From Wikipedia, the free encyclopedia
Գերման Լոպատին Ալեքսանդրովիչ (13 (25).1.1845, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի)- 1918, դեկտեմբերի 26, Պետրոգրադ), ռուս հեղափոխական, I Ինտերնացիոնալի գլխավոր խորհրդի անդամ։
Գերման Լոպատին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1845 կամ հունվարի 13 (25), 1845[1] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1918[2][1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրող, հեղափոխական, թարգմանիչ և հրապարակախոս |
German Lopatin Վիքիպահեստում |
1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1870-ական թվականներին ապրել է արտասահմանում, մտերիմ է եղել Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի հետ։ Ռուսերեն է թարգմանել Կ. Մարքսի «Կապիտալ»-ի I հատորի մի մասը։
1870-1871 թվականների ձմռանը Ն. Գ. Չեռնիշեսկուն աքսորից ազատելու անհաջող փորձ է կատարել։ Մի քանի անգամ բանտարկվել է։ 1883 թվականին, աքսորից փախչելուց հետո փորձել է վերականգնել «Նարոդնայա վոլյա»-ի կենտրոնական կազմակերպությունը։ Մարքսի և էնգելսի ազդեցությամբ Լոպատինը եկավ այն համոզման, որ Ռուսաստանը կանգնած է ոչ թե սոցիալիստական, այլ բուրժուադէաոկրատական վերափոխումների շեմին։ 1887 թվականին դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ տաժանակրության։ Ազատվել է 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.