատիժն իրականացվել է Սոկրատեսի կողմից գինազոխի մահացու չափաբաժնի ընդունմամբ։ Պլատոնը նկարագրում է Սոկրատեսի մահը Ֆեդոյում[11]։
Չնայած հակասություններին շատ ժամանակակից և հին բժիշկներ, հունական աղբյուրներ նշում են, որ Սոկրատեսը մահացել է գինեզոխի թույնից[12]։
Conium maculatum -ը թունավոր է կենդանիների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.