Բելֆոր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բելֆոր (ֆր.՝ Belfort, ֆրանսերեն: ( )), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բելֆորի երկրամասի վարչական կենտրոնն է[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բելֆոր | |||
ֆր.՝ Belfort[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Belfort? և Բելֆորի տարածք | ||
Մակերես | 17,1 կմ² | ||
ԲԾՄ | 358±1 մետր, 354 մետր, 650 մետր | ||
Բնակչություն | ▼45 155 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 90000[3] | ||
Պաշտոնական կայք | belfort.fr(ֆր.) | ||
| |||
Տրանսպորտային հանգույց է Վոգեզների և Ժուրայի («Բուրգունդիայի դարպասներ») միջև ընկած լեռնանցքում։ Նախկինում Բելֆորը մի շարք պաշարումների դիմակայող ամրոց (1814, 1815, 1870-1871) էր, որը գոյություն է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Բելֆորից ոչ հեռու գտնվում է հայտնի Նոտր Դամ դյու Օ տաճարը։
Քաղաքի հետ կապված առավել հայտնի պատմական իրադարձությունը 1870-1871 թվականների նրա հերոսական պաշտպանությունն է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ 1870 թվականի նոյեմբերից մինչև 1871 թվականի հունվարը՝ 103 օրվա ընթացքում, ամրոցի կայազորը գնդապետ Դանֆեր-Ռոշրոյի հրամանատարությամբ դիմացել է հրետանային գնդակոծություններով ուղեկցվող գերմանական զորքերի պաշարմանը։ Քաղաքն այդպես էլ չի պաշարվել թշնամու կողմից։ Սակայն 1871 թվականին սկսվել են խաղաղության մասին բանակցությունները, գերմանացիների պահանջներից մեկը Բելֆորի նախնական հանձնումն էր։ Ֆրանսիայի կառավարության ցուցումով կապիտուլյացիա է կնքվել պատվավոր պայմաններով․ ամբողջ կայազորը հեռացել է զենքի պահպանմամբ և զինվորական պատիվներով։ Այդուհանդերձ, շուտով կնքված պայմանագրի համաձայն՝ Բելֆորը մնացել է Ֆրանսիայի կազմում։
Քաղաքի հերոսական պաշտպանների պատվին միջնաբերդի առջև կանգնեցվել է Բարտոլդիի «Բելֆորյան առյուծ» հսկայական հուշարձանը։
Ամեն տարի Բելֆորում անցկացվում է համալսարանական երաժշտության միջազգային փառատոնը՝ Festival International de Musique Universitaire (FIMU)։ Մայիսին տարբեր երկրներից քաղաք են գալիս մինչև 2500 կատարողներ, հիմնականում ուսանողներ։ Փառատոնը տևում է երեք օր։ Բոլոր համերգներն ու ներկայացումներն անվճար են, դրանք կազմակերպվում են փակ սենյակներում՝ 14 բեմի վրա՝ բաց երկնքի տակ և պարզապես փողոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.