Վարանասի

From Wikipedia, the free encyclopedia

Վարանասիmap

Վարանասի, Բենարես[1] (անգլ.՝ Varanasi, սանսկրիտ՝ वरणासी, varaṇāsī IAST կամ սանսկրիտ՝ वाराणसी, vārāṇasī IAST Լսել [ʋaːɾaːɳəsiː]) — բառացի թարգմանած՝ նշանակում է «երկու գետերի միջև», Բենարես (անգլ.՝ Benares [bə.naː.rəs]) կամ Բանարաս (անգլ.՝ Banaras, հինդի՝ बनारस, ուրդու՝ بنارس, Banāras Լսել [bənɑːɾəs]) կամ հնագույն անվանումը՝ Կաշի (անգլ.՝ Kashi, հինդի՝ काशी, ուրդու՝ کاشی, Kāśī Լսել [kaː.ʃiː]), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ձախ ափին։ Ունի հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի սրբավայրեր։ հինդուիզմի հետևորդների համար ունի նույն կարևորությունը, ինչ՝ կաթոլիկների համար Հռոմը և հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «հինդուիստների Հռոմ»[2]։ Վերջիններիս տիեզերագիտական համակարգում Վարանասին դիտարկվում է որպես Երկիր մոլորակի կենտրոն։ Միաժամանակ համարվում է բրահմանյան ուսումնականության կենտրոնը[3]։ Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է եղել մշտապես, շարունակաբար, առանց ընդհատումների[4][5]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ Հնդկաստանի ամենահին բնակավայրն է[6][7]։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (17-19-րդ դարերում), Ման Մանդիր պալատը (մոտ 1600) և այլն։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Վարանասի
անգլ.՝ Varanasi
սանսկրիտ՝ वरणासी
հինդի՝ बनारस
Thumb
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքՎարանասի
Մակերես82,10 կմ²
ԲԾՄ76±1 մետր
Բնակչություն1 198 491 մարդ (դեկտեմբերի 31, 2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ542
Փոստային դասիչ221456
Ավտոմոբիլային կոդUP
Պաշտոնական կայքvaranasi.nic.in(հինդի)
Thumb
Վարանասի (Հնդկաստան)
Փակել

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.