Remove ads
ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Բիլլի Ուայլդեր (անգլ.՝ Billy Wilder, ծննդյան անունը՝ Սամուիլ Վիլդեր (գերմ.՝ Samuel Wilder), հունիսի 22, 1906[1][2][3][…], Sucha Beskidzka, Q11825828?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 27, 2002[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, կես դարվա ընթացքում նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ և արժանացել է 7 ամերիկական կինոակադեմիայի մրցանակի, որոնցից վեցը Օսկար (1946, 1951, 1961) և մեկը Իրվինգ Ջ․ Տալբերգի հիշատակի մրցանակն է՝ «բարձր որակի կինոարվեստի ընդհանուր ստեղծագործական ներդրման համար» (1988)։
Բիլլի Ուայլդեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 22, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Sucha Beskidzka, Q11825828?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի թիվ՝ | մարտի 27, 2002[1][2][3][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Ավստրիա Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, լրագրող, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000697 |
Բիլլի Ուայլդերը ծնվել է հրեական ընտանիքում, ապրել՝ նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքում։ Նրա հայրը՝ Մաքս Վիլդերը, եղել է հյուրանոցային ցանցի ղեկավար, մայրը՝ Եվգենիա Դիտլերը եղել է տնային տնտեսուհի։ Ընդունվել է Վիեննայի համալսարան, մտադրված լինելով ստանալ իրավաբանի կրթություն, սակայն մեկ տարի հետո թողեց համալսարանը, որ դառնա Վիեննայի թերթերից մեկի աշխատակիցը։ 1920-ական թվականներին Բեռլինում աշխատել է որպես լրագրող, որտեղ սկսել է գրել սցենարներ՝ համր կինոֆիլմերի համար։ 1929-1933 թվականներին իր սցենարների հիման վրա, մասնավորապես «Էմիլը և խուզարկուները», «Մարդ, ով փնտրել է իր մարդասպանին» ֆիլմերը։
Նացիստների իշխանության գլուխ բարձրանալուց հետո, նա արտագաղթել է Ֆրանսիա, իսկ հետո Միացյալ Նահանգներ։ Նրա մայրը, խորթ հայրը և տատիկը մահացել են Օսվենցիմում։ Ուայլդերը մեկնել է Լոս Անջելես առանց գումարի և չգիտեր անգլերեն։ Նա ժամանել է այնտեղ դերասան՝ Պետեր Լորեի հետ և մի քանի տարի ապրել է այնտեղ ծայրահեղ աղքատության մեջ, իր գրած սցենարներով մի կերպ պահելով գլուխը։ Այդ ընթացի իր գրած ֆիլմի սցենարներից է «Կապույտ Մորուքի ութերորդ կինը» (1938), «Կեսգիշեր» (1939), «Պահեք լուսաբացը» (1941) և այլն։ Իր ստեղծագործական կենսագրության շրջադարձային պահը եկավ 1938 թվականին, երբ նա սկսեց համագործակցել սցենարիստ Չարլզ Բրեկետի հետ։ Երկարատև և արդյունավետ այդ համագործակցությունը շարունակվեց մինչև 1950 թվականը, արդյունքը մի ամբողջ սցենարների փայլուն շարքն էր և ամերիկական ֆիլմի հիթերը 1930-ական թվականների ավարտից մինչև 1940-ական թվականների սկիզբը։
Ըստ իր սցենարների բեմադրվել են այնպիսի հաջող կատակերգություններ, ինչպիսիք են՝ Լեյզեն՝ «Կեսգիշեր» (Midnight), Լյուբիչ՝ «Նինոչկա» (որտեղ գլխավոր դերը խաղացել է Գրետա Գարբոն) և Հոուկս, «Կրակի աշխարհ» (Ball of Fire)։ Այս մեծ հաջողություններից հետո, սկսած 1942 թվականից, Ուայլդերը և Բրեկետը ընդլայնեցին իրենց համատեղ աշխատանքի ոլորտը, նաև զբաղվելով պրոդյուսերավորմամբ և ռեժիսուրայով։ Որպես անկախ ռեժիսոր Ուայլդերը իր առաջնելույթը կատարել է «Մայոր և մանկիկ» (1942) կատակերգությունում։ 1944 թվականին Ուայլդերը նկարահանում է իր առաջին նուար ժանրի ֆիլմերից մեկը՝ «Կրկնակի ապահովագրություն»։ Այդ ֆիլմի սցենարը գրվել է հայտնի դետեկտիվ վեպերի հեղինակ՝ Ռայմոնդ Չանդլերի հետ միասին։ Քառասունական և հիսունական տարիների երկրորդ կեսերին Բ․ Ուայլդերը՝ Հոլիվուդի ամենապահանջված ռեժիսորներից էր։ Հաջողության բանալին Ուայլդերը համարում էր մտածված սցենարների ընտրությունը, առավելագույն ուշադրություն սյուժեի, խոսքի անվրեպության և աֆորիստիկ բնույթի և դերասանների հետ խորացված աշխատանքը վրա։ Ուայլդերի այդ տարիների կինոնկարները նվիրված են ոչ այնքան Հոլիվուդին տիպիկ թեմաներին, որոնք են օրինակ հարբեցողությունը, նացիստական համակենտրոնացման ճամբարները, անբարոյականությունը և ժամանակակից կյանքի անիմաստությունը։
Օսկար մրցանակին արժանացած իր ռեժիսորական հաջողություններից են՝ «Կորցրած ուիքենդ» (1945) և «Բնակարան» (1960) ֆիլմերը։ Սկսած «Յոթերորդ տարվա քորը» (1955) ֆիլմից, Ուայլդերի հիմնական ստեղծագործական ժանրը դառնում է կատակերգությունը ամենատարբեր դրսևորումներով՝ ֆարս-կատակերգություն («Ջազում միայն աղջիկներ են», 1959), ռոմանտիկական կատակերգություն («Սերը կեսօրից հետո», 1957), կատակերգություն ծաղրի երանգներով («Բնակարան», 1960)։ Գրեթե այս բոլոր երիզները հիմնված են Ի․ Ա․ Լ․ Դայմոնդի սցենարների վրա, ում հետ Բիլի Ուայլդերը համագործակցում էր 1955 թվականից։ Այդ տարիների Բիլիի սիրելի դերասաններն էին Ջեք Լեմոնը, Մերիլին Մոնրոն, Օդրի Հեփբերնը։
Չնայած ռեժիսորի սոցիալական դրամաների հետաքրքրությանը, Ուայլդերին ամերիկական ձայնային ֆիլմի մեծ կատակերգության վարպետի պիտակ էր փակցված։ Ամենածիծաղելի Հոլիվուդյան ֆիլմերի 100-յակում՝ կազմված Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի կողմից, ամենաշատ կինոֆիլմերը պատկանում են Ուայլդերին, այդ թվում ցուցակը գլխավորում էր «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը։ Ուայլդերի «Բնակարան» կատակերգությունը արժանացել է մի քանի Օսկարի (այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում)։
Թվական | Պարգևատրություն | Ֆիլմ |
«Օսկար» մրցանակ․ | ||
1946 | Լավագույն օրիգինալ սցենար | Կորցրած ուիքենդ |
1946 | Լավագույն ռեժիսոր | |
1951 | Լավագույն օրիգինալ սցենար | Բուլվար սանսեթ |
1961 | Լավագույն օրիգինալ սցենար | Բնակարան |
1961 | Լավագույն ռեժիսոր | |
1961 | Լավագույն կինոֆիլմ | |
1988 | Իրվինգ Ջ․ Տալբերտի հիշատակի մրցանակ | Բարձր որակի կինոյի ընդհանուր ստեղծագործական ներդրման համար |
«Օսկար» մրցանակ․ | ||
1940 | Լավագույն օրիգինալ սցենար | Նինոչկա |
1942 | Լավագույն ադապտացված սցենար | Hold Back the Dawn |
1942 | Լավագույն օրիգինալ սյուժե | Կրակի աշխարհ |
1945 | Լավագույն ադապտացված սցենար | Կրկնակի ապահովագրություն |
1945 | Լավագույն ռեժիսոր | |
1949 | Լավագույն ադապտացված սցենար | Արտասահմանյան վեպ |
1951 | Լավագույն ռեժիսոր | Բուլվար սանսեթ |
1952 | Լավագույն սյուժե և սցենար | Տուզ թևքում |
1954 | Լավագույն ռեժիսոր | Ճամբար ռազմագերիների համար № 17 |
1955 | Լավագույն ադապտացված սցենար | Սաբրինա |
1955 | Լավագույն ռեժիսոր | |
1958 | Լավագույն ռեժիսոր | Մեղադրանքի վկան |
1960 | Լավագույն սցենար | Ջազում միայն աղջիկներ են |
1960 | Լավագույն ռեժիսոր | |
1967 | Լավագույն օրիգինալ սցենար | Հաջողության մոլեգնությունը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.