Map Graph

Վարանասի

Վարանասի, Բենարես — բառացի թարգմանած՝ նշանակում է «երկու գետերի միջև», Բենարես կամ Բանարաս կամ հնագույն անվանումը՝ Կաշի, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ձախ ափին։ Ունի հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի սրբավայրեր։ հինդուիզմի հետևորդների համար ունի նույն կարևորությունը, ինչ՝ կաթոլիկների համար Հռոմը և հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «հինդուիստների Հռոմ»։ Վերջիններիս տիեզերագիտական համակարգում Վարանասին դիտարկվում է որպես Երկիր մոլորակի կենտրոն։ Միաժամանակ համարվում է բրահմանյան ուսումնականության կենտրոնը։ Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է եղել մշտապես, շարունակաբար, առանց ընդհատումների։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ Հնդկաստանի ամենահին բնակավայրն է։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը», Աուրանգզեբա մզկիթը, Ման Մանդիր պալատը և այլն։

Read article
Պատկեր:Ahilya_Ghat_by_the_Ganges,_Varanasi.jpgՊատկեր:India_location_map.svgՊատկեր:Dashawamedha_Ghat_in_Varanasi_2.jpgՊատկեր:Varanasi_2010_Chousatti_Ghat.JPGՊատկեր:Benares_2.JPGՊատկեր:Manikarnika_ghat_at_sunrise_July_2007.JPGՊատկեր:Varanasi,_India,_Ganges_River,_ghats,_temples_and_embankments.jpgՊատկեր:Varanasi,_India,_Hindu_pilgrims_in_saris.jpgՊատկեր:Varanasi,_India,_Sunset_in_Varanasi,_Boats_on_Ganges.jpgՊատկեր:Varanasi,_India,_Banaras_(Varanasi,_Kashi)_embankment.jpgՊատկեր:Varanasi,_India,_Ghats,_temples_and_embankments.jpg