From Wikipedia, the free encyclopedia
Բաս Լեոն Դոստ (հոլ.՝ Bas Leon Dost, մայիսի 31, 1989[1][2], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ՆԵԿ ակումբի հարձակվող։
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում[3]։
Բաս Դոստը սկսել է ֆուտբոլ խաղալ «Գերմանիկյուս» ակումբի մանկական թիմում։ Մի քանի մրցաշրջան անց նա տեղափոխվեց «Էմմենի» ակադեմիա, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Նիդեռլանդների առաջին դիվիզիոնում։
Դոստը կարողացավ իրեն դրսևորել ակադեմիայում և 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Էմմենի» հետ։ Նա մրցաշրջանը սկսեց որպես պահեստային խաղացող, բայց աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մոտ էր ֆիննական «Ռովանիեմեն Պալլոսեուրա» տեղափոխվելուն (դա պայմանավորված էր նրանով, որ «Էմմենի» նախկին տեխնիկական տնօրեն Թոմ Սենֆիեն մտավ ֆիննական թիմի մարզչական շտաբ), սակայն գործարքը չկայացավ։ «Էմմենի» կազմում առաջին գոլը Դոստը խփել է 2008 թվականի փետրվարի 8-ին «Ֆորտունա Սիտարդի» դեմ առաջին դիվիզիոնի խաղում։ Ավելի ուշ նա նաև հեթ-տրիկով է աչքի ընկել «Վենդամի» հետ տեղի դերբիում, որում «Էմմենը» հաղթել է 3:2 հաշվով[4]։
2008 թվականի ամռանը Դոստը 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնի «Հերակլես» ակումբ։ 2009/10 մրցաշրջանում նա 34 խաղում խփել է 14 գոլ, ինչով գրավել է մեծ ակումբների ուշադրությունը։ Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Այաքսը» և «Տվենտեն»։ Արդյունքում Դոստը, իր գործակալ Սրինջոյ վոն Չակրավարտիի խորհրդով, տեղափոխվեց «Հերենվեն»։
Դոստն ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2010 թվականի մայիսի 18-ին, ընդ որում տրանսֆերի գումարը կազմել է 3,1 միլիոն եվրո[5]։ Հարձակվողը նոր թիմի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 7-ին ՊՍՎ-ի հետ խաղում, որն ավարտվել է «Հերենվենի» 1:3 հաշվով պարտությամբ։ Երկու շաբաթ անց՝ օգոստոսի 21-ին, նա աչքի ընկավ երկու գոլով ՆԱԿ-ի դարպասը։ 2010/11 մրցաշրջանի ավարտին Դոստը 32 խաղում ունեցել է 13 գոլ։ 2011/12 մրցաշրջանում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԴՈ Դեն Հաագի դեմ խաղում, ինչպես նաև դեկտեմբերի 10-ին «Էքսելսիորի» դեմ արտագնա խաղում խփել է իր թիմի բոլոր 5 գոլերը։ Մրցաշրջանի ավարտից հետո Դոստը 32 գոլով նվաճեց բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուի տիտղոսը։
2012 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ Դոստը տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ։ Հարձակվողը 5 տարվա պայմանագիր է կնքել[6]։
2016 թվականի օգոստոսի 28-ին մամուլը հայտարարել էր Բաս Դոստի տեղափոխությունը Լիսաբոնի «Սպորտինգ»[7]։
Հոլանդացի հարձակվողը ստորագրել է «կանաչ-սպիտակների» հետ 4 տարվա պայմանագիրը։ Տրանսֆերի արժեքը, ըստ գերմանական մամուլի, կազմել է մոտ 12 միլիոն եվրո։
2018 թվականի հունիսի 12-ին խզել է պայմանագիրն ակումբի հետ։
2018 թվականի հուլիսի 21-ին նոր պայմանագիր կնքեց «Սպորտինգի» հետ[8]։ 2019/20 մրցաշրջանում Բաս Դոստը տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ»՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[9]։
2022 թվականի ամռանը տեղափոխվել է հոլանդական «Ուտրեխտ»՝ ակումբի հետ կնքելով մեկ մրցաշրջանի պայմանագիր[10]։
2023 թվականի օգոստոսի 23-ին ՆԵԿ ակումբի հետ կնքել է մեկ մրցաշրջանի պայմանագիր[11]։
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Դոստայի գոլերը | Մրցաշար |
1 | 2015 թվականի մարտի 28 | Թուրքիա | 1:1 | — | ԵԱ 2016-ի ընտրական հանդիպում |
2 | 2015 թվականի մարտի 31 | Իսպանիա | 2:0 | — | Ընկերական հանդիպում |
3 | 2015 թվականի հոկտեմբերի 13 | Չեխիա | 2:3 | — | ԵԱ 2016-ի ընտրական հանդիպում |
4 | 2015 թվականի նոյեմբերի 13 | Ուելս | 3:2 | 1 | Ընկերական հանդիպում |
5 | 2016 թվականի մայիսի 27 | Իռլանդիա | 1:1 | — | Ընկերական հանդիպում |
6 | 2016 թվականի հունիսի 1 | Լեհաստան | 2:1 | — | Ընկերական հանդիպում |
7 | 2016 թվականի սեպտեմբերի 1 | Հունաստան | 1:2 | — | Ընկերական հանդիպում |
8 | 2016 թվականի սեպտեմբերի 6 | Շվեդիա | 1:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
9 | 2016 թվականի հոկտեմբերի 7 | Բելառուս | 4:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
10 | 2016 թվականի հոկտեմբերի 10 | Ֆրանսիա | 0:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
11 | 2016 թվականի նոյեմբերի 9 | Բելգիա | 1:1 | — | Ընկերական հանդիպում |
12 | 2016 թվականի նոյեմբերի 13 | Լյուքսեմբուրգ | 3:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
13 | 2017 թվականի մարտի 25 | Բուլղարիա | 0:2 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
14 | 2017 թվականի մայիսի 31 | Մարոկկո | 2:1 | — | Ընկերական հանդիպում |
15 | 2017 թվականի հունիսի 4 | Կոտ դ'Իվուար | 5:0 | — | Ընկերական հանդիպում |
16 | 2017 թվականի հոկտեմբերի 7 | Բելառուս | 3:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
17 | 2017 թվականի հոկտեմբերի 10 | Շվեդիա | 2:0 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
18 | 2018 թվականի մարտի 23 | Անգլիա | 0:1 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 18 խաղ / 1 գոլ, 9 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն
«Վոլֆսբուրգ»
«Սպորտինգ»
«Բրյուգե»
2023 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[12] | Եվրոգավաթներ[13] | Այլ[14] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էմմեն | 2007/08 | 23 | 6 | 1 | 0 | — | — | 24 | 6 | ||
Ընդհանուր | 23 | 6 | 1 | 0 | — | — | 24 | 6 | |||
Հերակլես | 2008/09 | 27 | 3 | 1 | 0 | — | — | 28 | 3 | ||
2009/10 | 34 | 14 | 3 | 1 | — | 2 | 1 | 39 | 16 | ||
Ընդհանուր | 61 | 17 | 4 | 1 | — | 2 | 1 | 67 | 19 | ||
Հերենվեն | 2010/11 | 32 | 13 | 2 | 1 | — | — | 34 | 14 | ||
2011/12 | 34 | 32 | 5 | 6 | — | — | 39 | 38 | |||
Ընդհանուր | 66 | 45 | 7 | 7 | — | — | 73 | 52 | |||
Վոլֆսբուրգ | 2012/13 | 28 | 8 | 5 | 4 | — | — | 33 | 12 | ||
2013/14 | 13 | 4 | 2 | 1 | — | — | 15 | 5 | |||
2014/15 | 21 | 16 | 6 | 2 | 9 | 2 | — | 36 | 20 | ||
2015/16 | 22 | 8 | 2 | 1 | 6 | 1 | 1 | 0 | 31 | 10 | |
2016/17 | 1 | 0 | 1 | 1 | — | — | 2 | 1 | |||
Ընդհանուր | 85 | 36 | 16 | 9 | 15 | 3 | 1 | 0 | 117 | 48 | |
Սպորտինգ | 2016/17 | 31 | 34 | 4 | 1 | 6 | 1 | — | 41 | 36 | |
2017/18 | 30 | 27 | 8 | 3 | 11 | 4 | — | 49 | 34 | ||
2018/19 | 22 | 15 | 9 | 7 | 4 | 1 | — | 35 | 23 | ||
2019/20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 84 | 76 | 21 | 11 | 21 | 6 | 1 | 0 | 127 | 93 | |
Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 2019/20 | 24 | 8 | 2 | 2 | 4 | 0 | — | 30 | 10 | |
2020/21 | 12 | 4 | 1 | 1 | — | — | 13 | 5 | |||
Ընդհանուր | 36 | 12 | 3 | 3 | 4 | 0 | — | 43 | 15 | ||
Բրյուգգե | 2020/21 | 19 | 9 | 1 | 1 | 2 | 0 | — | 22 | 10 | |
2021/22 | 26 | 12 | 5 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 35 | 14 | |
Ընդհանուր | 45 | 21 | 6 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 57 | 24 | |
Ուտրեխտ | 2022/23 | 22 | 9 | 0 | 0 | — | 0 | 0 | 22 | 9 | |
Ընդհանուր | 22 | 9 | 0 | 0 | — | 0 | 0 | 22 | 9 | ||
ՆԵԿ | 2023/24 | 8 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 8 | 3 | |
Ընդհանուր | 8 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 8 | 3 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 430 | 225 | 58 | 34 | 45 | 9 | 5 | 1 | 538 | 269 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.