Արքայական կապելլա (Լոնդոն)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արքայական կապելլա (Լոնդոն) (անգլ.՝ Chapel Royal ), երգչախումբ բրիտանական պալատում։ Ծաղկման տարիներին (16-17-րդ դարերի երկրորդ կես) անգլիական ամենահեղինակավոր երգչախումբը և երաժշտության նախնական ուսուցման (տղաների) համար լավագույն դպրոցներից մեկը։
Արքայական կապելլա | |
---|---|
Արքայական կապելլայի պատուհանը Սենտ-Ջեյմս պալատի գլխավոր մուտքից աջ, Լոնդոն | |
Հիմնական տվյալներ | |
Chapels Royal England Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1438 թվականին։ Ի սկզբանե թագավորական երգչախումբը սեփական շենք չուներ, բայց ներկայանում էր որպես շարժական երգիչների խումբ, որը ուղեկցում էր միապետին, իր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ։ 1594 թվականին Հակոբ Ա-ի հանձնարարությամբ երգչախումբը տեղավորվում է շոտլանդական Ստերլինգ ամրոցում։ 17-րդ դարում երգչախմբի նստավայրը գտնվում էր անմիջապես լոնդոնյան Ուայթհոլ պալատում։ Այն բանից հետո, երբ Ուայթհոլը տուժել է հրդեհից (1698 թվական), 1702 թվականին երգչախումբը տեղափոխվել է Փոլ-մոլ փողոցի վրա գտնվող Սենտ-Ջեյմսի պալատ, որտեղ գտնվում է մինչև այսօր։
Կապելլան ծաղկունք ապրեց Եղիսաբեթի գահակալման տարիներին։ Այդ տարիներին երգչախմբի երգացանկում միայն հոգևոր երգեր էին ընդգրկված (աշխարհիկ երաժշտություն չէր կատարվում)։ Մինչև 1684 թվականը երգչախմբի դեկանը (անգլ.՝ Master of the Children) իրավունք ուներ ամբողջ երկրում փնտրել երաժշտական տվյալներով շնորհալի տղաներ և ստիպել ուսուցման (և հետագա ծառայության) անցնել Արքայական երգչախմբում։ Բացի դրանից մինչև 1626 թվականը տղաները պալատական թատերական ներկայացումներում (անգլ.՝ choirboy plays տես՝ Անտեմ) համատեղում էին դերասանների և երգիչների դերերը։ 18-րդ դարում նրանց որպես դիսկանտ ընդունում էին օպերային և խմբերգական ժանրի այլ երաժշտական կատարումների մասնակցելու համար։ Չարլզ II Ստյուարտի ժամանակներից Կապելլայի երգիչների ելույթը ուղեկցվում էր թագավորական լարային նվագախմբի նվագակցությամբ՝ երգեհոնով և այլ գործիքներով։ Թագավորական Կապելլայի դերը երգչախմբային երկրպագության մեջ էր[1]։
Լավագույն տարիներին Կապելլայում աշխատել են ականավոր երաժիշտներ՝ Ջոն Շեպարդը, Թոմաս Թալիսը, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, Թոմաս Թոմկիսը, Հենրի Պյորսելը, Ուիլյամ Բյորդը, Օռլանդո Գիբոնսը։ Հենդելը նաև հեղինակում էր Արքայական կապելլայի համար։ Նա կրում էր «Composer of Musick of His Majesty's Chappel Royal» պատվավոր տիտղոսը (լինելով օտարերկրացի, Հենդելը իրավունք չուներ լինել Կապելլայի կանոնավոր անդամ)։
Ժամանակակից հաստատությունը կրում է «Արքայական կապելլա» (անգլ.՝ Chapels Royal) անվանումը, քանի որ հին Թագավորական կապելլայի հետ մեկտեղ ներառում է նաև թագուհու երգչախումբը (անգլ.՝ Queen's Chapel): Ժամանակակից երգչախմբի (համեստ) կազմում ընդգրկված են 6 պրոֆեսիոնալ երգիչներ և 10 տղա խմբերգիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.