From Wikipedia, the free encyclopedia
Բրնձի պուդինգ, ջրի կամ կաթի հետ խառնված բրնձով ուտեստ, երբեմն՝ այլ բաղադրիչներով։ Տարբեր առիթներով այն օգտագործվում է կամ որպես աղանդեր, կամ որպես հիմնական ուտեստ, առավել հաճախ՝ ընթրիքի ժամանակ։ Որպես աղանդեր, այն սովորաբար մատուցվում է շաքարավազի կամ այլ քաղցր բանի հետ։
Պերուական խոհանոց | |
---|---|
Տեսակ | տոնածառի լեգենդը |
Ենթատեսակ | բրնձով ուտեստ, շիլա և աղանդեր |
Հիմնական | կաթ[1], բրինձ[1], շաքար[1], վանիլ[1], դարչին[1] և Խտացրած կաթ |
Rice puddings Վիքիպահեստում |
Բրնձի պուդինգը կարելի է գտնել աշխարհի շատ երկրների մշակույթներում։ Դրա պատրաստման բաղադրատոմսերը կարող են տարբեր լինել նույնիսկ նույն երկրում։ Այս աղանդերը կարելի է եփել կամ թխել[2]։ Պուդինգի տարբեր տեսակներ ստացվում են պատրաստման եղանակի տարբերության, ինչպես նաև տարբեր բաղադրիչների օգտագործման շնորհիվ։ Առավել հաճախ օգտագործվում են պուդինգների մեջ.
Ստորև ներկայացված է տարբեր երկրների բրնձի պուդինգների ցանկը:
Չնայած բրնձի առատ սպառմանը, ճապոնական և չինական խոհանոցները բրնձի պուդինգին նմանվող ճաշատեսակներ չունեն, սակայն այս երկրներում բրնձի ալյուրից քաղցր թխվածքներ են պատրաստում։
Ասիական որոշ երկրներում բրնձի պուդինգին նման ուտեստները կոչվում են քաղցր բրնձի շիլա, քանի որ Արևելյան Ասիայում պուդինգի տերմինը երբեմն նշանակում է օսլա կամ ժելատին։
Կանադայում և ԱՄՆ-ում բաղադրատոմսերի մեծ մասը ծագել են եվրոպացի ներգաղթյալներից։ 20-րդ դարի երկրորդ կեսին ավելի տարածված դարձան նաև արևելյան և լատինաամերիկյան բաղադրատոմսերը։ Նոր Անգլիայի տարածաշրջանում, օրինակ, բրնձի պուդինգը պատրաստվում է երկար հացահատիկի բրնձով, կաթով, շաքարով կամ թխկի օշարակով։ Այս բաղադրիչները կարելի է համադրել մշկընկույզով, դարչինով, չամիչով։ Սովորաբար պուդինգը նախ եփում են կրկնակի կաթսայի մեջ, իսկ հետո մի քիչ «թխում» ջեռոցում։
Սկանդինավյան երկրներում բրնձի պուդինգը սովորական ուտեստ է ընթրիքի և երբեմն նախաճաշի համար։ Այն մատուցվում է տաք վիճակում և եփվում է բրնձը կաթի մեջ։ Ճաշատեսակը մատուցելիս այն սովորաբար ցողում են դարչինով, շաքարավազով ու մի քիչ կարագով, մատուցում են կաթով կամ մրգահյութով։ Իսլանդիայում այն երբեմն մատուցում են սառը slátur (արյան երշիկ)։
Բրնձի շիլան սովորաբար օգտագործում են որպես յուղալի բրնձի աղանդերի հիմք։ Այս աղանդերի շատ տարբեր տարբերակներ կան, բայց հիմքը մեկն է՝ սառը բրնձի շիլա՝ հարած սերուցքով և շաքարով։ Շվեդիայում բրնձի այս տեսակը երբեմն խառնում են նարինջի հետ և կոչվում է apelsinris:
Ռիսալամանդեն (դանիերեն — նուշով բրինձ) բրնձի պուդինգի տեսակ է հարած սերուցքով, վանիլով և կտրատած նուշով, որը հաճախ մատուցվում է տաք կամ սառեցված բալի կամ ելակի սոուսով։
Նորվեգիայում աղանդերը կոչվում են riskrem և սովորաբար մատուցվում են ելակի կամ ազնվամորու սոուսով։
Սկանդինավիայում բրնձի պուդինգը Սուրբ Ծննդյան սեղանի մի մասն է, որտեղ այն կոչվում է julegröt / julegrøt / julegrød / joulupuuro կամ tomtegröt / nissegrød:
Ֆինլանդիայում Սուրբ Ծննդյան բրնձի պուդինգը ավանդաբար պատրաստում են սալորաչրի սոուսով։
Սկանդինավյան երկրներում բրնձի պուդինգի հետ կապված Սուրբ Ծննդյան հետաքրքիր ավանդույթը դրա պատրաստումն է մեկ ամբողջական նուշով։ Շվեդիայում և Ֆինլանդիայում հավատում են, որ ով նուշ է ուտում, հաջորդ տարի հաջողություն կունենա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.