From Wikipedia, the free encyclopedia
Միասնություն կամ մահ (սերբ.՝ Уједињење или смрт), նաև հայտնի որպես Սև ձեռք (Црна рука), եղել է գաղտնի ռազմական միավորում հիմնադրված 1911 թվականի մայիսի 9-ին Սերբիայի թագավորության բանակի մի խումբ սպաների կողմից, որը ղեկավարում էր կապիտան Դրուգատին Դիմիտրևիչը։
Նրա հիմնական նպատակն էր միավորել ամբողջ հարավային սլավոնական հողերը, որտեղ սլավոնները մեծամասնություն էին կազմում։ Նրա քաղաքականությունը կառուցված էր 1859-70 թվականների Իտալիայի միավորման և 1871 թվականի Գերմանիայի միավորման մոտիվներով[1][2]։ 1914 թվականի հունիսին կազմակերպությունը իրականացրեց Ավստրիայի արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում, որին աջակցեցին Երիտասարդ Բոսնիայի երիտասարդ շարժումը, ինչը հրահրեց Հուլիսյան ճգնաժամը և որից հետո սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմը[3]։
1901 թվականի օգոստոսին մի խումբ սպաներ կապիտան Դրագուտին Դիմիտրևիչի գլխավորությամբ ստեղծեցին հեղափոխական խումբ (գրականության մեջ կոչվել է Սև ձեռք), ընդդեմ դինաստիայի[4]։ Խմբի առաջին հանդիպումը կայացել է 1901 թվականի սեպտեմբերի 6-ին։ Խմբի կազմում էին կապիտաններ Ռադոմիր Արանդելովիչը, Միլան Ֆ. Պետրովիչը և Դրագուտին Դիմիտրևիչը, ինչպես նաև լեյտենանտներ Անտոնիե Անտիչը, Դրագուտին Դուլիչը, Միլան Մարինկովիչը և Նիկոդիե Պապովիչը[5]։ Նրանք նախագծեցին սպանել թագավորական զույգին` Սերբիայի թագավոր Ալեքսանրդ I-ին և Թագուհի Դրագային։ Դիմիտրևիչը անձամբ գլխավորեց սպաներին, ովքեր սպանեցին զույգին Բելգրադի Հին պալատում 1903 թվականի մայիսի 28/29-ին։
1908 թվականի հոկտեմբերի 8-ին, Ավստրիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անէքսավորումից երկու օր անց, սերբ գեներալներ, նախարարներ և պաշտոնյաներ հավաքվեցին Բելգրադի հրապարակում։ Նրանք հիմնեցին կիսագաղտնի Նարոդնա Օբրանա ("Ազգային պաշտպանություն") կազմակերպությունը, որը ուներ Պան-սերբական հայացքներ։ Կազմակերպության նպատակն էր, ազատել սերբերին ավստրո-հունգարական լծից։ Նրանք նաև հակաավստրիական գաղափարախոսություն տարածեցին և կազմակերպեցին լրտեսական խումբ նվաճված տարածքներում։ Նման խմբեր ստեղծվեցին Սլովենիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում և Իստիրիայում։ Բոսնիայում խումբը ստացավ Mlada Bosna ("Երիտասարդ Բոսնիա") անվանումը։
Միացում կամ մահը հիմնադրվել է 1911 թվականի մայիսի սկզբին[6], իսկ նրա կանոնադրությունը ստորագրվել է մայիսի 9-ին[7]։ Լուբա Չուպան, Բոգդան Ռադենկովիչը և Վոիսլավ Տանկոսիճը գրել են կազմակերպության կանոնադրությունը[8]։ Կանոնադրությունը գրվել է նույնատիպ գերմանական և իտալական գաղտնի կազմակերպությունների կանոնադրությունների հիմքով[8]։ Կազմակերպությանը 1911 թվականի վերջում հավանություն տվեց Սերբիայի խորհրդարանը[9]։
1911-12 թվականներին Նարոդնա Օբրանան կապեր հաստատեց Սև ձեռքի հետ և սկսեցին զուգահեռ գործողություններ իրականացնել[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.