ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Բո Դերեկ (անգլ.` Bo Derek, իրական անունը` Մերի Քեթլին Քոլինզ, նոյեմբերի 20, 1956[1][2], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։
Բո Դերեկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1956[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Narbonne High School? և El Camino College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, մոդել, ինքնակենսագիր և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոն Դերեք և Ջոն Քորբեթ[3] |
Համատեղ ապրող(ներ) | Ջոն Քորբեթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
Բո Դերեկը ծնվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա հայրը զբաղվում էր մակույկների առևտրով, իսկ մայրը դիմահարդար էր։ Ծնողները ամուսնալուծվել էին և մայրն ամուսնացել էր կասկադյոր Բոբբի Բասի հետ։ Բո Դերեկը ընտանիքի չորս երեխաներից մեկն էր։ Եղբայրը` Կոլին Բասը, «Camel» ռոք-խմբի անդամներից էր, որը գոյություն է ունեցել 1973-1986 թվականներին։
Սկսած 1980 թվականից, Բո Դերեկը բազմիցս լուսանկարվել է Playboy ամսագրի համար։ Լուսանկարների հեղինակը նրա ամուսինն էր` դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկը, ում հետ նա ծանոթացել էր դեռևս սովորելու տարիներին։
Բո Դերեկի կինոդեբյուտը կայացել է 1977 թվականին՝ «Մահ սառցաբեկորների մեջ» կինոնկարում։ Հետագայում նա նկարահանվել է «10» (1979 թ., որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին), «Տարզան, մարդ-կապիկ» (1981 թ.), «Ֆանտազիաներ» (1981 թ.), «Բոլերո» (1984 թ.), «Ուրվականները չեն կարող դա անել» (1990 թ.), «Տաք շոկոլադ» (1992 թ.), «Կրքի քրմուհին» («Ցանկալի կինը» 1993 թ.), «Անձի երկվություն» (1994 թ.), «Դանդաղկոտ Թոմին» (1995 թ.), «Սպանություն Կաննի կինոփառատոնում» (2000 թ.), «Սարսափ 101» (2001 թ.), «Սրերի թագուհին» (2000-2001 թթ.) և այլ ֆիլմերում։
Բո Դերեկը մի քանի անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը` կանացի վատագույն դերի համար։ 2006 թվականին «Միս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էր։ Ֆինանսապես աջակցել է Ջորջ Բուշ-ավագի և Ջորջ Բուշ-կրտսերի նախընտրական քարոզարշավներին։
1976 թվականին Բո Դերեկն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկի հետ, ով 33 տարով մեծ էր նրանից և արդեն իսկ ամուսնացած էր։ 1998 թվականին Ջոն Դերեկը մահացել է։ Բո Դերեկին սիրավեպեր են վերագրում Փոլ ՄաքՔարթնիի, Կիֆեր Սաթերլենդի և Թեդ Թըրների հետ։ Այժմ դերասանուհին ապրում է Սանտա Բարբարայում` դերասան Ջոն Կորբետի հետ։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1977 | Մահ սառցաբեկորների մեջ | Orca, the Killer Whale | Էննի |
1979 | Տաս | 10 | Ջեննի Հարլի |
1980 | Ժամանակաշրջանների հերթափոխություն | A Change of Seasons | Լինդսի |
1981 | Ֆանտազիաներ | Fantasies | Անաստասիա |
1981 | Տարզան, մարդ-կապիկ | Tarzan, the Ape Man | Ջեյն Փարքեր |
1984 | Բոլերո | Bolero | Էյրի Մակգիլվարի |
1989 | Ուրվականները չեն կարող դա անել | Ghosts Can't Do It | Քեթի Օ'Դար Սքոթ |
1992 | Տաք շոկոլադ | Amour et chocolat | Բի Ջի Կասիդի |
1993 | Կրքի քրմուհին (Ցանկալի կինը) | Woman of Desire | Քրիստինա Ֆորդ |
1994 | Անձի երկվություն | Shattered Image | Հելեն Ալգուդ |
1995 | Դանդաղկոտ Թոմին | Tommy Boy | Բևերլի |
2000 | Սրերի թագուհին | Queen of Swords | Մերի Ռոուզ |
2000 | Սպանություն Կաննի կինոփառատոնում | Murder at the Cannes Film Festival | Թհադա |
2001 | Վախից քարացածը | Frozen with Fear | Քեթրին Սալիվան |
2001 | Սարսափ 101 | Horror 101 | միս Էլիսոն Ջեյմս |
2001 | Արևային հողմ | Sunstorm | Վիկտորիա Ուորեն |
2002 | Վերամարմնավորման վարպետը | The Master of Disguise | Բո Դերեկ |
2003 | Հետախուզվում են Մալիբույում | Malibu's Most Wanted | Բես Գլուկման |
2005 | Խաչակիրը | Crusader | Նիկոլա Մարկհամ |
2006 | Նորաձևության տունը | Fashion House | Մարիա Ջիանի |
2013 | Հայլենդ զբոսայգին | Highland Park | Դեստինի |
2015 | Շնաձկնային պտտահողմ 3 | Sharknado 3: Oh Hell No! | Մեյ Ուեքսլեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.