Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, մայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][…], Տուր, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5][5] - օգոստոսի 18, 1850(1850-08-18)[6][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[4][5][5][…]), ֆրանսիացի գրող։

Արագ փաստեր Օնորե դը Բալզակֆր.՝ Honoré de Balzac, Ծնվել է ...
Օնորե դը Բալզակ
ֆր.՝ Honoré de Balzac
Thumb
Ծնվել էմայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրՏուր, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5][5]
Վախճանվել էօգոստոսի 18, 1850(1850-08-18)[6][1][2][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[4][5][5][…]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7] և Grave of Balzac and Ewelina Hańska
Գրական անունHorace de Saint-Aubin[8], Lord R’Hoone, Viellerglé և Saint Aubin[8]
Մասնագիտությունվիպասան, գրական քննադատ, գրող, արձակագիր, լրագրող, արվեստի քննադատ, ակնարկագիր, դրամատուրգ և հրատարակիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան, Շարլեմաժ լիցե (1816) և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (հունվարի 4, 1819)
Գիտական աստիճանիրավունքի բակալավր (հունվարի 4, 1819)
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀայր Գորիո, Մարդկային կատակերգություն, Կորսված պատրանքներ, Էժենի Գրանդե, Splendeurs et misères des courtisanes?, Շագրենի կաշին և Les Chouans?
Պարգևներ
ԱմուսինԷվելինա Հանսկա[10][11]
Համատեղ ապրողՕլիմպ Պելիսյե, Մարիա դյու Ֆրեսնե, Caroline Marbouty?, Laure de Berny?[12] և Claire de Maillé de La Tour-Landry?
ԶավակներՄարի-Կարոլին Դյու Ֆրեսնե
Thumb
Օնորե դը Բալզակ Վիքիքաղվածքում
 Honoré de Balzac Վիքիպահեստում
Փակել

Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-1813 թվականներին Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819 թվականներին՝ Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողել է այդ զբաղմունքը՝ նվիրելով իրեն գրականությանը։

1823 թվականից սկսել է հրապարակվել, 1825-1828 թվականներին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829 թվականին լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության կենսահյութը» (L'Élixir de longue vie, 1830-1831), «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831 թվականին Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832-1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտան» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրական 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։

1834 թվականին Բալզակի մոտ միտք է առաջանում իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որոնցում ներկայացված է լինելու իր ժամանակի բարքերի համայնապատկերը, ամփոփել մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վերնագրեց «Մարդկային կատակերգություն»։

Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էթյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էթյուդներ» և «Անալիտիկ էթյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Գոբսեկ», «Երեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (Le colonel Chabert, 1844), «Հայր Գորիո» (Le Père Goriot, 1834-1835)) և այլն); «Գավառական կյանքի դրվագներ» («Տուրի հոգևորականը» (Le curé de Tours, 1832), «Էժենի Գրանդե» (Eugénie Grandet, 1833), «Կորսված պատրանքներ» (Les Illusions Perdues, 1837-1843) և այլն), «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (L’Histoire des Treize, 1834), «Ցեզար Բիրոտո» (César Birotteau, 1837), «Նյուսինգենի դրամատունը» (La Maison Nucingen, 1838) և այլն), «Ռազմական կյանքի դրվագներ», «Քաղաքական կյանքի դրվագներ», «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (Modeste Mignon, 1844), «Զարմուհի Բեթը» (La Cousine Bette, 1846), «Զարմիկ Պոնսը» (Le Cousin Pons, 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (L’envers de l’histoire contemporaine, 1848) վեպով։

Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-1960-ական թվականներին[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.