Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գալինա Սերգեևնա Ուլանովա (ռուս.՝ Гали́на Серге́евна Ула́нова, դեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 21, 1998[3][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), բալետի ռուս խորհրդային արտիստուհի, պարուսույց։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1951)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1980)։
Գալինա Ուլանովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բալետի պարող, պարուսույց և դերասանուհի |
Երկիր՝ | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1] |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահվան ամսաթիվ՝ | մարտի 21, 1998[3][4][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան[6] |
Ծնվել է բալետի արտիստների ընտանիքում։ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (աշակերտել է մորը՝ Մ․ Ռոմանովային և Ա․ Վագանովային)։ 1928-1944 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի (հետագայում՝ Մ․ Մ․ Կիրովի անվան թատրոն) բալետի խմբի արտիստուհի, 1944-1960 թվականներին՝ Մեծ թատրոնի (Մոսկվա) մենապարուհի։
Ուլանովայի բեմական հերոսուհիները նուրբ են, կանացի (Ժիզել, Ադանի «Ժիզել», 1932), բայց միաժամանակ օժտված անընկճելի ուժով (Մարիա, Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1934, Ջուլիետ, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», 1940 և այլն)։ Ուլանովան եղել է Չայկովսկու բալետների դերապարերի լավագույն կատարողը՝ Օդետա-Օդիլիա («Կարապի լիճը», 1929, 1947), Ավրորա («Քնած գեղեցկուհին», 1929), Մաշա («Մարդուկ-Ջարդուկը», 1934) և այլն։ Նա պարային արվեստում զարգացրել է ռուսական խորեոգրաֆիկ դպրոցի սկզբունքները և ավանդույթները։ Դերապարերից են՝ Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա», 1938), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ», 1945), Պարաշա (Գլիերի «Պղնձե հեծյալը», 1949), վալս, նոկտյուրն և մազուրկա («Շոպենիանա», ըստ Շոպենի երաժշտության), համերգային համար՝ «Մեռնող կարապը» (ըստ Սեն-Սանսի երաժշտության)։
Իր հերոսուհիների ներաշխարհների բազմակողմանի բացահայտումը, կերպարների կերտման հզոր մասշտաբայնությունը Ուլանովային բերել են համաշխարհային ճանաչում։
Ավարտելով բեմ․ գործունեությունը, անցել է մանկավարժության։ Աշակերտուհիներից են՝ Ն․ Վ․ Տիմոֆեևան, Ե․ Ա․ Մաքսիմովան, Ս․ Դ․ Ադիրխաևան, Լ․ Ի․ Աեմենյական և ուրիշներ։ 1983 թվականին Ատոկհոլմի պարի թանգարանի շենքի առջև դրվել է Ուլանովայի արձանը (քանդակագործ՝ Ե․ Յանսոն-Մենզեր)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան բազմաթիվ երկրներում։
Լենինյան (1957), ՍՍՀՄ պետական (1941, 1946, 1947, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 4 այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.