հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Գարուշի Հարությունյան (մարտի 23, 1948, Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2004)։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող, «Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ[1]։
Գագիկ Հարությունյան | |||
| |||
---|---|---|---|
1991 դեկտեմբեր - 1992 հուլիս | |||
Նախորդող | Վազգեն Մանուկյան | ||
Հաջորդող | Խոսրով Հարությունյան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դատավոր | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մարտի 23, 1948 (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ |
1999 թ. մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։
Հեղինակ է՝ 23 մենագրությունների, ինչպես նաև 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին։ Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական և գիտագործնական սահմանադրական իրավունքի և, մասնավորապես, սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում[3][4]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ |
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյան 1 հունիսի 1990—11 նոյեմբերի 1991 |
Հաջորդող Արտաշես Թումանյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյան 11 նոյեմբերի 1991—6 փփետրվարի 1996 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող Վազգեն Մանուկյան |
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Գագիկ Հարությունյան 22 նոյեմբերի 1991 — 30 հուլիսի 1992 |
Հաջորդող Խոսրով Հարությունյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան 06 փետրվարի 1996-01 մարտի 2018 |
Հաջորդող Հրայր Թովմասյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.