Բոետիոս

From Wikipedia, the free encyclopedia

Բոետիոս

Անիցիոս Մանլիոս Տորկվատոս Սևերինոս Բոետիոս (լատին․՝ Anicius Manlius Torquatus Severinus Boëthius, շուրջ 480 - 524 թթ., այլ աղբյուրների համաձայն՝ 526 թ.), հռոմեական պետական գործիչ, փիլիսոփա- նորպլատոնական, երաժշտության տեսաբան, քրիստոնյա աստվածաբան։

Իր գիտական և փիլիսոփայական ուսումն ստացել է Աթենքում, գոթերի արքա Թեոդորիկի օրոք նշանակվել է հռոմեական հյուպատոս։ Հետագայում մեղադրվելով դավադրության մեջ՝ բանտարկվել է։ Բանտում գրել է իր գլխավոր փիլիսոփայական երկը՝ «Փիլիսոփայության մխիթարանքի մասին» աշխատությունը։ Լատիներեն լեզվով թարգմանել և մեկնաբանել է Արիստոտելի աշխատությունները։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.