հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Արմենակ Երեմի Վարդանյան (հունվարի 1, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Արմենակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989) |
Ստեղծագործություն(ներ) | Միմինո |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Երեմ Վարդանյան |
1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1989 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։
Ստեղծագործում է դեկորատիվ-մոնումենտալ քանդակի, մանրաքանդակի բնագավառներում։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոզանում (1991), Լոս Անջելեսում (1993), Փարիզում (1996-2002)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, Ռավեննայի Դանթեի թանգարանում և այլուր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.