Բողոքի ցույցեր Վրաստանում (առավել հայտնի որպես Գավրիլովի գիշեր[2], վրաց.՝ გავრილოვის ღამე), հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր Վրաստանում, որոնք սկիզբ են առել 2019 թվականի հունիսի 20-ին երկրի խորհրդարանի դիմաց[3]։ Ցույցերը սկսվել են ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և նիստին խորհդարանի ղեկավարի տեղը զբաղեցնելու պատճառով։ Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը։ Նրանց միացել է ընդդիմությունը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը[4][5]։
Բողոքի ցույցեր Վրաստանում | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 2019 հունիսի 20-ից | ||
Վայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Պատճառ | Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուս պատվիրակների մասնակցություն և նիստի նախագահություն | ||
Նպատակ | Վրաստանի խորհրդարանի խոսնակի, Ներքին գործերի նախարարի և ՊԱԾ-ի ղեկավարի հրաժարականներ | ||
Մեթոդ | ցույցեր | ||
Կարգավիճակ | շարունակվող | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Վիրավորներ | 240[1], 8 վիրավոր լրագրող, 38 տուժած ոստիկաններ | ||
Ձերբակալվածներ | 305 |
Նախապատմություն
2008 թվականին ռուս-վրացական զինված հակամարտությունից հետո իրենց անկախության մասին հայտնեցին Աբխազիան և Հարավային Օսիան։ Միջազգային հանրության մեծ մասն այդ երկու տարածքները շարունակում է համարել Վրաստանի տարածք։
2019 թվականի հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ղեկավարելու համար Վրաստան էր ժամանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։ Դա առաջացրել էր երկրի ընդդիմության դժգոհությունը[6]։ Ըստ Գավրիլովի իր՝ Վրաստանի խոսնակի տեղը զբաղեցնելը եղել է Վրաստանի կողմի առաջարկ, որ նախատեսված է եղել արարողակարգով[7]։
Պահանջ
Հունիս 20-ին ցուցարարները պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կաբախիձեի, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականները։ Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել[8]։
Հունիսի 23-ին ցուցարարները 4 պահանջ են ներկայացրել իշխանությանը․
- Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարական,
- Հունիսի 20-ին ձերբակալվածերի ազատ արձակում,
- Հունիսի 20-ին ուժ կիրառած իրավապահներին պատասխանատվության ենթարկել,
- Ընտրական օրենքսգրքի փոփոխություն` անցում համամասնական ընտրական համակարգի[9]։
Իրադարձություններ
Հունիսի 20-ի գիշերը Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան ու ռետինե փամփուշտներ է կիրառել, բախումների արդյունքում կա մի քանի հարյուր վիրավորներ[10]։
Հունիսի 20ից սկսած բողոքի ցույցերը վերսկսել են հունիսի 21-ի վաղ առավոտյան[11]։
Հունիսի 22-ի ցույցերի ժամանակ ըստ «Россия 24»-ի ազգայնամոլ ցուցարարները հարձակվել են ռուս լրագրողների վրա։ Հարուցվել է քրեական գործ[12]։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում նաև Քութայիսում[13]։
Հունիսի 25-ին ցուցարարներին միացել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ «Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտնել է Մարգվելաշվիլին[14]։
Արձագանքեր
- Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդդիմությանը մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ[4]։
- Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։
- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակությանը հանդարտության կոչ է արել։ Նա մեղադրում է Ռուսաստանին երկրում պառակտում մտցնելու համար[15]։
- Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա[16]։
- Վրաստանի ԱԳՆ-ն ցույցերը որակել է, որպես հեղաշրջման փորձ։
Միջազգային
- Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրեմը կողմերին հանգստության պահպանման կոչ է արել[17]։
- Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հանգստություն[18]։
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից դադարեցվել են ավիափոխադրումները Ռուսաստանից Վրաստան։ Նա նաև կարգադրել է ապահովել Վրաստանում ժամանակավոր գտնվող ռուսաստանցիների վերադարձը[19]։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 21-ին հայտարարել է, որ սրանով փորձ է արվում մեղադրել Մոսկվային և ամեն ինչ բարդել Ռուսական իշխանությունների վրա[20]։
Հետևանք
- Հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն[21]։
- Հունիսի 21-ին Պատգամավորական մանդատից հրաժարվել է իշխող կուսկացության պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով հանդիսանում էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին կազմակերպիչը և ռուսական պատվիրակությանը ընդունողը[22]։
- Հունիսի 24-ին Իշխանությունները համաձայնել են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել համամասնական ընտրական համակարգով[23]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.