From Wikipedia, the free encyclopedia
Գառնաքար, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Խաչեն գետի վերին ավազանի ձախափնյա լեռնալանջին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 500 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 46 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Գառնաքար | ||
ադրբ.՝ Qarnakar ադրբ.՝ Çormanlı | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան, Մարտակերտի շրջան և ԼՂԻՄ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 124[1] մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աղաբեկալանջցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գառնաքար գյուղը Մեծ Հայքի Արցախ նահանգի հին բնակավայրերից է, որը հնում Խաչեն գավառի մաս էր կազմում ու եղել է Խալբակյան կամ Պռոշյան և Հասանյան իշխանական տան նստավայրը։ 12-րդ դարում Հասան-Ջալան Դոլան ամուսնացել է Կապանի թագավոր Գրիգորիի դստեր Մամքանի հետ և ժառանգել թագավորական գահը, սակայն 1666 թվականին լքել է թուրքերի կողմից պաշարված թագավորանիստը և վերադարձել Խաչեն։ 13-րդ դարում Զաքարե Զաքարյանը Խաղբակյաններին տիրույթներ է նվիրաբերում Վայոց ձորում և Այրարատ նահանգում նահանգում, իսկ Գառնաքարը իր շրջակայքով մնում է Հասան-Ջալալյաններին։ Հին Գառնաքար գյուղը՝ հայտնի 4-րդ դարից պահպանված խաչքարերով, գտնվում է ներկայիս Գառնաքար գյուղի վերևի հատվածում։
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիների հիմնական մասը եկել է Առաջաձոր և Վանք գյուղերից։ Գյուղի բնակչուհի Օֆելյա Սահակյանը պատմում է, որ ըստ ավանդութան իշխանների կողմից հալածված Մանգին, Զաքարը, Մելքումն ու Բաղդասարը, լսելով Առաջաձոր գյուղի Հասան աղայի բարության մասին, 1751 թվականին Հադրութի շրջանի Տող գյուղից գալիս և հաստատվում են Առաջաձոր գյուղում։ Մելքումը որպես ժիր ու ճարպիկ մարդ, գնում է Աստրախանի խանի մոտ խնդրագրով։ Աստրախանի խանը հանձնարարագիր է ուղարկում Հասան աղային, որի համաձայն Գառնաքար գյուղը տրվում է Մելքում քյոխվային, որով էլ հիմնվում է Նոր Գառնաքար գյուղը, որտեղ Տող գյուղից տեղափոխված եղբայրները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Եղբայրների մահվանից հետո Գառնաքար գյուղի ժառանգորդներ են դառնում Մելքումի որդի Մարդին, Մանգիի որդի Սարգիսը, Զաքարի որդի Վանեսը և Բաղդասարի որդի Պետրոսը։ 1911 թվականին Հասան-Ջալալյանները ցանկացել են գյուղը սեփականացնել, բայց Մելքումի թոռ Գրիգորը և Մանգիի թոռ Աղաբեկը կաշառում են գավառապետին՝ պաշտպանելով իրենց իրավունքները[2]։
Համայնքը լեռնային է, ունի 448,30 հա տարածք, որից 170,32 հա գյուղատնտեսական նշանակության, 242 հա անտառային հողեր։ Գառնաքար համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Չինգիլին», «Առջին ձորի», «Տզընոտեն ձորի», «Երե արտերեն», «Ներքե Խզուլներ», «Ավագեն», «Մուշահով» և «Դահնին»։
1989 թվականին Գառնաքարում կազմավորվել է կամավորական ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Մարտակերտի (Վաղուհաս, Կիչան-Սրխավենդ ուղղություն), Ասկերանի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գառնաքարից զոհվել է 3 ազատամարտիկ[3]։
Գառնաքար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 161 մարդ, կա 45 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XII-XIII դդ.), խաչքար (XII-XIII դդ.), Նատարին (Դեդ) ամրոց (XII-XIII դդ.), գյուղատեղի (XII-XIII դդ.), «Մուղդուսի» եկեղեցի (XII-XIII դդ.), քարանձավ «Մուղդուսի», Համամի եկեղեցի (IX դ.), խաչքար (XIII դ.), գյուղատեղի «Համամի ձոր» (XII-XIII դդ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), «Հանգած» եկեղեցի (XI-XIII դդ.), հաշվառված է 49 հուշարձան։
Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.