Տահիր Ռահիմ (ֆր.՝ Tahar Rahim, հուլիսի 4, 1981(1981-07-04)[1][2][3], Բելֆոր[4][5][3]), ֆրանսիացի դերասան ալժիրյան արմատներով։ 2010 թվականից «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր է, որպես տղամարդու լավագույն դերասան «Մարգարե» ֆիլմի համար։

Արագ փաստեր Տահիր Ռահիմֆր.՝ Tahar Rahimարաբ․՝ طاهر رحيم‎‎, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Տահիր Ռահիմը ծնվել է ալժիրցի փախստականների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են գաղթել Ալժիրի Օրան քաղաքից։ Պատանեկան տարիքում Ռահիմը ամեն օր մի քանի ֆիլմ էր դիտում։ Սկսել է հետաքրքրվել սպորտով, հետո ծրագրավորմամբ։ Բայց մի շարք ոլորտներ փորձելուց հետո, վերջնականապես իրեն նվիրում է կինոյին։

Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում ուսանելու տարիներին Տահիր Ռահիմը դարձավ «Տահիր, ուսանող» փաստագրական ֆիլմի գլխավոր դերակատարը, որը ցուցադրվում էր «France 5» հեռուստատեսության եթերով։

2005 թվականին Տահիրը տեղափոխվում է Փարիզ և որոշ ժամանակ սկսում է ուսումնասիրել դրամատիկական արվեստ Էլեն Զիդի Շերյուի ղեկավարությամբ գործող Դերասանական լաբորատորիայում։ Զուգահեռաբար նա աշխատում էր ֆաբրիկայում և գումար էր վաստակում գիշերային ակումբում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի։

2006 թվականի կեսերին Տահիր Ռահիմը գործարք է կնքում և շուտով հրավիրվում նկարահանվելու «Համայնք» հայտնի հեռուստասերիալում, որի սցենարի հեղինակն էր Աբդել Ռաուֆ Դաֆրին։

Անկիրթ արաբ պատանու դերը, ով աղքատ ընտանիքից էր, ու հանգամանքների բերումով ազատազրկվում է և սովորում գոյատևել բանտային օրենքներով, տրվում է Ռահիմին։ Այդ դերը Տահիրին հեշտ չի տրվում։ Երեք ամիս անընդմեջ տարբեր դերասաններ են փորձում այդ կերպարը խաղալ, սակայն, ի վերջո, դերը հանձնվում է Ռահիմին։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Ֆիլմ ...
ԹվականՖիլմԴեր
2006Տահիր, ուսանողՏահիր
2007Չծնվածի վրեժըՈստիկան
2007Համայնք (մինի-սերիալ)Յազիդ Ֆիքրի
2009ՄարգարեՄալիկ Էլ Ջեբենա
2011Իներորդ լեգիոնի արծիվըԱռաջնորդի որդին
2011Ազատ մարդիկՅունես
2011Սեր և քերվածքներՄաթիո
2011Սև ոսկիԱրքայազն Աուդա
2012Սիրուց հետոՄունիր
2013Անցյալի գաղտնիքներըՍամիր
2013Գրանդ ՑենտրալՀարի
2013Լրտեսը
2014ՍպիՆազարեթ Մանուկյան
2014ՍամբաՎիլսոն
2014Իմ ընկերը Ձմեռ պապ էՍանտա Կլաուս
2015ԱնարխիստներըԺան Ալբերտինի
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.