Բենիամին
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բենիամին (նախկինում՝ Ճլոխան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Բենիամին 1945 թվականին։
Գյուղ | ||
---|---|---|
Բենիամին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 750[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բենիամինի մշտական բնակչությունը կազմել է 724, առկա բնակչությունը՝ 693 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Բենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։
Գյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։
Ասում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[6][7][8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.