From Wikipedia, the free encyclopedia
Բակտերիալ վագինոզ, հիվանդություն, որի պատճառը վագինալ բակտերիաների աճն է հեշտոցում[4][7]։ Ընդհանուր ախտանիշները ներառում են ավելցուկային արտանետումներ, որից հաճախ գալիս է յուրահատուկ ձկան հոտ[3]։ Արտանետումները հաճախ լինում են սպիտակ կամ մոխրագույն[3]։ Բորբոքված հատվածը նման է այրվածքի[3]։ Երբեմն կարող է այս ախտանիշներից ոչ մեկը չլինել։ Բակտերիալ վագինոզը հիմնականում կրկնապատկվում է սեռավարակների հաճախականությունը (ՄԻԱՎ-ՁԻԱՀ)[6][8]։ Այն կանանց մոտ մեծացնում է վաղաժամ հղիության հաճախականությունը[9][10]։
Բակտերիալ վագինոզ | |
---|---|
Բակտերիալ վագինոզի միկրոնկար սկավառակային բջիջներ ծածկված բակտերիաներով,Գարդերլյան վագինոզ' (սլաքներ). | |
Տեսակ | Գինեկոլոգիա, ինֆեկցիոն հիվանդություն (բժշկական մասնագիտություն) |
Պատճառ | Բակտերիալանհավասարակշռություն վագինայում[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Արտահոսք վագինայից, հաճախ գալիս է ձկան հոտ, զգացվում են այրոցներ[3]։ |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 616.1 |
ՀՄԴ-10 | B96 և N76 |
Ռիսկի գործոններ | Հոգնա,նոր կամ բազմակի սեռական զուգընկերներ,հակաբիոտիկներ, ներարկիչներ, ներթափանցող սարքեր[2]։ |
Ախտորոշում | Վագինալ արտահոսքի թեստ[4] |
Տարբերակիչ ախտորոշում | Վագինալ խմորիչ ինֆեկցիա, Տրիխոմոնասի ինֆեկցիա[5] |
Կանխարգելում | Պրոբիոտիկներ[4] |
Հաճախություն | ~ 5%֊70% կանանց մոտ[6] |
Bacterial vaginosis Վիքիպահեստում |
Բակտերիալ վագինոզի առաջացման պատճառը բնական բակտերիաների վագինայի անհավասարակշռության խանգարումն է[1][2]։ Այստեղ փոփոխություն է նկատվում հայտնի բակտերիաների տեսակի և հարյուր հազարավոր ներկա բակտերիաների ընդհանուր քանակի աճի մեջ[4]։ Սովորաբար կան ավելի շատ այլ բակտերիաներ քան հայտնի լակտոբացիլը[11]։ Ռիսկի գործոնները ներառում են բազմակի սեռական պրոցեսները, տարբեր հակաբիոտիկների և ներարկիչների օգտագործումը և այլն[2]։ Այնուամենայնիվ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ[12]։ Ախտորոշումը կասկածի տակ է առնվել ախտանիշների հիման վրա այդ պատճառով այն ստուգվել է վագինային արտանետման փորձարկմամբ և ցույց տվել ավելի բարձր արդյունք քան նորմալ վագինալ pH-ը (թթվայնություն)[12]։ Բակտերիալ վագինոզի ինֆեկցիան հաճախ շփոթում են տրիխոմոնասով վարակված վարակի կամ ինֆեկցիայի հետ[5]։
Հիվանդության բուժումը հակաբիոտիկներով է՝ քլինդամիցինով կամ մետրոնիդազոլով[4]։ Հաճախ այս դեղամիջոցները կարող են օգտագործվել հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում[4]։ Այնուամենայնիվ պայմանը հաճախ կրկնում է բուժումը[4]։ Պրոբիոտիկները կարող են օգնել հիվանդության կանխարգելմանը[4]։ Սակայն դեռևս պարզ չէ,որ պրոբիոտիկների կամ հակաբիոտիկները ազդում են հղիության վրա[4][13]։
ԲՎ-ն հայտնի վագինալ ինֆեկցիաներից մեկն է կանանց վերարտադրողական տարիքում[2]։ Ցանկացած ժամանակահատվածում այս հիվանդությամբ տառապող կանաց թիվը տատանվում է 5-70%-ի մեջ[6]։ ԲՎ-ն հայտնի հիվանդություններից մեկն է Աֆրիկայում և քիչ հայտնի Ասիայում և Եվրոպայում[6]։ ԱՄՆ-ում տարածված է կանաց 30%-ը շուրջ 14ից 49 տարեկանների մեջ[14]։ Տարբերությունները զգալիորեն տարբեր են մի երկրի տարբեր էթնիկ խմբերի մեջ[6]։ ԲՎ-ի նման հիվանդությունները պատմության մեջ ունեն ռեկորդային նկարագրություններ, առաջին անգամ նկարագրվել է 1894 թվականին։
Վագինալ հիվանդության ընդհանուր նախանշաններից է արտանետումների առկայությունը, որը հաճախ նման է ձկան հոտի։ Արտանետուկը ունի սպիտակ կամ մոխրագույն գույներ։ Այն կարող է առաջացնել այրոցի զգացում։ Հաճախ նման ախտանիշները բացակայում են[3]։
Արտահոսքը նստում է վագինի (հեշտոց) պատերին և այն հաճախ ուղեկցվեւմ է առանց զգալի գրգռման ցավի կամ կարմրության չնայած կարող է ուղեկցվել մեղմ քորոցով։ Ընդհակառակը նորմալ հեշտոցային արտանետումները կարող են ուղեկցվել նորմալ դաշտանային ցիկլով և տեղի է ունենում նորմալ օվօգենեզ մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում։ Որոշ մասնագետներ պնդում են, որ սա տարբեր կանաց[15] շրջանում հանկարծակի է լինում, բայց այլ մասնագետներ պնդում են որ բերված փաստարկը սխալ է[16]։
Նախկինում այն համարվում էր սարսափելի հիվանդություն,բակտերիալ վագինոզը անբուժելի է և կարող է առաջացնել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ներառյալ ՄԻԱՎ-ի և հղիության բարդություններ[8][17]։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ՄԻԱՎ-ով[17] վարակված կանայք ունեն բակտերիալ վագինոզ մեծ հավանականություն կա,որ բվ-ն[8] կփոխանցվի իրենց սեռական զուգընկերոջը։
ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նման սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բարձրացման և բակտերիալ վագինոզի մեջ գոյություն ունի ապացուցված կապ[17]։Բակտերիալ վագինոզը կապված է ՄԻԱՎ-ի տարածման հետ այնքան, որ կարող է բարջրացնել նրա առաջացման հաճախականությունը մոտ 6 անգամ։ Բակտերիալ վագինոզը մեծ ռիսկային գործոն է 2 տիպի ինֆեկցիաների՝ վիրուսային թափոնների և հերպեսի առաջացման։ Բվ-ն մեծ ինֆեկցիոն ռիսկ է առաջացնում մարդկային «Պապիլոմա» (HPV) վիրուսի առաջացման մեջ[17][18]։
Բացի դրանից բակտերիալ վագինոզը հղիության ընթացքում կարող է մեծացնել հիվանդությունների ի հայտ գալուն և մեծացնել հղիության բարդությունները հատկապես վաղաժամ ծննդաբերությունը կամ առաջացնել վիժում[19][20]։ Բակտերիալ վագինոզով հիվանդ կանայք ունեն խորիոամնիոնիտի վաղաժամ ծննդաբերության, մեմբրանների վաղաժամ փափկացման և հետծննդաբերական էնդոմետրիտի[21]։ Բվ-ով կանայք,որոնց ունեն ցածր իմպլանտացիա,in vitro(արհեստական) բեղմնավորում և վաղաժամ ծննդաբերության բարձր ցուցանիշ[17][18]։
Առողջ վագինալ միկրոբիոտան բաղկացած է այնպիսի տեսակներից որոնք չեն առաջացնում ախտանիշներ կամ ինֆեկցիաներ կամ բացասական չեն ազդում հղիության վրա։ Այնտեղ գերակշռում են հիմնականում լակտոբացիլ տեսակի բակտերիաները[11][22]։ Բվ-ն որոշում է հեշտոցային միկրոբիոտայի անհավասարակշռություն,և լակտոբացիլի անկումը միկրոբիոտայում։Եթե ինֆեկցիայում ներառված են մի քանի բակտերիաներ կարելի է եզրակացնել որ սկսվում է Գարդներելլա վագինոզ և ստեղծում «բիոֆիլմ», որը հնարավորություն կտա ուսումնասիրել մակերևույթային բակտերիաների զարգացումը[7][13]։
Բվ-ի զարգացման ռիսկերից մեկը hոգնան է, որը փոփոխում է կանացի միկրոբիոտան և առաջացնում Բվ[23]։ Հոգնան հուսահատության մեջ է գցել ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ծառայությունների բաժնին և այլ բժշկական հեղինակություններին այս և այլ պատճառներով[23]։
Բվ-ն ռիսկային գործոն է կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների համար, ՄԻԱՎ, սեռական ճանապարհոՎ փոխանցվող այլ ինֆեկցիաներ, վերարտադրողական և մանկաբարձական այլ խնդիրներ։ Սա հնարաոր է սեռական ճանապարհով վարակված մարդկանց զարգացնել բակտերիալ վագինոզը[7]։
Բակտերիալ վագինոզը սովորաբար կարող է ազդել տղամարդկաց շրջանում՝ կանանցից հետո։ Հաճախ ենթակլինիկական երկաթը կարող է փոխարինվել բակտերիալ վագինոզով վաղ հղիության ժամանակ[24]։ Այս երկարատև ուսումնասիրությունը կատարվել է 2006 թվականի փետրվարին ամերիկյան «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» ամսագրի կողմից, հղումը ցույց տվեց հոգեբանակ ստրեսի և բակտերիալ վագինոզի միջև կապը,երբ հաշվի են առնվել այլ ռիսկային գործոններ[25]։ Նոնօսինոլ-9-ի սպերմացիտային ազդեցությունը չի գործում բակտերիալ վագինոզի զարգացման վրա[26]։
Սեռական զուգընկերոջ մոտ բակտերիալ վագինոզի հավանականությունը դառնում է 60%։ Բվ-ի հետ կապված բակտերիաները հաըտնաբերվել և մեկուսացվել են տղամարդկանց սեռական օրգաններում։ Բվ-ի միկրոբիոտան հաըտնաբերվել է առնանդամի պսակաձև ակոսի և միզասեռական համակարգում, ինչի պատճառով վարակվում են իրենց կին զուգնկերները։Այն զուգընկերները որոնք թլպատված չեն առաջացնում են «ջրամբար» սեռական վարակները ավելի հեշտ ձեռք բերելու միջոց։ Փոխանցման այլ մեթոդներ Բվ-ի միկրոբիոտայի հետ կապված փոխանցվում են մաշկ-մաշկի միջոցով։ Բվ-ն կարող է փոխանցել կոնքի շրջանի սեռական օրգանների մաշկի միջոցով, թե տղամարդկանց թե կանաց շրջանում[17]։
Բակտերիալ վագինոզի ախտորոշման համար պետք է հեշտոցի ներսում անցկացնել արագ թեստ։Այս թեստը փորձարկված է։
Ախտորոշման երկու դրական արդյունքը արդեն ապացուցում է բվ-ի առկայության մասին։Եթե չկա արտահոսք երեք չափանիշներ վերցվում են[27]։ Տարբեր ախտանիշներ նկարագրում են բակտերիալ վագինոզի մասին[28]։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը սահմանել է STI հասկացությունը սինդրրոմների և ինֆեկցիաների ձեռք բերման և փոխանցման պատճառները սեռական ակտիվությունն է[30]։ Բայց հիվանդությունների վերահսկման կենտրոնը բվ-ն չի ճանաչել,որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակ[12]։
Գործնականում բվ-ն ախտորոշվել Ամսելի չափանիշով[27]։
Այս վերջին երեք չորս չափանիշները հաստատում են ախտորոշումը[31]։ Ամսելի չափանիշի մոդիֆիկացիան իր մեջ ներառում է երկուսից երեք գործոններ, որոնք համարվում են հավասարապես ախտորոշից փաստարկներ։
Այլընտրանքային եղանակներից է Գրեմի գծի օգտագործումը Հեյ/Իսոն-յան[32] և Նուջենտի[21] միջոցով, որը հետազոտում է վագինալ բիծը։ Հեյ/Իսոն-յան չափանիշները սահմանվել են հետևյալ կերպ[31]։
Բակտերիալ վագինոզի գլխավոր պատճառը գարդներելլա տիպի բակտերիայի առկայությունն է։
Գրդմերելյան վագինոզը կարճ կոկցոբալիլիուսի գոտի է։ Այսպիսով թելանման բջիջների և կոկցոբացիլիուսի առկայությունը բակտերիալ վագինոզի հիմնական ախտորոշիցներից են։
Նյուջենսի հաշիվը հիմա կիրառվում է բժիշկների կողմից, այն ժամանակ, երբ անհրաժեշտ է կարդալ տեսադաշտներ և օգտագործել մանրադիտակի միջոցով[1]։ 0-10 թվային համակարգով գրանցվել է երեք տարբեր հաշիվներ։ Հաշիվները հետևյալն են։
Հաշվարկվում և միջինացվում են առնվազն 10-20 դաշտեր։
Լակտոբացիլի Մորֆոտիպեր — ըստ բազմացման հաճախականության (1000× նավթային ընկղման)։Դիտենք բազմացման դաշտերը։ | Գարդներելլա/ բակտերոիդների — մորֆոտիպեր ըստ բազմացման հաճախականության(1000×նավթային ընկղման)։ Դիտենք բազմացման դաշտերը։ | Գրեմի փոփոխական կորը — ըստ բազմացման հաճախականության (1000× նավթային ընկղման)։ Դիտենք բազմացման դաշտերը։ (հաշվի առնելով,որ այս գործոնները քիչ կարևոր են — հնարավոր է միայն 0-2 բալային համակարգ) |
|
|
|
ԴՆԹ-ի հիբրիդիզացիան տեղի է ունեցել հաստատված VPIII-ի օգնությամբ հաշվի առնվելով Նյուջենտի չափանիշը և Գրեմի գիծը[33]։ Հատատված VPIII-ի տեստը կարող է օգտագործվել բվ-ի ախտորոշումը կրկնելու նպատակով`սիմպտոմատիկ կանաց մոտ,բայց օգտագործվում է թանկարժեք սարքավորումներում և չեն հայտնաբերվում այլ պաթոգեն հիվանդություններ՝ բվ ներառյալ Prevotella spp և Bacteroides spp, & Mobiluncus spp։
Առաջարկվում են որոշ քայլեր ռիսկը նվազեցնելու նպատակով․ չնդունել հոգնա, խուսափել սեռական հարաբերություններից կամ սահմանակափակել սեռական հարաբերությունները սեռական զուգընկերոջ հետ[4]։ Մեկ ակնակրկը եզրափակեց այն փաստը, որ պրոբիոտիկները կարող են կանխել հիավնդության կրկնվելը[4]։ Մեկ այլ ակնարկ հայտնաբերել, որ դրանք այնքան էլ հզոր չեն այդ հիվանդության կանխարգեկման համար[34]։ Վաղ տվյալները վկայում են այն մասին, որ անտիբիոտիկները կարող են տղամարդկանց մոտ վերականգնել նորմալ միկրոբիոտան և կանխարգելել ինֆեկցիայի տարածմանը նրանց ուրոգենիտալ հատվածում[17]։ Այնուամնենայնիվ 2016թ-ին համակողմանի ուսումնասիրությունը գտել է բարձրորակ ապացույցներ,որոնք վերաբերվում են կանաց սեռական զուգընկերներին, որ բակտերիալ վագինոզը չունի ոչ-մի ազդեցություն իր ախտանիշների կլինիկական արդյունքների վրա կամ չի կրճատել տուժած կականց քանակ։Սա նույնպես Հանգեցրել է նրան, որ բուժվող զուգընկերները հաղորդում են կողմնակի բացասական իրադարձությունների մասին[35]։
Բուժումը սովորաբար իրականանում է հակաբիոտիկների միջոցով՝ մետրոնիդազոլ կամ կլինդամիցին[36]։ Սրանք երկուսն էլ կարող են կիրառվել թե բերանի միջոցով թե կիրառվել անմիջապես հեշտոցում[36]։ Այնուամենայնիվ մարդկաց 10-15%-ի մոտ հակաբիոտիկների առաջին կուրսի ընդունումը չի բարելավում հիվանդության կրկնությունը և վերարտադրման տոկոսադրույքը հասնում է շուրջ 80%-ի[18]։ Սեռական հարաբերությունների ժամանակ կրկնության մակարդակը բարձրանում է նույն զուգընկերոջ հետ բուժման և պահպանակների անհամապատասխանության դեպքում, սակայն էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչները կրճատում են կրկնության հավանականությունը[37]։ Երբ Կլինդամիցինը տրվում է բվ-ի սիմպտոմով հղի կանանց հղիության 22 շաբաթվանից հետո։ Արդեն 37րդ շաբաթվանից հետո ռիսկը նվազում է[38]։
Այլ հակաբիոտիկներից կարող են աշխատել մակրոլիդները, լինկոսամիդը, նիտրոիմիդազոլը և պենիցիլինը[17]։
Բակտերիալ վագինոզում հաշվի չի առնվում սեքսուալ ճանապարհով փոխանցված ինֆեկցիաները և կնոջ սեռական զուգընկերոջը բուժում չի առաջարկվում[39][40]։
2009թ համակողմանի ուսումնասիրությունը հիմնավորեց,որ պրոբիոտիկները բուժում են բվ-ն[41]։2014թ ուսումնասիրությունը հաստատեց նույն եզրակացությունը[42]։2013թ-ին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պրոբիոտիկները կարող են աջակցել հղիության ընթացքում[43]։ Նախընտրելի պրոբիոտիկները պարունակում են բարձր լակտոբացիլի դոզա վագինայում[44]։Միջվագինային կիրառումը ավելի նախընտրելի է քան բերանի միջոցով կիրառումը[44]։ Երկարատև կրկնվող բուժման կուրսերը ավելի խոստումնալից են քան կարճատև կուրսերը[44]։
ԲՎ-ն կանաց վերարտադրողական տարիքում ամենահայտնի ինֆեկցիաներից մեկն է[2]։ Կանաց տոկոսը, որոնք ախտահարվում են ցանկացած ժամանակ տատանվում են 5-70%-ի մեջ[6]։ԲՎ-ն հայտնի հիվանդություններից մեկն է Աֆրիկայում և քիչ հայտնի Ասիայում և Եվրոպայում[6]։ ԱՄՆ-ում տարածված է կանաց 30%-ը շուրջ 14ից 49 տարեկանների մեջ[6]։ Տարբերությունները զգալիորեն տարբեր են մի երկրի տարբեր էթնիկ խմբերի մեջ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.