From Wikipedia, the free encyclopedia
Առաջին համաշխարհային պատերազմի Բալկանյան թատերաբեմ կամ Բալկանյան արշավանք (1914 հուլիսի 28 - սեպտեմբերի 29 1918), Առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմերից մեկը, որի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան թերակղզում։ Հակամարտության հակառակորդ կողմերն էին Կենտրոնական ուժերը, այդ թվում Ավստրո-Հունգարիան, Բուլղարիայի թագավորությունը, Գերմանական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը[Ն 1] մի կողմից և Անտանտը, այդ թվում Ֆրանսիան[Ն 2], Մոնտենեգրոն, Ռուսաստանը[Ն 3], Սերբիան, Մեծ Բրիտանիան[Ն 4], Իտալիան[Ն 5][1][2], Ռումինան և Հունաստանը մյուս կողմից։ Ռազմական գործողությունները սկսվեցին 1914 թվականի օգոստոսի 3-ին, երբ Ավստրո-Հունգարիան հարձակվեց Սերբիայի վրա։
Բալկանյան արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
Բալկանյան թերակղզի | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Կենտրոնական ուժեր Ավստրո-Հունգարիա |
Անտանտ
|
Ավստրիան պատերազմական գործողությունները սերբերի հետ սկսեց Ցերի և Կոլուբարայի ճակատամարտերով օգոստոսի 12-ին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ավստրիական գրոհները հետ էին մղվում պատճառելով մեծ կորուստներ, ինչը ի չիք դարձրեց ավստրացիների կայծակնային հաղթանակի հույսերը։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր կենտրոնացնել մեծ քանակությամբ զորք Սերբիայի դեմ, թույլ պաշտպանված թողնելով ռուսական ճակատը[3]։ Սերբիան կարողացավ հետ մղել ավստրիացիների առաջին գրոհները 1914 թվականին, ինչը եղավ նրանց առաջին հաղթանակը վերջին հարյուրամյակում[4]։
Բալկաններում մարտական ակտիվ գործողությունները հիմնականում տեղի են ունեցել մի քանի կամպանիաների ընթացքում.
Բալկանյան ճակատն ընդգրել է Բալկանյան թերակղզու ընդարձակ տարածքները։ Ռազմական գրծողություններն ընթացել են Սերբիայի, Չերնոգորիայի, Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի տարածքներում։
Բալկանների ռազմական գործողությունները սկսվել են սերբական և չերնոգորական բանակների դեմ ավստրո-հունգարական բանակի ռազմական գործողություններով։ 1914 թվականի կամպանիան անհաջող եղավ ավստրիական բանակի համար, քանի որ վերջինս չկարողացավ կոտրել սերբական բանակի դիմադրությունը և իրենց առջև դրված խնդիրը կատարել։ 1914 թվականի ավարտին Բալկաններում դիրքային ճակատ ձևավորվեց։ 1915 թվականի աշնանը ավստրո-գերմանական հրամանատարությունը Բալկանյան ճակատում ստեղծեց հարվածային ուժ և հարձակվեց թուլացած սերբական բանակի վրա։ Ավստրիայի և Գերմանիայի կողմից պատերազմի մեջ ներգրավվեց Բուլղարիան, որը Սերբիայի վրա հարձակվեց արևելքից։ Այդ ժամանակ Սալոնիկում (Հունաստան) Անտանտը անգլո-ֆրանսիական բանակից կազմված դեսանտ իջեցվեց, սերբական զորքերը նահանջեցին Ալբանիա, որից հետո էվակուացվեցին Կորֆու կղզի։
Ապա սերբական զորքերը միացան դաշնակցային ուժերին Սալոնիկում։ Սերբիան եւ Չերնոգորան ամբողջությամբ օկուպացվեին։ Չերնոգորիան հանվեց պատերազմից։ Բալկաններում ձեւավորեց նոր ճակատ` Սալոնիկինը։ 1916 թվականի օգոստոսին Անտանտի կողմից պատերազմի մեջ մտավ Ռումինիան, սակայն Ռումինիայի բանակը պարտություն կրեց ավստրո-գերմանական-բուլղարական զորքերից, եւ երկրի գրեթե ամբողջ տարածքը օկուպացվեց։ Մինչեւ 1918 թվականի սեպտեմբեր Սալոնիկի ճակատում ակտիվ գործողություններ չեն եղել։ 1918 թվականի սեպտեմբերին Անտանտի զորքերը` անգլիական, սերբական, ֆրանսիական եւ հունական (Հունաստանը դաշնակցային կողմում պատերազմի մեջ մտավ 1917 թվականին), լայնածավալ հարձակմամբ որոշիչ պարտության մատնեցին բուլղարական զորքերին։ Սեպտեմբերի 29-ին Բուլղարիան ստորագրեց զինադադար Անտանտի տերությունների հետ, և Առաջին աշխարհամարտն ավարտվեց Բալկանյան թատերաբեմում։
Բալկանները բազմաթիվ անգամներ Եվրոպայի «վառոդի տակառ» են դարձել։ 15-րդ դարում Բալկանյան թերակղզին գրավել էր Թուրքիան եւ Օսմանյան կայսրության մեջ մտցրել։ Դարերի ընթացքում թերակղզու ժողովուրդները եղել են թուրքական տիրապետության ներքո։ Ընդհանուր թշնամին (թուրքերը) նվաճված ժողովուրդներին համախմբել է։ Հաճախ Օսմանյան կայսրության եվրոպական տարածքներում ազգային ազատագրական ապստամբություններ են բռնկվել[5]։
19-րդ դարի կեսերին Բալկաններում սկսեցին անկախ պետություններ ձեւավորվել. Սերբիան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան։ Այն բանից հետո, երբ բալկանյան երկրներին հաջողվեց հասնել ինքնավարության եւ անկախության, փոխվեց Բալկանյան երիտասարդ երկրների ընդհանուր թշնամին։ Ավստրո-հունգարական կայսրությունը, որը ձգտում էր Բալկաններում գերիշխանություն հաստատել, վտանգավոր էր երիտասարդ եւ փխրուն պետությունների համար։
Անկախությունն ու անվտանգությունը պահպանելու նրանց ցանկությունը աջակցություն էր գտնում Ռուսական կայսրության կողից, որի հովանու ներքո, ի հակակշիռ Ավստրիայի, հիմնադրվեց Բալկանյան պաշտպանողական դաշինքը։ Նրա մեջ մտան Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան եւ Մոնտենեգրոն։ Սակայն, բալկանյան միությունը սկսվեց թշնամանալ Թուրքիայի հետ, որտեղ ապրում էին շատ սերբեր, բուլղարներ, հույներ։ Բալկանյան միությունը ձգտում էր Թուրքիային վերջնականապես «դուրս մղել» Բալկանյան թերակղզուց[6]։
Բացի այդ, Բալկանյան երկրները հույս ունեին ընդլայնել իրենց տարածքները` թուլացած Օսմանյան կայսրության հաշվին։ Բուլղարիան ձգտում էր իր սահմանների մեջ ընդգրկել ամբողջ արեւելյան Բալկանյան թերակղզին։ Սերբիան ցանկանում էր Ադրիատիկ ծով ելք ունենալ, իրեն միացնել Մակեդոնիայի շրջանը եւ Ալբանիան։ Մոնտենեգրոն ձգտում էր գրավել Ադրիատիկ եւ Նովոպազարի Սանդջակի խոշոր թուրքական նավահանգիստները։ Հունաստանը նույնպես ձգտում էր ընդլայնել իր սահմանները[5]։
Այս հակասությունները հանգեցրին առաջին Բալկանյան պատերազմին, որում Բալկանյան միությունը վճռական պարտության մատնեց Օսմանյան կայսրությանը։ Թուրքիայի եվրոպական բոլոր տարածքները, բացառությամբ Ստամբուլի եւ նրա շրջակա միջավայրի, անցան Բալկանյան միության վերահսկողության ներքո[7]։
Սակայն, միության երկրները ազատագրված տարածքների ճակատագրի շուրջ հակամարտություններ ունեին իրար մեջ։ Այսպես, Սերբիան եւ Բուլղարիան երկուսն էլ հավակնություններ ունեին Մակեդոնիայի նկատմամբ, Հունաստանն եու Բուլղարիան վիճում էին Թրակիայի համար, իր հերթին, Ռումինիան տարածքային պահանջներ էր ներկայացնում Բուլղարիային։ Հաղթանակած երկրների այս հակասություններն արագորեն վերաճեցին Երկրորդ Բալկանյան պատերազմի, որտեղ Սերբիան, Հունաստանը, Մոնտենեգրոն եւ ապա Ռումինիան եւ Օսմանյան կայսրությունը Բուլղարիայի դեմ դուրս եկան, վերջինիս արագ պարտության մատնելով[5]։ Երկրորդ Բալկանյան պատերազմի արդյունքում Մակեդոնիան բաժանվեց Հունաստանի եւ Սերբիայի միջև, Թուրքիան վերադարձրեց եվրոպական տարածքների մի փոքր մասը, իսկ Ռումինիան գրավեց հարավային Դոբրոջան[8]։
1908 - 1909 թվականներին բոսնիական ճգնաժամի ընթացքում Ավստրո-Հունգարիան, որը փորձում էր իր հեգեմոնիան հաստատել Բալկաններում, գերմանական աջակցությամբ սկզբում շրջափակեց, իսկ հետո բռնակցվեց Բոսնիան եւ Հերցեգովինան։ Բոսնիայի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Սերբիան, որը ձգտում էր հասնել Ադրիատիկ ծով եւ իր կազմի մեջ ընդգրկել Բոսնիա և Հերցոգովինայի սերբերով բնակեցված տարածքները։ Միևնույն ժամանակ Բելգրադի քաղաքական գործիչները վախենում էին, որ Բոսնիայից հետո Ավստրո-Հունգարիան կսկսի Սերբիայի անեքսիան[6]։
Այնուամենայնիվ, Ավստրո-Հունգարիան հաջողությամբ կարողացավ հասնել Բոսնիայի անեքսիայի օրինականության միջազգային ճանաչմանը։ Ռուսական կայսրությունը, որը մենակ էր մնացել ռազմատենչ Ավստրիայի եւ Գերմանիայի դեմ, ստիպված էր ընդունել Ավստրիայի անեքսիայի օրինականությունը, Սերբիան նույնպես հարկադրված եղավ ընդունել։ Երկար ժամանակ դիվանագիտական պարտության վիրավորվածությունը շարունակ հիշում էին Բելգրադում եւ Սանկտ Պետերբուրգում։ Սերբերը անեքսիայի փաստի հետ չէին հաշտվում, եւ Սերբիայում սկսեցին ստեղծվել կազմակերպություններ, որոնք Բոսնիան Սերբիայի հետ «վերամիավորելու» նպատակ էին հետապնդում[9]։
Միեւնույն ժամանակ, Ավստրո-Հունգարիան վախենում էր կորցնել Վոյվոդինան, Բոսնիան եւ այլ տարածքները, որտեղ մեծ թվով սերբեր էին ապրում։ Սերբիայում, երկու բալկանյան պատերազմներում հաջողություն ունենալուց հետո, ամրապնդվեցին արմատականների դիրքերը։ Բացի այդ, «Սեւ ձեռքի» կազմակերպության արմատական տրամադրված սպաները երկրում իշխանությունը փաստացի վերցրեցին։ Սերբիան աջակցում էր Ավստրիայում գործող գաղտնի կազմակերպություններին, իր սլավոնական տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելով։ Բացի այդ, 1913 թվականին, չնայած բարդ միջազգային իրավիճակին, Սերբական զորքերը մտան Ալբանիայի տարածք։ Ալբանիայի ճգնաժամի ընթացքում սերբական զորքերը միջազգային հանրության ճնշման ներքո դուրս բերեցին իրենց զորքերը։ Սերբիայի ղեկավարության այս ագրեսիվ գործողությունների արդյունքում Ավստրիան եւ Հունգարիան Սերբիայի դեմ պատերազմ հայտարարելու առիթ ստացավ։
Այսպիսով, պատերազմի բռնկման պատճառը Սերբիայի եւ Ավստրո-Հունգարիայի միջեւ հակասությունն էր հանուն բոլոր հարավային սլավոնական հողերը վերահսկելու իրավունքի[6]։
Սերբիան համաձայն չէր Ավստրիայի կողմից Բոսնիայի անեքսիայի հետ։ Սերբիայում սկսեցին հայտնվել գաղտնի ազգայնական կազմակերպություններ, որոնք նպատակ էին դրել ազատագրել Բոսնիան, որտեղ բնակվում էին մեծ թվով «Ավստրիական տիրակալության» սերբեր։ Բազմաթիվ նման կազմակերպություններից ամենահզորը «Սև ձեռք» կազմակերպությունն էր։ Բոսնիայի տարածքներում գործում էր «Մլադա Բոսնիա» («Երիտասարդ Բոսնիա») կազմակերպությունը, որը նույնպես խնդիր էր դրել Բոսնիա Սերբիայի հետ վերամիավորել[10]։
1914 թվականի հունիսի վերջին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը կնոջ` Սոֆիայի հետ ժամանել էին Սարաևո` Բոսնիայի գլխավոր քաղաք, ռազմական զորավարժությունները դիտելու եւ թանգարանի բացման նպատակով։ Ֆերդինանդը համարվում էր տրիալիզմի կողմնակից. Ավստրո-հունգարական երկակի միապետությունը եռակի Ավստրո-հունգարական-սլավոնական միապետության վերափոխելու գաղափար։ Երրորդ սլավոնական թագավորությունը լուրջ սպառնալիք կարող էր լինել Սերբիայի համար[10]։ «Մլադա Բոսնիան» խնդիր էր դրել Ֆերդինանդին սպանել Սարաեւոյ կատարած այցի ժամանակ։ Սպանությունը պլանավորվել էր վեց դավադիրների կողմից։
1914 թվականի հունիսի 28-ին Ֆրանց Ֆերդինանդը գեներալ նահանգապետ Օսկար Պատիորեկի հրավերով գնացքով ժամանեց Սարաեւո։ Այնուհետեւ վեց մեքենաներից կազմված շարասյունը ուղղություն վերցրեց դեպի քաղաքի կենտրոն։ Այստեղ ավտոշարասյան վրա դավադիրներից մեկը`Նեդելկո Չաբրինովիչը նռնակ նետեց, բայց վրիպեց։ Ոստիկանները բռնեցին Չեբրազովիչին։ Թվում էր, թե մահափորձը ձախողվել էր։ Այնուհետեւ, այն բանից հետո, երբ Ֆերդինանդը քաղաքի ռատուշայում ավարտեց իր ելույթը, ցանկություն հայտնեց գնալ հիվանդանոց` իր նկատմամբ իրականացրած անհաջող մահափորձի ժամանակ վիրավորվածներին այցելելու։ Սակայն էրցհերցոհի վարորդը սխալ ճանապարհով գնաց, երբ նրան այդ մասին ասեցին, նա սկսեց դանդաղորեն շրջել մեքենան։ Այդ պահին մեքենան, որի մեջ էին էրցհերցոգը և նրա կինը, նկատեց դավադիրներից մեկը` Գավրիլո Պրինցիպը[11]։ Նա վազեց դեպի մեքենան եւ ատրճանակից կրակեց` նախ Ֆրանց Ֆերդինանդի կնոջ, ապա` նրան։ Պրինցիպին բռնեցին բազմության մեջ կանգնածները եւ դաժանորեն ծեծեցին (ավելի ուշ, նույնիսկ ստիպված էին ամպուտացնել նրա ձեռքը)։
Էրցհերցոգի սպանությունից անմիջապես հետո Սարաևոյում սկսվեցին հակասերբական ջարդեր։ Բոլոր վեց դավադիրները ձերբակալվեցին։ Հարցաքննության ժամանակ դավադիրներից մեկը հայտարարեց, որ սերբական կառավարությունն է զենք մատակարարել սպանության փորձի համար։ Սա ավստրիական իշխանությունների համար տեղիք հանդիսացավ Սերբիային մեղադրել ահաբեկիչներին աջակցելու եւ օգնելու համար[11]։
Ավստրո-Հունգարիան դեռևս 1913 թվականին փորձեց Սերբիայի դեմ պատերազմ սանձահարել, որպեսզի վերացնի Բալկաններում ավստրիական տիրապետության հիմնական հակառակորդին, սակայն պատերազմի համար բավարար պատճառներ չկային։ Էրցհերցոգ Ֆերդինանդի սպանությունից հետո ավստրիական կառավարությունն այդ հիմքերն ունեցավ։ Սպանությունից մեկ օր անց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բերխտոլդը Հունգարիայի վարչապետ Իշտվան Տիսային նամակ է գրել «Սարաեւի հանցագործությունը Սերբիայի հետ հաշիվներ մաքրելու համար օգտագործելու» իր մտադրության մասին։ Միեւնույն ժամանակ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը ստացավ իր հիմնական դաշնակից Գերմանիայի աջակցությունը[12]։ Հուլիսի 5-ին գերմանացի կայսր Վիլհելմ II-ը վստահեցրեց, որ Բեռլինը կաջակցի Վիեննային [9]: Հուլիսի 19-ին Ավստրիայի կառավարությունը Սերբիայի դեմ պատերազմի մասին որոշում կայացրեց։
Հուլիսի 23-ին Ավստրո-Հունգարիան Սերբիային ուլտիմատում ներկայացրեց, որը կազմված էր տասը կետից։ Վերջնագիրն ակնհայտորեն անհասկանալի էր եւ կազմված էր այնպես, որ Սերբիան մերժեր այն, դրանով ռազմական գործողություններ սկսելու առիթ տալ։ Պատասխանի համար սահմանված էր 48 ժամ։ Ուլմիմատումը պարունակում էր պահանջներ, որոնք նվաստացուցիչ էին Սերբիայի համար։ Հինգերորդ պարբերությունը հայտարարում էր. «Ավստրո-հունգարական կայսրության պետական ծառայություններին թույլատրել ճնշել Սերբիայի տարածքում կատարվող ցանկացած հակաավստրիական գործողություններ»։ Այս կետով խախտվում էր Սերբիայի ինքնիշխանությունը եւ Սահմանադրությունը։
Սերբական կողմն ընդունեց վերջնագրի բոլոր տասը կետերը (հինգերորդ կետը վերապահումներով), բացի վեցերորդից, որով հրաժարվում էր թույլ տալ, որ ավստրիական ներկայացուցիչները մասնակցեն Սարաեւոյի սպանության հետաքննությանը։ Կետերից մեկի մերժումը ավստրիացիների կողմից համարվեց վերջնագրամի մերժում։ Ավստրո-հունգարական դեսպանատունը թողեց Բելգրադը, ինչը նշանակում էր դիվանագիտական հարաբերությունների խզում։ Ռուսաստանի կայսրությունը Ավստրիային համոզելու մի շարք փորձեր արեց, որ բանակցությունները շարունակվեն սերբական արձագանքի հիման վրա։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան եւ Իտալիան առաջարկեցին, որ Վիեննան առաջադրի այդ հարցը չորս մեծ տերությունների համաժողովի քննարկմանը։ Այնուամենայնիվ, Ավստրիան արձագանքեց կտրական մերժմամբ։ Սերբիայի արքայազն-ռեգենտ Ալեքսանդր I-ը աջակցության նպատակով դիմեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ին, ով հայտարարեց, որ Ռուսաստանը վտանգի պահին մենակ չի թողնի Սերբիային[13]։
Արդյունքում, 1914 թվականի հուլիսի 28-ին, խաղաղության բոլոր առաջարկությունները մերժելուց հետո Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Սակայն մինչև պատերազմ հայտարարելը, այսինքն 1914 թվականի հուլիսի 26-ին, Դանուբում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ ավստրո-հունգարական ռազմական նավերը հարձակվել էին սերբական շոգենավերի վրա, դրանցից երեքը բռնագրավվել էին, իսկ սերբական ափերը ռմբակոծվել էին։ Ենթադրվում է, որ հարձակվող նավերից առաջին ռմբակոծողը եղել է SMS «Բոդրոգ» թագավորական նավը[14][Ն 6][15]։
Հուլիսի 31-ին, Ֆրանց Յոզեֆ I-ը ստորագրեց Ավստրիա-Հունգարիայում ընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիր։ Այդ պայմաններում, հուլիսի 29-ին, Նիկոլայ II-ը հրահանգ տվեց Ռուսաստանում ընդհանուր մոբիլիզացիայի համար։ Գերմանիան պահանջեց, որ Ռուսաստանի կայսրությունը դադարեցնի ռազմական պատրաստությունները։ Հուլիսի 30-ին Նիկոլաս II- ը չեղարկեց համընդհանուր մոբիլիզացիան, խաղաղությունը պահպանելու մի վերջին փորձ անելով փորձելով, սակայն խաղաղ բանակցությունների մեկնարկի նոր առաջարկը վճռականորեն մերժեցին Ավստրիան եւ Հունգարիան։
1914 թվականի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին` Ֆրանսիային։ Օգոստոսի 4-ին Բրիտանական կայսրությունը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը[13]։
Ռազմական գործողությունների բալկանյան թատերաբեմն ընդգրկում էր Չեռնոգորիան, Ալբանիան, Սերբիան և Բուլղարիայի և Հունաստանի մի մասը։ Ռազմական գործողությունների թատերաբեմի հյուսիսային սահմաններն էին Սավա և Դանուբ գետերը, արևելքում պայմանական սահմանն էր Լոմ, Սոֆիա, Կավալա քաղաքները, հարավում` Էգեյան ծովի առափնյան Կավալա քաղաքից մինչև Տերմաիկոս ծոցը, արևմուտքում` Ադդրիատիկ ծովը։ Ռազմական գործողությունների թատերաբեմի տարածքը ձգվում էր 400 կմ երկարությամբ եւ 300 կմ լայնությամբ[14]։
Այդ տարածքի մեծ մասը լեռնային էր, միայն գետի երկայնքով և ծովի առափնյայով ձգվող որոշ մասերն էին հարթավայրային։ Արևմտյան հատվածում բավականաչափ բարձր լեռներ էին, որոնց բարձրությունը 2600 էր։ Ճակատի կենտրոնական մասը (Սերբիայի տարածքը) լեռնային էր 1000-1500 մ գագաթներով։ Սոֆիայից դեպի արևմուտք Բալկանյան լեռների բարձրությունը մինչև 2400 մ էր։
Ինչ վերաբերվում է Սերբական ճակատին, Ավստրո-Հունգարիայի կողմից Դրինա գետից կամ Բուլղարիայի կողմից Տիմոկ գետից, ապա նախալեռները մի քանի լեռնաճյուղավորումների տեսքով, որոնք հարավից հյուսիս դեպի Դանուբ են ձգվում, սերբական բանակին թույլ էին տալիս ակտիվ պաշտպանության համար մի քանի հարմար դիրքեր ունենալ։
Նույնը վերաբերում էր Սերբական ճակատին, ապա Ավստրո-Հունգարիայի կողմից Դրինա գետից կամ Բուլղարիայից Տիմոկ գետից գործող սերբական ճակատին հարող տարածքի վրա, հարավից հյուսիսից Դանուբի մի շարք սափորների ձեւով թույլատրել է սերբ բանակը օգտագործել մի շարք շահավետ գծեր `ակտիվ պաշտպանության համար։ Ճակատի առավել դժվարամատչելի մասերն էին արևելյան և արևմտյան մասերը։ Հենց այդ պատճառով էլ գլխավոր գործողությունները զարգանում էին Բելգրադ և Սալոնիկ կենտրոնական ուղղությամբ[16]։
Բալկանյան ճակատի ամենակարեւոր գետերն էին Դանուբը եւ նրա վտակներ Սավան եւ Դրինան։ Դանուբը Բելգրադի մոտ ուներ 1500-1900 մ լայնություն, մինչեւ 14 մ խորություն, ուստի դժվար էր այն ճեղքել։ Սերբական ափերը, ինչպես Դանուբի, այնպես էլ Սավայի, շատ հարմար էին ակտիվ պաշտպանության համար գրեթե 400 կմ երկարությամբ։ Գործողությունների կենտրոնական հատվածը հատում էին ավելի փոքր գետերը` Մորավան, Վարդար եւ Ստրումա[17]։
Որպես հետեւանք, այս ճակատում շնորհիվ իր լեռնային բնության, հաղորդակցության միջոցների սակավություն, սննդի պաշարների պակասը, զինամթերքների պակասը, ռազմական գործողություններն իրականացվում էին դժվարին պայմաններում։ Այստեղ գործող զորքերը, բացառությամբ Էգեյան ծովի որոշ ափամերձ շրջանների, ստիպված էին լեռնային պատերազմ վարել։ Պայմանավորված ռազմական գործողությունների իրականացման տարածաշրջանի աղքատությամբ, զորքերը ստիպված էին ապավինել դրսից բերվող սննդին միայն։ Բացի այդ, սեփական ռազմական արդյունաբերության պակասի պատճառով, Սերբիան կախված էր դաշնակիցներից։ Սերբիան զենքի, զինամթերքի, համազգեստի եւ դեղորայքի մշտապես պահանջ ուներ[18]։
Ավստրո-Հունգարիա
Ավստրո-Հունգարիան Սերբերի դեմ - 239,5 գումարտակ և 37 էսկադրոն, 516 մարտական հրաձիգ եւ 392 գնդացիր։ Բալկաններում ավստրո-հունգարական ուժերի գլխավոր հրամանատարը Օսկար Պոտիորեկն էր[19]։
Ընդամենը. 200 000 մարդ[Ն 7][21]
Սերբիա
Սերբիան տեղակայել էր չորս բանակ։ Սերբական ուժերը կազմում էին 247 000 մարդ, եւ 610 մարտական հրաձիգ (որոնցից մոտ 40-ը ծանր, 180 հրաձիգները հին նմուշների), ավելի քան 246 հրաձիգներ[22]։ Սերբական բանակի գլխավոր հրամանատարն էր արքայազն-ռեգենտ Ալեքսանդր I-ը, ըստ էության, որ հրամանատարն էր գլխավոր շտաբի պետ Ռադոմիր Պուտնիկը
Չեռնոգորիա
Չերնոգորիայի ուժերը կազմում էին 45 000 - 60 000 մարդ, 100 դաշտային и 100 լեռնային հրաձիգներ։ Բանակի հրամանատարն էր Չերնոգորիայի թագավոր Նիկոլա I-ը, Գլխավոր շտաբի հրամանատարն էր սերբ գեներալ Բոժիդար Յանկովիչը[21]
Ընդամենը: 300 000 մարդ
Սերբիայի դեմ Ավստրո-Հունգարիայի հրամանատարության պատերազմը նախատեսում էր երեք բանակ տեղակայեկ[24]։ Ըստ ծրագրի, այդ բանակները պետք է ներխուժեին Սերբիա եւ Մոնտենեգրո եւ սերբական բանակը շրջանցեին աջ և ձախ կողմերից։ Այնուամենայնիվ, գերմանական բարձրագույն հրամանատարությունը պահանջել էր, որ Ավստրիա-Հունգարիան խոշոր ուժերը կենտրոնացներ Ռուսական կայսրության դեմ։ Այս պարագայում, Ավստրո-Հունգարիայի հրամանատարությունը հապշտապ ռազմաճակատի դաշտ նետեց 2-րդ բանակը (190 000 մարդ) Արեւելյան Գալիցիայում ընդդեմ ռուսական զորքերի[21]։
Այս պատճառով էլ ավստրիական զորքերի հրամանատար գեներալ Պոտիորեկն ընդունեց Սերբիայի եւ Չեռնոգորիայի դեմ հարձակման նոր ծրագիր։ Սավայի ստորին հատվածներում գտնվող ավստրո-հունգարական 7-րդ բանակային կորպուսը պետք է միայն շեղող գործողություն իրականացներ։ Դրինայից վճռական հարձակումը պետք է սկսեր 4-րդ, 8-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ բանակային կորպուսները։ 15-րդ եւ 16-րդ կորպուսների մյուս մասը պետք է գործեին Չերնոգորիայի բանակի դեմ։ 9-րդ բանակային կորպուսը պահուստային էր։ Բանատի լավ երկաթուղային ցանցի միջոցով ավստրիական հրամանատարությունը կարող էր տեղակայել հիմնական ուժերն այնտեղ, գրավել Բելգրադը եւ խորանալ Սերբիայի կենտրոնական ուղղությամբ, Կոլուբարա և Մորավա գետի հովիտների երկայնքով գրավելով Սերբիայի հիմնական «զինանոցը»` Կրագուևացը։ Այս պլանի բացթողումն այն էր, որ ավստրո-հունգարական զորքերը ստիպված պետք է լինեին անցնել Դանուբ եւ Սավա դժվարանցանելի ջրային սահմանները։ Հարձակման երկրորդ տարբերակն ավելի հարմար էր առաջացող զորքերի համար։ Եթե իրականացվեր, ավստրիացիները կփակեին իրենց եզրերը եւ կկրճատեին գրավված լինելու վտանգը։ Սակայն, Դրինսկի մասում ճանապարհների քչությունը եւ տեղանքի լեռնոտությունը հարմարավետ էին սերբերի պաշտպանվելու համար[21]։
Բալկանյան զորքերից հետո սերբական զինված ուժերը լիովին վերակազմավորվեցին, դիվիզիաների թիվը ավելացավ` հինգից հասնելով տասի[Ն 8]։ Պատերազմի սկզում Սերբիան չորս բանակների կազմում ուներ 12 հետևակային և մեկ հեծելազորային դիվիզիա։ Պատերազմը վարելու սերբական հրամանատարության պլանը նախատեսում էր երկու տարբերակ.
Սերբական բանակը չորս բանակ ուներ. առաջինը պետք է պաշտպանվոր Դանուբի ափերում, երկրորդ բանակը պետք է կենտրոնանար Բելգրադի շրջանում, երրորդ բանակը Վալևոյի շրջանում, չորրորդ բանակը Վերին Մորավիայի շրջանում և վերջինս պետք է ապահովեր չերնոգորական բանակի հետ կապը[25]։ 12 հետևակային և մեկ հեծելազորային դիվիզիաները ձևավորեցին մանևրային ջոկատ, որի համար պատնեշ էին հանդիսանում պաշտպանողական նշանակություն ձեռք բերած Դանուբ, Սավա և Դրավա գետերի վրա տեղակայված երրորդ զինակոչի ռեզերվային դիվիզիաները և որոնք Բուլղարիայի կողմից պաշտպանված էին Տիմոկ, Մորավի գետերի և դրանց միջև լեռաշարի բնական պատնեշներով։ Հյուսիսից (Դանուբ և Սավա գետեր) և արևմուտքից (Դրինա գետ) ավստրիական հարձակման սպառնալիքից զգուշանալով սերբական զորքերը այդ երկու ուղղություններով երկրի կենտրոնում կենտորնացրեցին ութ դիվիզիաներից կազմված մանևրային ջոկատ, որը տեղակայված էր հարձակման երկու հնարավոր ուղղություններից միևնույն հեռավորության վրա[25]։
Երբ պարզ դարձավ, որ Ավստրո-Հունգարիան ստիպված էին լինելու պայքարել երկու ճակատով (Սերբիայի և Ռուսաստանի դեմ), սերբական հրամանատարությունը չբացառեց սերբական Շաբաց քաղաքի մոտ գտնվող Սավա եւ Կոլուբարա գետերի շրջանում հարձակում կատարելու հնարավորությունը։ Օգոստոսի 9-ին, երկրորդ Սերբիական բանակի հրամանատարությունը այս հատվածում հետախուզական աշխատանքներ իրականացնելու հրաման արձակեց նույնիսկ։ Սակայն Միջինդանուբյան դաշտավայրում գտնվող Սրեմում եւ Բոսնիայում հարձակողական գործողություններ կազմակերպելու սերբական բանակի փորձերը հաջողությամբ չպսակվեցին[25]։
Սերբական բանակը, ինչպես մարդկային, այնպես էլ նյութական սահմանափակ ռեզերվներ ուներ։ Նրա հրամանատարությունը կարողացավ 247 000 մարդ մոբիլիզացնել։ Սակայն, չնայած սերբական բանակը թվակաքանակով զիջում էր ավստրիական զորքին, բայց բավական շաեկան դիրք գրավեց։
Չեռնոգորիայի զորքը 6000 մարդ ներգրավեց Նովոպազարյան սանջակում, 29 000 զինվորներ և սպա Ավստրո-Հունգարիայի արևմտյան սահմանի երկայնքով, իսկ հիմնական ուժերը թողեց երկրի ներսում[26]։
Սերբիայի եւ Չերնոգրիայի զորքերի հաջող տեղակայությունը, զուգորդված դաշտային զորքերի դեմ պայքարի պարտիզանական մեթոդների հետ միասին, Սերբիայի եւ Չերնոգրիայի բանակներին թույլ տվեցին երկար ժամանակ դիմակայել ավստրո-հունգարական զորքերին, չնայած դաշնակիցների հեռավորությանը եւ զինամթերքի եւ այլ միջոցների սուր կարիքներին[27]։
Սերբական բանակը բալկանյան պատերազմների բախումներից չէր կարողացել ուշքի գալ և համալրել զինուժը, նոր զինատեսակներ ձեռք բերել։ Սերբական հակառակորդը զինված էր մաուզերական 7 × 57 մմ փամփուշտանի հրացաններով։ Զենքի, զինամթերքի եւ այլ նյութական եւ տեխնիկական միջոցների սուր պակաս կար։ Զինված ուժերի մեծ մասը հնացած էր, սակայն, չնայած դրան, սերբական բանակը 48 ծանր հրետանի ուներ։ Բացի այդ, Սերբիան չուներ ավիացիա եւ նավատորմ։ Սեփական ռազմական արդյունաբերություն չուներ[28]։
Սերբիայի սպառազինության նյութական կողմը ավելի լավ վիճակում էր։ Ինչպես մյուս եվրոպական բանակներում, սերբական բանակն ուներ զենք եւ զինամթերք, որը բավարար էր պատերազմի 3-4 ամիսների համար։ 1914 թվականի օգոստոսի 16-ին Ռուսական կայսրությունը 93 միլիոն փամփուշտ եւ 113 հազար հրացան էր բերել[29]։ Ավստրիական բանակի կազմակերպումը, այսինքն թիկունքի հրամանատարական գրասենյակը, առանձին ստորաբաժանումների միջեւ կապը, բոլոր առավելություններն ունեին։ Նույնը կարելի է ասել բժշկական օգնության եւ հատուկ զորքերի կազմակերպման մասին[30]։
Մոնտենեգրիի հակառակորդները զինված էին Մոսինի հրացաններով։ Սերբերի նման Չերնոգորիան չուներ իր ավիացիան եւ իր ռազմական արդյունաբերությունը։ Այնուամենայնիվ, Չերնոգորիայի բանակն ունեցել է մոտ 100 լեռնային զինատեսակներ, որը լեռներում ռազմական գործողությունների պայմաններում շատ կարեւոր էր։ Մոնտենեգրոն չունի իր սեփական նավատորմը, ուստի պատերազմի առաջին օրերիցից ավստրիական նավատորմը հեշտությամբ կարողացավ սահմանել Մոնտենեգրոյի ափի շրջափակումը[28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.